00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գներն արհեստականորեն բարձրացնում են. փոխնախարարն անգամ էժանացում է կանխատեսում

Здания в центре Еревана.
Здания в центре Еревана. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարարություններն անցել են նախագահի հանձնարարության կատարմանը։ Գյուղնախարարությունը «զրույցի է» հրավիրել գյուղմթերքի արտադրողներին։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Դիզվառելիքի թանկացումը գյուղմթերքի գների վրա էապես չի ազդի։ Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

«Օրինակ` դիզվառելիքի 15%-ով թանկացումը լոլիկի, խաղողի, կարտոֆիլի դեպքում բերելու է ընդամենը ինքնարժեքի մինչև 2 դրամի թանկացման։ Այսինքն` սա էական ազդեցություն չի կարող ունենալ ինչպես ինքնարժեքի, այնպես էլ գնի վրա»,– ասաց փոխնախարարը։

В Ереване пошел первый снег, 2016г. - Sputnik Արմենիա
Կյանքը` դժվար, ապրուստը` թանկ. Հայաստանում գները շարունակում են աճել

Այդուհանդերձ, Մակարյանի հավաստմամբ, նախարարությունը դիտարկումներ է իրականացնում շուկայում, և, եթե խնդիր լինի, խոստանում է սուբսիդավորել վառելիքի գինը` գնաճը կանխելու և գյուղացուն ծանր կացության մեջ չթողնելու համար։ Այս պահին, սակայն, դրա կարիքը, նախարարության պաշտոնյանի համոզմամբ, չկա։

Գյուղմթերքների արդեն իսկ արձանագրված թանկացումներում կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Անդրադառնալով ՀՀ նախագահի` անհարկի գնաճը կանխելու հանձնարարականին, Մակարյանն ասաց։

«Որոշակի ապրանքատեսակներ կան, որոնց գնաճը սուբյեկտիվ է։ Բայց որպեսզի այսօր մերկապարանոց չհնչի մեր հայտարարությունը, վերլուծություններ են արվելու։ Օրինակ` պանրի թանկացումը նշեմ։ 2017թ–ի դեկտեմբերին 2016թ–ի դեկտեմբերի համեմատ պանրի գնաճը եղել է 10 %: Բայց այստեղ առանձնահատկությունն այն է, որ կաթը մթերվել է ամռանը, երբ կաթն այսօրվա գնի համեմատ բավական էժան էր։ Այն ժամանակ մթերել են 130 դրամով, հիմա 200-210–ի սահմաններում։ Բայց այսօրվա կաթից ոչ ոք պանիր չի պատրաստում։ Այդ ապրանքը պատրաստվել է ամռանը»,– ասաց փոխնախարարը։

Պարզաբանումներ ներկայացնելու համար նախարարությունը հաջորդ շաբաթ հանդիպում–քննարկումների է հրավիրելու ոչ միայն պանիր արտադրողներին, այլ թռչնաբույծներին։ Անհիմն թանկացումը չբացառելով հանդերձ` գյուղփոխնախարարը խորհուրդ տվեց սպասել տնտեսվարողների բացատրություններին։

Մինչ այդ փոխնախարարը չժխտեց, որ որոշ արտադրողներ էլ, օգտվելով այն հանգամանքից, որ ավելացել է պահանջարկը, բարձրացնում են գները։ Տարեվերջին նման բան տեղի ունեցավ մսի շուկայում, երբ արտահանման ծավալների ավելացմանը զուգահեռ տնտեսվարողները բարձրացրեցին նաև ներքին շուկայի գները։

Իսկ կարտոֆիլի շուկայում Ռոբերտ Մակարյանն առաջիկայում նույնիսկ էժանացում է կանխատեսում։ Նրա խոսքով` կա մեծ քանակությամբ ամբարված կարտոֆիլ, որի շուկա հասնելուն պես կարտոֆիլի մանրածախ գինը նկատելիորեն կնվազի։

Լրահոս
0