00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի համար են ներդրողները Հայաստան եկել 2017թ–ին, ովքեր են ամենամեծ ներդրողները

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցЗолотые слитки
Золотые слитки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2017թ–ին միակ խոշոր ներդրումային նախագիծն Ամուլսարի ոսկու հանքն է։ Մեքենաշինությունը գրեթե զրոյի վրա է։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. 2017թ–ին Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում ներդրումներն անկում են ապրել։ Միակ բացառությունն Ամուլսարի ոսկու հանքն է։ Մի քանի տարվա ուսումնասիրությունից հետո այստեղ ցանկանում են ձեռնամուխ լինել լայնածավալ արդյունահանման։

Ներդրումների վերաբերյալ անցած տարվա, ինչպես նաև նախորդ տարիների վիճակագրությունում տեղ չեն գտել մեքենաշինությունը և քիմական արդյունաբերությունը, էլեկտրոնիկան և բիոտեխնոլոգիաները։

Экспорт армянских помидоров - Sputnik Արմենիա
Հայաստանում արտահանողների ռիսկերն ապահովագրվում են

Ինչպես մենք արդեն գրել ենք, կրճատվել են ներդրումները խոշոր օֆշորային գոտիներից (Կիպրոս և Լյուսքսեմբուրգ)։

Ֆրանսիան և Արգենտինան` նախկինի պես

Նախկինի նման կամաց–կամաց ջրամատակարարման ոլորտում ներդրումներ են ստացվում Ֆրանսիայից և ագրոբիզնեսում` Արգենտինայից։ Ֆրանսիացիներին է պատկանում Veolia Djur–ը` Հայաստանի ջրամատակարարման օպերատորը։ Անցած տարի նրանք ներդրել են շուրջ 10 միլիոն դոլար։ Արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանին է պատկանում օդանավակայանը և փոստը, ինչպես նաև Tierras de Armenia խաղողի այգիները և Karas գինու գործարանը։ Օդանավակայանում խոշոր նախագծերն արդեն ավարտվել են, իսկ խաղողի և գինու մեջ կներդրվի մոտ 7,3 միլիոն դոլար։

Մի փոքր աճել են ներդրումները Գերմանիայից Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքավայրում, «էլբատ» մարտկոցների գործարանում և ֆերոմոլիբդենի հալվածքի երկու ձեռնարկություններում։ Վերջիններում ներդրումները կազմել են 7,2 միլիոն։

Ռուսաստանից ներդրումները նույնպես հիմնականում բաժին են ընկել լեռնամետաղագործական հատվածին և կազմել 10 միլիոն դոլարից պակաս (ռուսական կապիտալը Հայաստանում վերահսկում է 4 հանք և ոսկու հարստացման ֆաբրիկա)։ Գազաբաշխիչ ցանցում ներդրվել է շուրջ կես միլիոն։

«Այստեղ ոսկի կա, Բիլլի»

Նման «անդորրի» ֆոնին «պայթյուն են առաջացրել» են բրիտանական Ջերսի կղզիները։ Բիզնեսի համար օգտակար այդ գոտում (0 տոկոս հարկ արտասահմանում աշխատող ընկերությունների համար շահույթի համար) գրանցված է Lydian International–ը։ Նրա դուստր ընկերությունը` Lydian Armenia–ն, Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրի օպերատորն է։

Древний замок в Великобритании - Sputnik Արմենիա
Հայ միլիոնատերներն անհանգստացած են իրենց բրիտանական ունեցվածքի համար

Ճիշտ է`Հայաստանը դրանից վնաս չի կրի։ Այստեղ բոլորը ժամանակին են վճարում հարկերը. 2017թ–ի տվյալներով` Lydian Armenia–ն երկրի խոշորագույն 20 հարկատուներից մեկն է։

Հիմա ընկերությունը հետախուզությունից անցնում է արդյունահանման, որտեղ ներդրումներն ավելի շատ կլինեն։ Ուստի, աճել է նաև ներդրումների հոսքը, ընդ որում` գրեթե 10 անգամ` 10–ից մինչև 108 միլիոն դոլար։

Ուրիշ ոչ մի երկրից կամ տարածքից Հայաստանը 10 միլիոն դոլարից ավելի ներդրումների հոսք չի եղել։

Խոշորագույն ներդրողը Ռուսաստանն է

Իսկ ո՞վ է Հայաստանի տնտեսությունում խոշորագույն ներդրողն այս տարիներին։ Ռուսաստանից ուղիղ ներդրումները կազմել են 773 միլիոն դոլար կամ ընդհանուր ծավալի 42 տոկոսը։ Երկրորդ տեղում են Ջերսի կղզիները (մոտ 9 տոկոս)։ Արգենտինային բաժին է ընկնում մոտ 6 տոկոս, Գերմանիային, ԱՄՆ–ին, Ֆրանսիային և Լիբանանին` մոտավորապես 4 տոկոս, Բրիտանիային (չհաշված Ջերսի կղզիները)` 3 տոկոսից քիչ։

Թե առաջիկա տարիներին ով, որտեղից և ինչ ներդրումներ կկատարի Հայաստանում, իշխանություններն առայժմ չեն հայտնում։ Ինչպես ասում են, լավ բաները` քիչ–քիչ…

Լրահոս
0