00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բոլորին, հատկապես մեր հայրենակիցներին հրավիրում ենք ներդրումներ անելու». Նիկոլ Փաշինյան

© Photo : press office of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян принял предпринимателей из России (25 июня 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян принял предпринимателей из России (25 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի դաշնությունից ժամանած հայ գործարարները հետաքրքրված են Հայաստանի ներդրումային դաշտով։

ԵՐԵՎԱՆ, 25 hունիսի — Sputnik. Վարչապետն այսօր ընդունել է Կրասնոդարից, Ռոստովից, Ստավրոպոլից, Նովոռոսիյսկից և Ռուսաստանի այլ քաղաքներից ժամանած հայազգի գործարարների:

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (21 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ներդրումային մեկ պատուհան». ի՞նչ կտա այն Հայաստանում ներդրում կատարողներին

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ գործարարների հետաքրքրությունն իր հետ կբերի կոնկրետ արդյունքներ: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին` վարչապետը շեշտել է, որ հիմա կարևոր է համատեղ ջանքեր գործադրել դրանց դրական արդյունքները երաշխավորելու համար։

«Այսօր Հայաստանում ամենաակտիվ գործընթացը, որ տեղի է ունենում՝ կոռուպցիայի դեմ պայքարն է, ինչը պետք է հետագա զարգացումների համար անհրաժեշտ դաշտ ապահովի»,–ասել է վարչապետը` հույս հայտնելով, որ այդ գործընթացը կդառնա ապացույցն այն բանի, որ նոր իշխանությունները տրամադրված են Հայաստանում ապահովել օրինականություն և գործողությունների հավասար դաշտ բոլորի համար:

Հորդորելով գործարարներին ներդրումներ անել մեր երկրում` Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը. «Մեր ընկալումը հետևյալն է, որ ներդրողները ստանան ռեալ շահույթ, օգուտներ և նրանց գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունն օգուտներ ստանա երկու հիմնական ուղղություններով՝ առաջինն աշխատատեղերի բացումն է, երկրորդը՝ պետական եկամուտների աճը»:

Վարչապետը հիշեցրել է, որ ընտրվելուց հետո հանդիպում է ունեցել գործարար շրջանակների հետ և ասել, որ նրանք այլևս ազատված են որևէ կոռուպցիոն պարտավորությունից, դրանք ՀՀ-ում այլևս չեն գործելու, ինչը ևս մեկ ազդակ է ու խթան, որպեսզի գործարար դաշտը բարելավվի։

«Հայաստանից մարդիկ հեռացել են ոչ միայն սոցիալական անարդարությունների բերումով, այլև այն պատճառով, որ հավասար հնարավորություններ չեն ստեղծվել բոլորի համար: Այսօր այդ խնդիրները քաղաքական մակարդակով վերացած են և մենք բոլորին, հատկապես մեր հայրենակիցներին հրավիրում ենք Հայաստանում ներդրումներ անելու, աշխատատեղեր բացելու և աշխատելու մեր հայրենիքը շենացնելու ուղղությամբ»,–ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ բավական է Հայաստանը դիտել որպես բարեգործություն անելու օբյեկտ և պետք է հարցին մոտենալ ներդրում անելու և դրանից  շահույթ ստանալու տեսանկյունից:

Банковские карты международных платежных систем VISA и MasterCard - Sputnik Արմենիա
Հայաստանի տնտեսության բարդություններն անհամեմատելի են Ուկրաինայի հետ. փորձագետ

«Համոզված եմ, որ ձեր օգնությունը լինելու է, որովհետև մեր անկեղծ կոչին հետևել է անկեղծ արձագանք, որովհետև ի՞նչն է ստիպել ձեզ այսօր գալ այստեղ՝ ոչինչ, միայն օգնելու անկեղծ ցանկությունը և շնորհակալ եմ այդ ցանկության համար: Մենք ամեն ինչ կանենք, որ անկեղծ օգնելու այդ ցանկության մեջ ոչ մի հիասթափություն չապրեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հյուրերն իրենց հերթին ընդգծել են, որ հայրենիք են ժամանել կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնց ուղղությամբ կանցկացնեն քննարկումներ: Գործարարները վստահություն են հայտնել, որ արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների, առողջապահության և այլ ոլորտներում նախատեսվող ծրագրերի արդյունքում կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր:

Լրահոս
0