22:45 19 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.09
  • GBP624.17
  • EUR554.26
  • RUB7.37
Սուպերմարկետ

Հայաստանում ցանկանում են նվազեցնել եկամտահարկը, բայց բարձրացնել ապրանքների հարկը

CC0 / kc0uvb / Shopping
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
121 0 0

ՊԵԿ–ը կարծում է, որ փոփոխություններից հետո շատ ձեռնարկություններ աշխատավարձերը կվճարեն արդեն ոչ թե ծրարով, այլ օրենքով։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Հայաստանում ցանկանում են նվազեցնել եկամտահարկը, բայց բարձրացնել ԱԱՀ-ն։ Այս մասին այսօր հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Այդ դեպքում բնակչությունն ապրանք գնելու ավելի քիչ խթան կունենա, բայց փոխարենը տնտեսելու ավելի շատ խթան կունենա։ Բարդ է ասել` լավ է, թե վատ, բայց կան նաև դրական կողմեր, հավաստիացրեց Անանյանը։ Մասնավորապես, բիզնեսը Հայաստանում իր աշխատակիցների աշխատավարձերը հայտարարագրելու դրդապատճառ կունենա։

2008թ-ի սկզբից խստացել են «սև» զբաղվածության ստուգումները։ Միայն վերջին մի քանի օրերի ընթացքում հարկայինը հանրային սննդի օբյեկտներում հայտնաբերել է աշխատանքային պայմանագրերի աշխատող 80 մարդու։ Նման խախտումները բացահայտելը համեմատաբար հեշտ է։ Ավելի բարդ է բացահայտել «մոխրագույն» զբաղվածությունը, երբ աշխատավարձի մի մասն անօրինական են վճարում, մյուս մասը` ծրարով։

Ինչո՞ւ են այդպես անում։ Իհարկե, պատճառը մեկն է. չեն ուզում հարկ վճարել։ Բայց կան չարամիտ չվճարողներ և այնպիսիք, ովքեր կարող են ուղղվել, եթե փոխեն նրանց պայմանները։

Գործատուին ձեռնտու է, որ եկամտահարկն ավելի բարձր չլինի, քան շահութահարկը, այսինքն` 20 տոկոսը։ Եվ եթե բիզնեսն իր աշխատակցի հարկերի վրա ծախսի 20 տոկոս, ապա նույն 20 տոկոսը կհարկվի շահութահարկով։ Եթե հարկը կազմում է 23 տոկոս, ինչպես հիմա, իսկ 150 հազար դրամից ավելի աշխատավարձերը` 28 տոկոս, ապա իրավիճակը փոխվում է։ Քչերը կցանկանան ծախսել 28 տոկոս, իսկ հակառակը ստանալ ընդամենը 20 տոկոս։

«Ուստի եթե նվազեցվի եկամտահարկը, իսկ դրա փոխարեն բարձրացվի ԱԱՀ-ն, շատերի աշխատավարձերը կարող են «սպիտակ» դառնալ», —ավելացրեց Անանյանը։

Առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում կքննարկվի, թե որքան կփոխվեն հարկերը, որպեսզի աշնանը խորհրդարան ներկայացնեն պատրաստի օրինագիծը։

Ըստ թեմայի

ՊԵԿ–ը հրապարակեց «գազային օլիգարխների» անունները. ցանկում են Ծառուկյանն ու Թոխմախի Մհերը
Բուլկու արտադրամաս` համալսարանի շենքում. ՊԵԿ-ի նոր բացահայտումը
«Գազպրոմ Արմենիային» պատկանող ՍՊԸ–ները խուսափել են հարկերից. ՊԵԿ–ի բացահայտումը
Պետությունից թաքցված հարկերն ավելացել են ևս 600 մլն–ով. ՊԵԿ–ը նոր բացահայտում է արել
թեգերը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Դավիթ Անանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ