12:11 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1138)
156 0 0

Նիկոլ Փաշինյանի խոսքով` տնտեսական գործունեության բոլոր տեսակները նոր Հայաստանում պիտի լինեն հավասարապես հասանելի։ Բայց սա չի նշանակում, թե այն մարդիկ, ովքեր գործել են այս կամ այն ոլորտում, էլ չեն կարողանա գործունեություն ծավալել։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինայնն իր ասուլիսն այսօր սկսեց ՀՀ նոր կառավարության տնտեսական քաղաքականության պարզաբանմամբ։ Նրա խոսքով` տեսակետներ կան, թե պարզ չէ, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում ՀՀ կառավարությունը։

«Սա ինչ–որ տեղ մեր մեղավորությունն է` պարզ չենք ներկայացրել խնդիրը։ ՏՆտեսական  քաղաքականության նպատակը  ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է։ Մինչև հեղափոխությունը տնտեսական գործունեության առանձին ձևերը հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել և առանձին մարդիկ հնարավորություն և իրավունք չեն ունեցել զբաղվելու տնտեսական գործունեության որոշ տեսակներով»,– ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ կառավարության նպատակն է, որպեսզի տնտեսական գործունեության բոլոր տեսակները նոր Հայաստանում լինեն հավասարապես  հասանելի։

«Սա չի նշանակում, թե այն մարդիկ, ովքեր գործել են այս կամ այն ոլորտում և եկամուտներ են ստացել այս կամ այն ոլորտում, էլ չեն կարողանա գործունեություն ծավալել, այլ նշանակում է, որ մյուսներն էլ պիտի կարողանան ծավալել իրենց գործունեությունն այդ ոլորտներում»,–ասաց նա։

Միաժամանակ, վարչապետը նշեց, որ կառավարությունն  իր պարտքն է համարում ժամանակ առ ժամանակ ծանոթանալ իրավիճակին ու, եթե փոփոխություններ չեն լինում, կամ դանդաղ են տեղի ունենում, մտածի միջոցներ ձեռք առնելու մասին, բայց` ոչ ցուցումներ անելու։

«Մեր տնտեսական քաղաքականության կարևոր հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու դատական անկախ համակարգի ստեղծումը։ Եվ մենք հետևողկանորեն կատարում ենք այս փոփոխությունը»,–նշեց վարչապետը։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1138)

Ըստ թեմայի

Ոչ մի «սև աշխատող». Հայաստանում կվերանայեն ստվերային տնտեսության տուգանքները
Հերքում եմ պահանջում. ինչու է ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարը հրաժարական տվել
Հայաստանի տնտեսության բարդություններն անհամեմատելի են Ուկրաինայի հետ. փորձագետ
ՀԲ–ն պատրաստ է աջակցել ՀՀ տնտեսության կարևոր ոլորտների զարգացմանը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ