06:18 28 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
48620

Սևջուր գետն արդեն համապատասխանում է իր անվանը։ Դրա հունով միայն գորշ կոյուղաջրեր են հոսում։ Գյուղացին էլ դրանով է ոռոգում այգին ու վաճառում կոյուղուց սնված բերքն ու բարիքը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Նելլի Դանիելյան.  Հայաստանի երբեմնի ամենաջրառատ գետերից մեկը` Սևջուրը (Մեծամոր) ցամաքել է։ Այն սնող բնական աղբյուրները վերջին տարիներին անհետացել են, իսկ գետի հունով այսօր միայն Մեծամոր համայնքի կոյուղաջրերն են հոսում։ Այս տեղեկությունները չեն ժխտում նաև ոլորտի պատասխանատուները։

«Մեծամոր համայնքի կոյուղաջուրը ջրանցքով գալիս է, լցվում «Զարթոնքի» պոմպակայան։ Զարթոնք գյուղում նույնիսկ խոլերայի դեպք է եղել»,– ասաց «Սևջուր–Ախթամար» ՋՕԸ–ի (Ջրօգտագործողների ընկերություններ) տեղամասի պետ Խաչիկ Սարգսյանը։ Նրա խոսքով` իրենք տարիներ շարունակ ստեղծված իրավիճակի մասին  ահազանգել են նախկին կառավարություններին, բայց` ոչ մի արդյունք։

Ոչ միայն գետից, այլև ոռոգման ջրից զրկված հարակից գյուղերի բնակիչներն ստիպված են կոյուղաջրով նաև իրենց հողատարածքները ոռոգել։

Երասխավանի գյուղապետ Արմեն Ավետիսյանը ևս հաստատեց` ոչ միայն իր ղեկավարած, այլև հարակից 4 գյուղերն այսօր կոյուղաջուր են օգտագործում, ընդ որում ` քաջ գիտակցելով դրա վտանգերն ու հնարավոր հետևանքները։

  • Ամենաջրառատ գետերից մեկը՝ Սևջուրը ցամաքած
    Ամենաջրառատ գետերից մեկը՝ Սևջուրը ցամաքած
    © Sputnik / Stringer
  • Ամենաջրառատ գետերից մեկը՝ Սևջուրը ցամաքած
    Ամենաջրառատ գետերից մեկը՝ Սևջուրը ցամաքած
    © Sputnik / Stringer
  • Ամենաջրառատ գետերից մեկը՝ Սևջուրը ցամաքած
    Ամենաջրառատ գետերից մեկը՝ Սևջուրը ցամաքած
    © Sputnik / Stringer
1 / 3
© Sputnik / Stringer
Ամենաջրառատ գետերից մեկը՝ Սևջուրը ցամաքած

«Գյուղացին ուրիշ ճար չունի, ապրուստի այլ միջոց չունի։ Նույնիսկ այս կոյուղաջուրը չի բավականացնում։ Գյուղերը հերթով են դրանից օգտվոմ` այսօր մի գյուղը, վաղը` մյուսը»,– ասաց գյուղապետը։

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները ևս օրեր առաջ այցելել են Արմավիր, հանդիպել գյուղերի  և ՋՕԸ–երի ղեկավարների հետ, նրանց հետ քննարկել հնարավոր լուծման տարբերակները։

«Ժողովրդի բողոքն արդարացի է։  Եթե չկարողանանք հարցը լուծել, մենք մեղավոր ենք նրանց առաջ»,– ասաց Ջրային կոմիտեի  Ջրօգտագործող ընկերություններին աջակցող խմբի համակարգող Կարեն Դադոյանը։

Նրա խոսքով՝ նախկինում Սևջուր գետի ջրով էին ոռոգվում Արմավիրի մարզի Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Երասխահուն, Վարդանաշեն համայնքները։ Գետի ցամաքելու հետևանքով, վտանգված է այդ գյուղերի 1000- 1500 հա հողատարածքների գոյությունն ու անվտանգությունը։

Ստեղծված իրավիճակի պատճառը, Կարեն Դադոյանի խոսքով, Արարատյան դաշտում, ձկնաբուծարանների համար հորատված ապօրինի ու անկառավարելի խորքային հորերն են։

«15 տարում անսպառ քանակությամբ անօրինական հորեր են հորատել, հասել են 280 մ խորության, որի հետևանքով այստեղի ջուրը գնացել է այնտեղ։ Այսօր Մասիսի տարածքում, Ռանչպար գյուղի մոտ տեղակայված մեր դրենաժը վայրկյանում 30-35 խմ ջուր է լցվում։ Դա այն քանակն է, որ այս սեզոնին մենք խնդրում ենք, որ Սևանից մեզ ջուր տան»,– ասաց Դադոյանը։

Սևջուրն ու դրանով սնվող գյուղերը փրկելու համար Ջրային կոմիտեն առաջարկում է վերականգնել նախկինում հորատված 12 հորերն ու հորատել ևս 12 նորերը։

Այդ աշխատանքների իրականցման համար մրցույթն ավարտված է, հաղթող ընկերություններն ընտրված են, բայց ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ծրագիրը սառեցված է։ Կարեն Դադոյանի խոսքով, ջրային տնտեսության կոմիտեն անհրաժեշտ 670 մլն դրամը հայթայթելու հարցով դիմել է տարբեր աղբյուրների ու սպասում է նրանց պատասխանին։

Իսկ մինչ այդ Արմավիրի նշված գյուղերում կոյուղաջրով սնված հողատարածքներով զբաղվում է Սննդի անվտանգության պետական ծառայությունը։ Կառույցի մասնագետները եղել են գյուղերում, փորձանմուշներ վերցրել կոյուղով ջրված բերքից, որպեսզի պարզեն` ինչ հետևանքներ կունենա այն համտեսողի համար։

Ըստ թեմայի

Առաքելյան. «Շատ մարզերում են կոյուղաջրով այգի ոռոգում»
Կաթիլային ոռոգումը բարեփոխում չի, բարեփոխումն այլընտրանքային ոռոգումն է
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ