17:15 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Գագիկ Խաչատրյան

Բացահայտումները հասան Գագիկ Խաչատրյանի՞ն. ինչպես են «կերել» Դիլիջանի կենտրոնի փողերը

© Photo : Photolure
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
110550

Պետեկամուտների կոմիտեն կքննի իր նախկին ղեկավարների չարաշահումների վերաբերյալ բացահայտումները։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ՊԵԿ –ի հետաքննության վարչություն է ներկայացրել ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարության ընթացքի թույլ տրված չարաշահումների և կատարված հափշտակությունների վերաբերյալ որոշ փաստեր։

Ըստ ՊԵԿ պաշտոնական հաղորդագրության` դրանում ներգրավված են եղել ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձինք։ Նրանք առանց գնման գործընթացի, մրցույթի պայմանագիր կնքելու, Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները պատվերել են «Սահակյանշին» շինարարական ընկերությանը միջոցով` առանց փաստաթղթային ձևակերպման։ Իսկ շինարարությունն իրականացվել է առանց հեղինակային և որակի տեխնիկական հսկողության։

2013-2015 թվականների ընթացքում, երբ շինարարական աշխատանքները փաստացի ավարտված, իսկ որոշ դեպքերում դրանց մի մասը կատարված էր, «Սահակյանշին» ՓԲԸ–ի հետ վերակառուցման աշխատանքների վերաբերյալ նոր 6 պայմանագրեր են կնքվել՝ 2 միլիարդ 356 միլիոն 455 հազար դրամի։

«Ընդամենը օրեր անց, կազմվել են շինարարական աշխատանքների կատարման փաստը հավաստող հանձման-ընդունման արձանագրություններ և կատարողական ակտեր, այն պայմաններում, երբ գործնականում անհնար է մեկ կամ մի քանի օրվա ընթացքում սկսել և ավարտին հասցնել նման տեսակի և ծավալների շինարարական աշխատանքների կատարումը»,– ասված է հաղորդագրության մեջ։

ՊԵԿ–ը հայտնում է նաև, որ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև մի շարք այլ հանցավոր արարքների առերևույթ առկայության։ Բացահայտված փաստերով հարուցվել է քրեական գործ:

Պաշտոնական հաղորդագրությունում գործում ներգրավված պաշտոնյաների անուններ չեն նշվում։ Բայց հայտնի է, որ Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարությունն իրականացվել է Գագիկ Խաչատրյանի` ՊԵԿ նախագահ և Ֆինանսների նախարար աշխատած տարիներին, հենց նրա նախաձեռնությամբ։

Հիշեցնենք` 2008թ-ի դեկտեմբերի 23-ին կառավարությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ՊԵԿ կազմում «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու որոշում կայացրեց:

2010թ-ին կառավարության որոշմամբ ՊՈԱԿ-ին 505 միլիոն դրամով տրամադրվեց կինեմատոգրաֆիստների միության «Դիլիջանի ստեղծագործական տունը»` հարակից 3.5հա հողամասով, իսկ 2011թ. դեկտեմբերի 29-ի ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ` այդ տարածքին միացվեց Դիլիջան ազգային պարկի տարածքից ևս 22.505 հա հողամաս:

2012թ.-ին ՀՀ կառավարության պահեստային ֆոնդից Դիլիջանի ուսումնական կենտրոնի նախագծային աշխատանքների իրականացման համար ՊԵԿ-ին հատկացվեց 1 մլրդ դրամ: Մեկ տարի անց` 2013թ.-ին, ՊԵԿ-ը որոշեց փոփոխություններ կատարել 1 մլրդ դրամանոց նախագծում և փոփոխությունների համար նոր պայմանագիր կնքեց «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցի հետ` դրա դիմաց վերջինին վճարելով 44.9 միլիոն դրամ:

Կենտրոնի բուն շինարարությունը մեկնարկեց արդեն 2011թ-ին: Առաջին փուլի համար ՊԵԿ-ը «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ին վճարեց 334 307 822 դրամ, իսկ կատարված շինարարության տեխնիկական հսկողությունը վստահվեց «Հուսալի կամար» ՍՊԸ-ին` 3.3 մլն դրամով:

2012թ-ին ՊԵԿ-ը շինարարական աշխատանքներ է պատվիրել 4 շինարարական կազմակերպությունների` նրանց վճարելով ընդհանուր առմամբ շուրջ 1.3 մլրդ դրամ:

Ամենամեծ գումարը բաժին է հասել «Սահակյանշին» ՍՊԸ-ին` 1 մլրդ 136 մլն դրամ, 21 մլն դրամ ստացել է «Հուսալի կամարը», 84. 2 մլն`«Սպիտակ տնակը»: Եվս 84 մլն դրամ էլ 2012թ.-ի վճարվել է նաև «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցին` կենտրոնի որոշ շինությունների  գեղարվեստակոնստրուկտոնական լուծումների համար:

2014թ-ի ՊԵկ-ը որոշում է ավելի ընդլայնել ուսումնական կենտրոնի տարածքը` 32,5 մլն դրամով գնելով Դիլիջանի պարզ լճի փ.5/1 հասցեում գտնվող հողամասը: Նույն տարում շինարարական աշխատանքների համար «Սահակյանշին» ՍՊԸ-ն պետական բյուջեից ստանում է 626.7 մլն դրամ, «Հուսալի կամարը»` 40 մլն, «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցը` 22 մլն դրամ:

2015թ.-ին «Սահակյանշին» ՍՊԸ-ն ստացել է 4.9 մլրդ դրամ, «Հուսալի կամարը»` 5.5 մլն, «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցը ` 4.5 մլրդ դրամ: Եվ քանի որ թանկարժեք կենտրոնի շինարարությունն արդեն մոտենում էր ավարտին, 2015թ-ին արդն կառուցված մասնաշենքերի համար պետական միջոցներով տարբեր ընկերություններից ձեռք են բերվել նաև միլիոնավոր դրամների արժողությամբ վարագույրներ, կահույք, հեռուստացույցներ:

2016թ.-ին ևս ներքին հարդարման աշխատանքները շարունակվել են: Այս տարի արդեն «Սահակյանշին» ՍՊԸ-ն ստացել է 1.8 մլրդ դրամ, «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցը` 9.5մլն, «Հուսալի կամարը»` 9.4 մլն դրամ:

Այսպիսով` միայն մեկ անձից կատարված գնումների և կառավարության հրապարակված որոշումների հաշվարկով, ՊԵԿ-ին պատկանող Դիլիջանի ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ի վրա ստեղծման օրից մինչ օրս պետական բյուջեից ծախսվել է շուրջ 26 մլրդ դրամ:

Ըստ թեմայի

ԱԱԾ աղմկահարույց բացահայտումներից հետո Լիսկան իր տղաների հետ լքել է երկիրը. ՀԺ
ԱԱԾ–ն առաջիկայում կոռուպցիոներների նոր անուններ կհնչեցնի
ԱԱԾ–ի ներկայացուցիչը պարզաբանում է ուրիշի ավտոմեքենայով Վրաստան մուտք գործելու կանոնները
ԱԱԾ-ն բերման է ենթարկել Մարտունու զինկոմին
թեգերը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Հայաստան

Գլխավոր թեմաներ