09:05 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
ՀԱԷԿ

Հայաստանը հույս ունի, որ Ռուսաստանը կօգնի նոր ատոմակայանի կառուցման գործում

© Sputnik / Р. Мангасарян
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
20310

Երևանը մտադիր չէ հրաժարվել ատոմային էներգետիկայից ու մտածում է նոր կայանի կառուցման մասին։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Պաշտոնական Երևանը հույս ունի, որ Մոսկվան կօգնի նոր ատոմակայանի կառուցման հարցում։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում։

«Հայաստանի համար շատ կարևոր է ատոմային էներգետիկա ունենալ, ու մենք հիմա հույս ունենք, որ կերկարացնենք մեր ատոմակայանի շահագործման ժամկետը մինչ 2040 թվականը։ Իսկ մինչ այդ կփորձենք նոր ատոմակայան կառուցել։ Հույս ունեմ, որ Ռուսաստանը կօգնի մեզ այդ հարցում», – ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, ցավոք, տվյալ պահին Հայաստանը բավարար չափով ֆինանսական միջոցներ չունի, որ ինքնուրույն շինարարություն սկսի։

Նա նշել է, որ եթե ռուսաստանցի գործընկերներն օգնեն, Հայաստանը սիրով կսկսի իրականացնել այդ նախագիծը։

Հայաստանի գործող ատոմակայանը պետք է ավարտեր իր աշխատանքը 2016 թվականին։ Հիմա Ռուսաստանի տրամադրած վարկի ու դրամաշնորհի գումարով կայանում հիմնանորոգում է իրականացվում` ԱԷԿ–ի կյանքը 10 տարով երկարացնելու համար։

Ըստ թեմայի

Հայկական ԱԷԿ–ի հիմնանորոգումը կարող է ավելի երկար ժամանակ պահանջել
ԱԷԿ–ի շահագործման հայկական փորձը եզակի է. նախարարի խորհրդական
Ե՞րբ է փակվելու Մեծամորի ԱԷԿ–ը. եվրոպացիները պարզապես ուզում են իմանալ
2018 թվականին ԱԷԿ–ը կվերանորոգվի. դրությունը պիտի փրկեն գետերը, եթե վարարեն
Հայկական ԱԷԿ-ի «կախարդանքը». այստեղ ԵՄ-ն, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կողք կողքի են աշխատում
թեգերը:
Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ