00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է մեղավոր. Հայաստանում ռեստորանային բիզնեսը հարկային «հիստերիայի» մեջ է

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցПразднование дня рождения ресторана
Празднование дня рождения ресторана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չզարմանաք, եթե ծանոթ ռեստորան մտնեք, պատվիրեք սիրելի աղցանը կամ կոկտեյլը, իսկ այն ավելի թանկ լինի։ Պետք չէ բարկությունը մատուցողի վրա թափել, չէ՞ որ Հայաստանի ռեստորանային ոլորտում փոփոխություններ են սպասվում...

Լիլիթ Հարությունյան, Sputnik  Արմենիա

Իսկական դրամա է սկսվում Հայաստանի ռեստորանային հատվածում։ Ռեստորատորները նախազգուշացնում են, որ կառավարության հարկային նոր քաղաքականությունը կարող է կործանել հայկական տնտեսության ամենակայացած հատվածներից մեկը։

Բանն այն է, որ 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի բոլոր կետերը ստիպված են աշխատել հարկման նոր համակարգով, մասնավորապես, մինչ օրս քառակուսի մետրից հարկվողը փոխարինվել է շրջանառությունից հարկվող 6%–ով (այստեղից կարող է հանվել 3%` գնված պարենամթերքի և կոմունալ ծառայությունների համար)։ Ընդ որում, երկու տարվա ընթացքում կառավարությունը ծրագրում է հարկային տոկոսադրույքը բարձրացնել մինչև 10%։

Гаяне Бреиова - Sputnik Արմենիա
Ռեստորատոր Գայանե Բրեիովա. ինձ համար կարևոր է Հայաստանի հողից էներգիա ստանալը

«Մինչև ընթացիկ տարվա հուլիսը մենք աշխատում էինք պարզեցված սխեմայով, այսինքն` որոշակի գումար էինք վճարում քառակուսի մետրի համար։ Գումարի չափը կախված նրանից, թե քաղաքի որ մասում է տեղակայված հաստատությունը։ Երկար տարիներ գործող համակարգը լիբերալ հարկման համակարգ էր համարվում, որը թույլ էր տվել ոլորտին զարգացման բարձր մակարդակի հասնել։ Կարելի է ասել` ոլորտը կայացել է հենց լիբերալ հարկային օրենսդրության շնորհիվ», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ռեստորատորների ասոցիացիայի նախաձեռնող խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը։

Հարկ է նշել, որ Հայաստանում, հատկապես Երևանում, ռեստորանային հատվածը, իսկապես, բավականին զարգացած է և գրավիչ ինչպես սփյուռքահայերի, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների համար։

Բարսեղյանի խոսքով` հարկային նոր համակարգը ոլորտին փակուղու առաջ է կանգնեցնում, քանի որ հարկերն աճել են միանգամից և մի քանի անգամ։

«Այժմ ռեստորանները 4-5 անգամ ավել հարկ պետք է վճարեն, ընդ որում, նման փոփոխությունները շատ արագ տեղի ունեցան։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Հաջորդ տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկը 8% կդառնա, ևս մեկ տարի անց` 10%։ Սա չլսված տոկոս է, մեր երկրում այդ ոլորտում այնպիսի բիզնես գոյություն չունի, որն ի զորու է պահպանել գոյությունը նման հարկման դեպքում», – ասում է Բարսեղյանը։

Նա պնդում է, որ ռեստորատորների եկամուտը 10-15% է կազմում, այլ ոչ 30%, ինչպես կարծում են ՊԵԿ–ում։

«Որպեսզի շրջանառությունից 10% հարկ վճարել, հավելավճար է պետք, որը Հայաստանում գոյություն չունի։ Հարկայինը սխալ պատկերացում ունի ռեստորատորների եկամուտների մասին։ Բացի այդ 1.5 տարին քիչ ժամկետ է բիզնեսի ադապտացիայի համար, ինչի մասին մենք բազմիցս նախազգուշացրել ենք կառավարությանը։ Ստացվում է, որ պետությունը զրկում է քո բիզնեսը գոյություն ունենալու իրավունքից։

Կամ պետք է կտրուկ բարձրացնել գները, ինչը նաև խփում է ներքին սպառողի շահերին և զբոսաշրջության զարգացմանը, հատկապես` գաստրոտուրիզմին», – ասում է նա։

Բարսեղյանի խոսքով` աշխարհում չկա այդպիսի նախադեպ, որ հարկերը որևէ ոլորտում միանգամից ու մի քանի անգամ բարձրացվեն։ Բացի այդ, նա ավելացրեց, որ հարկերի բարձրանալուն պես աճել են նաև տուգանքները խախտումների համար։

Посетители паба - Sputnik Արմենիա
Հարկայինը կստիպի ռեստորաններին «ոտնաթաթերի վրա» սպասարկել հաճախորդներին

Ինչ վերաբերում է հարկմանը, որը կարելի է ստանալ միայն գնումների հաստատված ապրանքագրերով, ռեստորատորը նշում է. «Անհնար է փաստաթղթերում գրանցել լրիվ գնումները, քանի որ գնումների մեծ մասն արվում է այն շուկայում, որտեղ ընդհանրապես ՀԴՄ–ներ չեն տալիս։ Միջնորդներն արտադրողի ու ռեստորատորների միջև մեծ դերակատարություն ունեն, բայց նրանք փաստաթղթեր չեն տրամադրում»։

Աշխատել չգիտեն ու չեն ուզու՞մ լսել

«Կառավարության ներկայացուցիչները խոստովանում են, որ ռեստորատորների «ձեռքերով» ուզում են վերավաճառողներին իրավական դաշտ բերել։ Բայց մենք չենք կարող ստիպել այդ մարդկանց ՀԴՄ–ներ տալ, մենք չենք կարող ՊԵԿ–ի փոխարեն այդ աշխատանքն անել», – ասում է Բարսեղյանը։

Հայաստանի Ռեստորանների Ասոցիացիայի անդամները բազմիցս հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ, հասել են մինչև փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։

«Հանդիպմանը ներկա էին ինչպես հարկայինի, այնպես էլ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները։ Նրանք խոստովանել են, որ իրենց տվյալները իրականությանը չեն համապատասխանում։ Սակայն մեր հարցմանը ոչ մի կերպ չեն արձագանքել։ Խոստացել են, որ ականջալուր կլինեն մեզ, բայց ոչ մի փոփոխություն։ Հիմա մենք հայտարարում ենք, որ դադարեցնում ենք բոլոր ներդրումները. բոլոր ռեստորատորները հայտարարել են նոր նախագծերի կասեցման մասին», – ասաց Բարսեղյանը։

Ռեստորատորները դեմ չեն բյուջեն համալրելուն, սակայն նրանք կարծում են, որ պետք է ավելի անցավ համակարգ մշակել։ Բարսեղյանի խոսքով` նրանք պատրաստ են շրջանառության հարկով աշխատել, բայց այն չպետք է գերազանցի 3%–ը։

«Հարկը պետք է կազմի 1,5-3%, ընդ որում` առանց հետագա բարձրացման։ Դա անհրաժեշտ է, որ ոլորտը կարողանա մարսել փոփոխությունները, իսկ գները նույնը մնան։ Միայն այդ դեպքում ներդրումները կարելի է արդարացված համարել։ Քանի որ դրանց մեծ մասը վարկեր են։ Իսկ հիմա մարդիկ, որոնք գումար են ներդրել, աշխատատեղեր են ստեղծել, պետության հարվածի տակ են», – ասում է նա։

Տվյալ պահին Հայաստանի Ռեստորանների Ասոցիացիան դիմում է պատրաստում` կառավարությանը ներկայացնելու համար։

Центр обслуживания налогоплательщиков Котайкской территориальной налоговой инспекции - Sputnik Արմենիա
Իջեցնել եկամտահարկը, բարձրացնել ՀՆԱ՞–ն. կառավարությունը հարկային փոփոխություններ կառաջարկի

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանը կարծում է, որ շրջանառության հարկը շատ ավելի արդար է, քան քառակուսի մետրի համար գանձվող հարկը, որը նախկինում էր գործում։

Անդրադառնալով ռեստորատորների դժգոհությանը` Թադևոսյանը հիշեցրեց, որ ավելի վաղ ընդունված որոշման համաձայն` նախորդ տարվա հունվարից ավելի քան 100 քառակուսի մետր տարածք ունեցող ռեստորանները ընդհանուր հարկային ռեժիմի տակ էին ընկնում (եկամտահարկ ու ԱԱՀ)։

«Սակայն այդ որոշումը վերանայվել է հօգուտ գործարարների, ու բոլոր տնտեսվարող օբյեկտների համար շրջանառության հարկ է մտցվել։ Եթե հանրային սննդի կետերը կարծում են, որ տոկոսադրույքը բարձր է, ապա ուզում եմ հիշեցնել` մեր երկրում 70 հազար դրամ ստացող մարդը 23% հարկ է վճարում», – ասում է նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Թադևոսյանի խոսքով` քառակուսի մետրից գանձվող հարկը նպաստում էր ոլորտի զարգացմանը, սակայն պետք է մտածել նաև պետության մասին։

«Մյուս կողմից էլ` որքանով է արդար, որ այլ ոլորտների տնտեսվարող սուբյեկտներն ավելի շատ հարկ վճարեն, քան հանրային սննդի կետերը», – բացականչում է նա։

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ–ի նախագահը առաջարկում է ռեստորատորներին միանալ, յուրաքանչյուրի համար առավելագույնս ձեռնտու մոտեցում ձևավորել ու ներկայացնել այն կառավարությանը։

«Պետք է համատեղ քննարկել ու համաձայնության գալ։ Ռեստորատորներն էլ թող իրական թվերը ներկայացնեն ու չթաքցնեն շրջանառության ծավալները։ Հարկայինը դրանց եկամտի վերաբերյալ հստակ տվյալներ չունի, քանի որ նրանցից շատերը միշտ չէ, որ բարեխղճորեն են մոտեցել կտրոնների տրամադրմանը», – ավելացրեց նա։

Ստեղված իրավիճակը հիշեցնում է հայտնի առակը, որում ամեն մեկը բեռն իր կողմն է քաշում։ Իսկ մինչդեռ խնդիրն անլուծելի է, ռեստորատորները նոր համակարգով են հարկ մուծում ու ստեղծված իրավիճակից դուրս գալու համար բարձրացնում են ուտեստների գները։ Այդ միջոցին են արդեն դիմել մայրաքաղաքի որոշ հայտնի սրճարաններն ու ռեստորանները։ Մնում է միայն գուշակել`արդյո՞ք գները կշարունակեն աճել…

Լրահոս
0