21:01 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Ձմերուկ

Ձմերուկն ու լոլիկը շոգին չդիմացան. գյուղնախարարությունը մեկնաբանում է գների բարձրացումը

© Sputnik / Игорь Онучин
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
39510

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու են բարձրացել որոշ գյուղմթերքների գները և կիջնեն արդյո՞ք առաջիկայում։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Նելլի Դանիելյան. Ձմերուկի շուկայում գների բարձրացումը պայմանավորված է Հայաստանում գրանցված բարձր ջերմաստիճանով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով վերջին օրերին գյուղատնտեսական որոշ ապրանքների շուկայում գրանցված գնաճը, ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

«Աննախադեպ բարձր ջերմաստիճան գրանցվեց` 42-43 աստիճան ստվերում, հասկանալի է, թե արևի տակ որքան բարձր էր։ Եվ, բնականաբար, այս ջերմաստիճանի պայմաններում չէին կարող բոստանային մշակաբույսերը, մասնավորապես` ձմերուկի ցանքերը չտուժել»,– ասաց Պետրոսյանը` դրանով էլ պայմանավորելով ձմերուկի վերջին օրերի կտրուկ գնաճը։

Հուլիսին 1 կգ–ը 80 դրամով վաճառվող ձմերուկի գինն այսօր մանրածախ շուկայում գերազանցում է 200 դրամը։

Բարձր ջերմաստիճանի պատճառով բարձրացել է նաև լոլիկի գինը։ Քանի որ, մեր զրուցակցի խոսքով` «շոգի պատճառով խաթարվում է պտղագոյացման պրոցեսը»։

Գյուղնախարարությունը գնային որոշ տատանումներ է արձանագրել նաև դեղձի շուկայում։ Բայց այս դեպքում արդեն մեղավորը եղանակը չէ։ Գառնիկ Պետրոսյանի դիտարկմամբ` դեղձի գնաճը պայմանավորված է զուտ սեզոնային գործոնով։ Ավարտվում է այժմ վաճառքում առկա «հաջողություն» (успех) տեսակի դեղձը, օգոստոսի վերջին կսկսվի ավելի ուշ հասնող «նարինջ» տեսակի վաճառքը։

«Եվ կհամոզվեք, որ լուրջ գնանկում տեղի կունենա։ Այնպես որ, դեղձի հետ կապված ես որևէ մտահոգություն չեմ տեսնում»,– ասաց փոխնախարարը։

Այդուհանդերձ, գյուղատնտեսության նախարարության համոզմամբ, այս տարի գյուղմթերքի գների մակարդակը կայուն է, բացառությամբ որոշ մշակաբույսերի։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ ևս ձմերուկի գինն այս տարի նախորդ տարվա համեմատ «տրամաբանությունից դուրս թանկ է»։

Անկախ թանկացման պատճառներից, Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ գյուղնախարարությունն այս հարցում անելիք ունի։

«Պետությունը պետք է աջակցի գյուղացուն, գյուղացիական ընկերություններին, սահմանի վերահսկողական մեխանիզմներ, հետևի գնագոյացմանը: Երբ որ գյուղացին ինչ-որ տարում ինչ-որ ապրանք վաճառում է ինքնարժեքից էժան, գյուղացու կողքը չենք կանգնում, հետո, երբ ինչ-որ ապրանք հնարավորություն ունի թանկ վաճառել, ասում ենք՝ ինչո՞ւ»,– ասաց Պիպոյանը։

Նրա համոզմամբ` Հայաստանի կառավարությունները տարիներ շարունակ ագրարային քաղաքականության մեջ ձախողումներ են ունեցել։ Նոր կառավարությունը պետք է վերանայի ոլորտի նկատմամբ որդեգրած անտարբերության քաղաքականությունը։

Ըստ թեմայի

Երևանի կենտրոնում տարածվել էր ձմերուկի բույրը
Ձմերուկային երթ, մրցույթներ ու համտեսում. Երևանում ձմերուկի փառատոն կանցկացվի
Նիկոյան. «Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանումը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի»
Ռուսաստանի ահազանգից հետո Հայաստանը խստացնում է լոլիկի արտահանման հսկողությունը
թեգերը:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ