00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբլու անկումը Հայաստանի աչքերով. դրամը «սոլիդարություն» կդրսևորի՞

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցОтделение Сбербанка в Казани
Отделение Сбербанка в Казани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպե՞ս Ռուսաստանի դեմ ուղղված ԱՄՆ–ի պատժամիջոցները կանդրադառնան Հայաստանի վրա ու հայկական դրամը որքա՞ն կարող է տուժել ռուսական ռուբլու անկումից. փորձագետների մտորումները։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ռուսական ռուբլու անկումը միշտ բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա։ Ու ամեն անգամ հարց է առաջանում` արժե արդյո՞ք, որ Կենտրոնական բանկը հայկական դրամի «սանձը քաշի»։

Сурен Саргсян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սարգսյան. «Հակառուսական պատժամիջոցների տնտեսական հետևանքներից խուսափել չի ստացվի»

2016 թվականի օգոստոսից առաջին անգամ Ռուսաստանում 1 դոլարի արժեքը գերազանցեց 67 ռուբլին` Մոսկվայի դեմ ուղղված Վաշինգտոնի նոր պատժամիջոցների մասին տարածված հաղորդագրությունների ֆոնին։

Sputnik Արմենիան խոսել է տնտեսագետների հետ այն թեմայով, թե պետք է արդյո՞ք կենտրոնական բանկը դևալվացնի դրամը` արտահանմանը նպաստելու համար։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասում է, որ այս հարցը հայտնվում է Հայաստանի օրակարգում, ամեն անգամ, երբ աշխարհում, մասնավորապես՝ Ռուսաստանում տարադրամի կտրուկ տատանումներն են լինում։

Ռուբլու անկումը Հայաստանի արտահանողների համար լրացուցիչ խնդիրներ է ստեղծում, ու գցում է մրցունակությունը։

«2016 թվականին Հայաստանի տնտեսական աճը զրոյական էր, քանի որ 2015 թվականին ռուսական շուկան պատժամիջոցների տակ էր ընկել ու ռուբլին կրկնակի արժեզրկվել էր», – ասաց Խաչատրյանը։

Հայկական դրամի արժեզրկման նպատակահարմարությունը մի քանի գործոններից է կախված։ Հայաստանը հսկայական արտաքին պարտք ունի, որի սպասարկումը, փորձագետի կարծիքով, հնարավոր է միայն արտահանումը զարգացնելու հաշվին, քանի որ ներքին շուկան շատ փոքր է:

Դրա համար ավելի  մրցունակ ու էժան տարադրամ է հարկավոր, քան այն երկրներում, ուր Հայաստանն իր ապրանքն է արտահանում։

«Սակայն այստեղ մի հարց կա։ Այսպիսի քաղաքականություն կարող են վարել այն երկրները, որոնք աղքատության ու գործազրկության նման խնդիրներ չունեն։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ եթե դրամն արժեզրկվի, ապա ներքին շուկայում էլ գները կաճեն։

Встреча Президентов России и США Владимира Путина и Дональда Трампа в президентском дворце (16 июля 2018). Хельсинки - Sputnik Արմենիա
Պատժամիջոցները կազդեն ՌԴ–ում աշխատող հայերի վրա. աշխատավարձը կպակասի

Այդ քայլին դիմելուց առաջ պետք է հաշվի առնել գնաճը, ներմուծվող ապրանքները տեղականներով փոխարինելու Հայաստանի հնարավորությունը, չափել ներմուծման ու արտահանման բալանսը, նաև գների հնարավոր աճը։

Բացի այդ, հաշվի առնելով Հայաստանում տարբեր ոլորտների, այդ թվում՝ տնտեսության ձևափոխումները (օրինակ՝մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ պայքարը), նոր իրավիճակ է ստեղծվում, որի զարգացումը դժվար  է կանխատեսել։

«Տնտեսության մեջ իրավիճակը դեռ կայուն է. գնաճի ճնշում չկա ու տնտեսական ակտիվություն կա։ Այդ պատճառով դրամի արժեզրկումն աննպատակահարմար է։ Հատկապես, որ աշխատավարձերի ու թոշակների աճ չի ակնկալվում», – ասաց Խաչատրյանը։

Միաժամանակ, նրա խոսքով, կառավարությունը պետք է պատրաստ լինի նման սցենարներին, քանի որ հայաստանյան շուկան մեծ կախվածության մեջ է ոչ միայն Ռուսաստանի, այլ Չինաստանի ու Իրանի շուկաներից։

Տնտեսական գիտությունների դոկտոր, Հայ-ռուսական համալսարանի տնտեսության ու ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը հիշեցնում է, որ Հայաստանի տնտեսության աճի 50%–ը Ռուսաստանն է ապահովում` տրանսֆերտներ, զբոսաշրջություն, ներդրումներ։

Այդ առումով ռուսական ռուբլին ուժեղ է ազդում հայկական դրամի վրա, որի փոխարժեքը Կենտրոնական բանկը խստորեն պահում է։

Մի կողմից, եթե Կենտրոնական բանկն իջեցնի փոխարժեքը, ապա տեսականորեն հայ արտահանողները (հատկապես ԵԱՏՄ երկրների ուղղությամբ) կշահեն։

«Երկարաժամկետ հեռանկարում դա նպաստում է արտադրության ընդլայնմանը, որն իր հերթին տնտեսական աճ կառաջացնի։ Բացասական գործոնների շարքում գնաճն է»,  –ասաց Ոսկանյանը։

Ինֆլյացիան, նրա խոսքով, ուղղակիորեն կապված չէ գնաճի հետ, բայց նրա խոսքով, գնաճին են հանգեցնում իռացիոնալ գործոնները։

Աճը կարելի է զսպել, եթե երկրում շուկայական տնտեսություն է, բայց դեռ այն մենաշնոհված է, ու գները ձևավորվում են ոչ թե գին–առաջարկ համադրության հաշվին, այլ կոնկրետ մենաշնորհների շնորհիվ։ Ապամենաշնորհացման գործընթացն ընթանում է, սակայն արդյունքների մասին խոսելու համար դեռ շատ քիչ ժամանակ է անցել։

«Մենաշնորհի տերերը 99%–ով ներկրողներ են։ Փոխարժեքի արժեզրկումը վնասում է նրանց գերշահույթին, նրանք միանգամից բարձրացնում են գները (թեև խանութներում եղած ապրանքը հին գնով են բերել). սա առաջին խնդիրն է։

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ը ճնշում կգործադրի Ռուսաստանի դաշնակիցների վրա, բայց Հայաստանի վրա` հազիվ թե

Երկրորդ խնդիրը, նրա խոսքով, շատ ավելի լուրջ է։ Հայաստանի պետական պարտքը դոլարով է ամրագրված, այդ պատճառով, ինչքան ավելի շատ արժեզրկվի դրամը, այնքան ավելի կմեծանա այդ պարտքը։ Այն հիմա արդեն հասել է թույլատրելիի սահմանին։ Բյուջեն պատրաստ չէ դրան։

Եթե փորձենք արտահանման հաշվին բյուջեն լցնել, ապա պետք է բարձրացնել մաքսային տուրքերը, ինչ իր հերթին վերջնականապես «կխեղդի» արտահանողին։

Ընդհանուր առմամբ՝ դրամն «ազատ լողի» համար վաղուց է բաց թողված, դեռ 2008 թվականից։

«Մենք այն ժամանակ դեռ աճեցնում էին պարտքը, ու իրավիճակն այդքան անմխիթար չէր», – նշեց Ոսկանյանը։

Նրա խոսքով` Հայաստանի Կենտրոնական բանկը պետք է պատասխան տա պետական պարտքի համար, բայց չպետք է զսպի դրամը, դա նրա խնդիրը չէ։

Եթե բյուջեն կարողանար ինքնուրույն մարել պարտքը, ապա Կենտրոնական բանկը կարող էր խթանել և՛ արտահանումը, և՛ տնտեսական աճը, մեղմորեն իջեցնելով փոխարժեքը, ադապտացնելով բնակչությանն ու տնտեսական սեկտորն այդ իրավիճակին։ Միաժամանակ մարդիկ պետք է վստահեն Կենտրոնական բանկին, հասկանան, որ փոխարժույթի անկումն աղետ չէ։

Մինչ այժմ Հայաստանը միայն տոկոսներ էր վճարում, բայց 2020 թվականին պետք է առաջին տրանշը վճարի` ավելի քան 800 միլիոն դոլար։ Դա բյուջեի համար շատ լուրջ բեռ է։

Նրա խոսքով` հիմա ֆինանսների ու էկոնոմիկայի նախադրությունների վրա հսկայական պատասխանատվություն կա, նրանք պետք է  որևէ կերպ համալրեն բյուջեն։

«Կարծում եմ`եթե այդ հարցը չլուծենք՝ դեֆոլտի կհանգենք, քանի որ մենք այդպիսի բեռ չենք կարող տանել», – ասաց Ոսկանյանը:

Президент США Дональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2017 год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США - Sputnik Արմենիա
Թրամփը տխրել է. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չեն լինի. ռուբլին կայունանում է

Այսպիսի պայմաններում Կենտրոնական բանկը պետք է մեղմ հարմարվի իրավիճակին։ Հիմա տնտեսագետը դեմ է որևէ «կտրուկ շարժումների»` Հայաստանում վերջին ամիսներին կատարվող իրադարձությունների ֆոնին։

Ռուբլին սկսել է անկում ապրել, երբ տեղեկություն հայտնվեց, որ ԱՄՆ–ն մտադիր է Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումներ մտցնել։ Որպես պատճառ ամերիկացիներն օգտագործեցին Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դուստր` Յուլյայի թունավորումը բրիտանական Սոլսբերի քաղաքում։ Դրա մեջ մեղադրվեց Մոսկվան։

Պատժամիջոցների առաջին փաթեթը, որը սահմանափակում է կրկնակի նշանակության մթերքի մատակարարումը Ռուսաստան, կսկսի գործել օգոստոսի 22–ին։

Երկրորդ  փաթեթը, որի մեջ ներառվում է ԱՄՆ–ում թռչելու «Աերոֆլոտի» արգելքը, արտահանման սահմանափակումն ու դիվանագիտական հարաբերություններ մակարդակի իջեցումը, ամերիկացիները նախատեսում  են գործարկել երեք ամիս անց։

Լրահոս
0