00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինուհիները՝ Կրաշենում. ինչ հեռանկար ունեն Զիզին, Քսյուշան, Անժելիկան. լուսանկարներ

© Sputnik / Armenuhi MkhoyanУкраинские козы в селе Крашен
Украинские козы в селе Крашен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի կազմում ընդգրկված Կրաշենում արդեն ավելի քան 1 տարի է նոր «բնակիչներ» են հայտնվել: Նորեկները ոչ միայն կարողացել են հարմարվել բարեխառն լեռնային կլիմային, այլ նաև լեռնոտ տարածքին:

Sputnik Արմենիա, Արմենուհի Մխոյան

Գյուլչտայը,  Զիզին, Անժելիկան, Տիրուհին, Մանուշն ու Քսյուշան Ուկրաինայից ներկրված այծեր են, բայց ոչ  սովորական, այլ տոհմային: Տեղական այծերից ոչ միայն իրենց ձյունաճերմակ մորթով, այլ նաև կաթնատվությամբ  են տարբերվում: Ասում  են նույնիսկ օրական մինչև  8-12 լիտր  կաթ  կարող են տալ: Թանկարժեք այծերը՝  յուրաքանչյուրը մինչև 550 եվրո արժողությամբ, տիրոջ  սպասելիքներն արդարացնում են: Լեռնային պայմաններում ուկրաինական այծերը  ոչ միայն իրենց լավ են զգում, այլ նաև սերունդ են տալիս: Ֆերմայում այծերի  գլխաքանակն ավելացել է:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳործարար Արթուր Ստեփանյանը Ուկրաինայի «Զոլոտայա կազա» ֆիրմայից 22 գլուխ այծ ներկրել
Украинские козы в селе Крашен - Sputnik Արմենիա
Գործարար Արթուր Ստեփանյանը Ուկրաինայի «Զոլոտայա կազա» ֆիրմայից 22 գլուխ այծ ներկրել

  Այծի կաթից պանիր  են ստանում: Թեև  արտադրվող  պանիրը  դեռ  շատ  տարածում չունի  և  միայն երևանյան որոշ  խանութներում է վաճառվում, սակայն արդեն փորձնական ուղարկվել է նաև  ՌԴ և դրական արձագանք  ստացել:

Գործարար  Արթուր  Ստեփանյանը Ուկրաինայի «Զոլոտայա կազա»  ֆիրմայից 22  գլուխ այծ ներկրել է ագրոբիզնեսի ու  գյուղատնտեսության զարգացման ՔԱՐԴ հիմնադրամի այծաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրթուր Ստեփանյան. գործարար
Бизнесмен Артур Степанян - Sputnik Արմենիա
Արթուր Ստեփանյան. գործարար

Sputnik Արմենիայի  հետ ունեցած զրույցի ժամանակ  ֆերմայի ղեկավարը  փաստեց՝  այծ պահելը  կովից ու խոզից արդյունավետ է: Ավելի եկամտաբեր կլինի, սակայն Հայաստանում այծերի ֆերմաներ  չկան, ավելի շատ անհատներն են պահում՝ այն  էլ քիչ  գլխաքանակով, թեև կաթի ինքնարժեքը կովի կաթի ինքնարժեքից ցածր է, բայց վաճառքն ավելի թանկ է, եթե  հաշվի առնենք մի քանի հանգամանք:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Այծի կաթի ու դրանից ստացված պանրի դեպքում խոլեստերինի քանակ չի կուտակվում արյան մեջ
Козий сыр - Sputnik Արմենիա
Այծի կաթի ու դրանից ստացված պանրի դեպքում խոլեստերինի քանակ չի կուտակվում արյան մեջ

«Եթե  կովի կաթը  150 դրամ  է, ապա ես ինքս պատրաստ  եմ 200  դրամով գնել այծի  կաթ՝  գյուղացին ավելի շատ շահույթ  կունենա: Իսկ  այծի կաթը թանկ է, քանի որ  ցուցված է ալերգիկների, դիետիկների ու դիաբետիկների համար: Ինչ-որ չափով նաև  խոսում են, որ  այն նաև հակաուռուցքածին է: Այծի  կաթի ու  դրանից ստացված պանրի դեպքում խոլեստերինի քանակ չի կուտակվում արյան մեջ: Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք  ասել, որ այծի կաթի դեֆիցիտ կա, իսկ զբաղվողները քիչ են»,-նշեց Արթուր Ստեփանյանը՝  փաստելով, որ պատրաստ է նաև  իր այծերից տրամադրել գյուղացիներին՝  այծաբուծությունը  զարգացնելու նպատակով,  իսկ կաթն էլ հետագայում մթերել՝  պանրի  արտադրությունը մեծացնելու համար:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱյս այծերի համար 25 աստիճանից բարձ ջերմաստիճանը լավ չէ. Կրաշենում եղանակը հենց այդպիսին է
Украинские козы в селе Крашен - Sputnik Արմենիա
Այս այծերի համար 25 աստիճանից բարձ ջերմաստիճանը լավ չէ. Կրաշենում եղանակը հենց այդպիսին է

Պապական գյուղում այծերի ֆերմա դնելու, իսկ հետո  նաև գյուղատնտեսական տուրիզմն ու դրանով նաև Կրաշենը զարգացնելու ծրագիրը Արթուրի մոտ պատահական չի ծագել՝  հաշվի  է  առնել մի շարք  հանգամանքներ.  «Այս  այծերի համար 25 աստիճանից բարձ  ջերմաստիճանը լավ չէ, այստեղ եղանակը  հենց այդպիսին է,  սարերն էլ հատուկ այծի համար են: Կրաշենում այծաբուծություն զարգացման համար բոլոր պայմանները կան»:

Ֆերման ավելի մեծացնելը գործարարն այս պահին իրատեսական  համարում է,  բայց խնդիրները շատ են:

«Հենց  այստեղ, այս ֆերմայում կարելի է գյուղատնտեսական տուրիզմը  զարգացնել, կազմակերպել այծերի մրցույթ —ցուցադրություն, բայց լուրջ  խնդիր են ճանապարհները՝  գյուղ  եկող ճանապարհը սարսափելի վիճակում է, իսկ ֆերման մեծացնելու համար բանկերի կողմից  գյուղատնտեսական վարկերն են խնդիր՝  պահանջում են բարեկամ-ծանոթի երաշխավորություն, իսկ այսօր արդեն դա լուրջ  խնդիր է: Մինչդեռ  այծը, հատկապես այս՝ տոհմային, որակավորման թերթիկով, չեն կարող գրավ հանդիսանալ: Կարծում են Գյուղատնտեսական ապահովագրություն այստեղ շատ հարցեր կարող  է լուծել»,-նշեց ֆերմերը:

© Sputnik / Armenuhi Mkhoyan«Իմ նպատակը տոհմային տնտեսություն ստեղծելն է»
Украинские козы в селе Крашен - Sputnik Արմենիա
«Իմ նպատակը տոհմային տնտեսություն ստեղծելն է»

«Իմ նպատակը  տոհմային տնտեսություն ստեղծելն է: Հայաստանում նմանատիպ  տնտեսություններ չկան, իսկ արտահանման համար դա անհրաժեշտ է. տոհմային այծերի պահանջ շատ երկրներում կա: 200 գլխաքանակով ու սելեկցիա կազմակերպելով կարելի է դա ունենալ, այծերի տոհմային տնտեսություն նաև Վրաստանում չկա»:

Ի դեպ, վերջինս համոզված է՝ հոգսը թեթևացնելու դեպքում հնարավորությունները կմեծանան ու ոչ միայն կավելանա այծերի գլխաքանակը, այլ նաև այծաբուծությամբ  զբաղվող ֆերմաների  թիվը:

Լրահոս
0