03:26 23 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.95
  • GBP614.03
  • EUR527.60
  • RUB7.49
Հրազդան

Հրազդանում ազատ տնտեսական գոտի կստեղծվի. միլիոնների ներդրում և աշխատատեղեր են խոստանում

CC BY 2.0 / Vahe Martirosyan / Hrazdan, Centre, view from Maqravan, 2010.09.28
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
248 0 0

Տնտեսական գոտում նախատեսվում է 200 շահագործող կազմակերպության ներգրավել։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ Հրազդանում կստեղծվի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ), որի կազմակերպիչ է ճանաչվել «ԷԿՈՍ» ՓԲԸ-ն: ԱՏԳ-ն կգործի Գործարանային, 1 հասցեում գտնվող տարածքում:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության այսօրվա նիստում նշեց, որ կազմակերպության կողմից ներկայացված ծրագիրը նախատեսում է մինչև 2043 թվականը այդ տարածքում ներգրավել 200 շահագործողի, ընդ որում, մինչև 2021 թվականը՝ 50 շահագործողի:

«Ծրագրի ընթացքում կազմակերպչի կողմից ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ, և 300 նոր աշխատատեղ էլ կանխատեսվում է, որ կստեղծեն շահագործողները: Կազմակերպիչը մինչև 4 մլն դոլարի ներդրում է նախատեսում կատարել, իսկ շահագործողների կողմից մինչև 2021 թվականը 15 մլն դոլարի, իսկ հետագա տարիների համար ևս 30 մլն դոլարի ներդրում»,- ասաց Մինասյանը:

ԱՏԳ-ն ունենալու է երկու հիմնական տարածք, մեկը` Հրազդանում (4,3 հա չափով), մյուսը՝ գրասենյակային տարածք՝ Երևանում:

«Հրազդանում ակնկալվում է, որ կլինի մայնինգի կենտրոն, այսինքն՝ կիրականացվի բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված գործունեություն, տվյալների մեծ զանգվածների ամպային հաշվարկման և ամպային տեխնոլոգիաների առավել լայն օգտագործում ու սրանով պայմանավորված առավել լայն հնարավորություններ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ սա կլինի Հայաստանում թվով 4-րդ ազատ տնտեսական գոտին:

Նրա խոսքով՝ նախագիծը նպատակ ունի ապահովել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, երկրի ներդրումային գրավչության բարձրացում, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծում, նոր աշխատատեղերի ստեղծում ու խթանել կայուն տնտեսական զարգացումը:

ԱՏԳ-ի գործունեության ժամկետը սահմանվել է 25 տարի:

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ