00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իմաստ չկա, միայն ռիսկեր են. ՀՀ ԿԲ փոխնախագահը՝ կրիպտոակտիվների մասին

Բաժանորդագրվել
Sputnik-ը քննարկել է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահի հետ բլոկչեյնի ու կրիպտոակտիվների օգտագործման տեխնոլոգիաները։ Նա կարծում է, որ մենք այդ ոլորտում լուրջ փոփոխությունների շեմին ենք։

Հայաստանի ԿԲ–ն մասնակցում է Ֆինանսական հասանելիության դաշինքի X Գլոբալ ֆորումում, որն անցնում է՝ Սոչիում սեպտեմբերի 5–ից 7–ը։ Կրիպտոարժույթի կարգավորումը ֆորումի առանցքային թեմաներից է:

Հայաստանի Կենտրոնական բանկը կոչ է անում զերծ մնալ կրիպտոակտիվների հետ կապված գործարքներից։ Այս մասին Sputnik–ի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը։ Զրույցել է Մարիա Շելուդյակովան։

© SputnikՀայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը
Заместитель председателя Центрального Банка Армении Вахтанг Абрамян - Sputnik Արմենիա
Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը

—Ինչո՞վ է  պայմանավորված ՀՀ Կենտրոնական բանկի զգուշավոր վերաբերմունքը կրիպտոարժույթի նկատմամբ։

— Նախևառաջ, կուզենայի առաջարկել օգտագործել կրիպտոակտիվ եզրույթը, քանի որ այն ավելի լավ է բնութագրում տվյալ ապրանքը։  Անձամբ ես չեմ կարող շատ լավ բան ասել դրա մասին։ Բանն այն է, որ կրիպտոակտիվների շրջանառության մեջ օգտագործվող տեխնոլոգիաները չեն համապատասխանում օրենսդրական պահանջներին, որոնք գործում են միջազգային ֆինանսական շուկայում։

Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Նոր ազատ տնտեսական գոտում արդեն աշխատելու ցանկություն հայտնած մարդիկ կան. նախարար

Դա առաջին հերթին վերաբերում է փողի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին։ Գաղտնիք չէ, որ այդ տեխնոլոգիաները թույլ չեն տալիս պարզել մասնակիցների անձերն ու թրանզակցիաների վերջնական շահառուներին։

Հնարավոր եմ համարում, որ ժամանակի ընթացքում շատ երկրներ համաձայնեցված ստանդարտներ կիրառեն, որոնք հնարավորություն կտան կարգավորել այդ ոլորտը, սակայն կրիպտոակտիվները դեռ օգտագործվում են լավագույն դեպքում հարկերից խուսափելու համար։ Ցավոք, դրանք ապահովում են նաև ստվերային գործարքների ֆինանսավորումը, այդ թվում նաև` ապօրինի գործողություններ իրականացնելու համար:

—Սակայն կրիպտոակտիվների կողմնակիցները պնդում են, որ դրանք կարող են ապահովել արագություն, հասանելիություն, թրանզակցիաների էժանություն։

— Այո, բայց այդ հարցերը մեծամասամբ լուծվել են ավանդական ֆինանսական համակարգում։ Մեկ հաշվից մյուսին միջոցներ փոխանցելու ընթացքում քաղաքացիները ոչ մի դժվարություն չեն ունենում։ Հաշվի առնելով տեխնոլոգիաների զարգացումը` դա էժան ու արագ է։ Բացի այդ, միշտ չէ, որ բաշխված ռեեստրերի (բլոկչեյն տեխնոլոգիաներ–խմբ.) օգտագործումը օպտիմալ տարբերակ է։

Այդ առումով անհասկանալի է` ինչ խնդիրներ է լուծելու կրիպտոակտիվը։ Կրիպտոակտիվների անվտանգ ու բազմանպատակային շրջանառության ապահովումը զգալի ջանքեր ու ժամանակ է պահանջում։ Հարց` արդյո՞ք իմաստ ունի այդ ջանքերը գործադրել, արդյո՞ք այս փուլում դա զգալի օգուտ կտա։

—Դուք չե՞ք համարում, որ անհրաժեշտ է լիովին կարգավորել կրիպտոարժույթի շրջանառումն ու դրա «ճանաչումը»։

— Երկրների մեծ մասն այսօր որոշակի զգուշավորությամբ է վերաբերվում կրիտոակտիվներին։ Մեծ քսանյակը վերջերս հայտարարեց, որ կրիպտոակտիվների հետ կապված հարցերի քննարկումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ լուծվեն դրա շրջանառության հետ կապված խնդիրների ու այդ հարցի հետ կապված ռիսկերի ընդունելի մակարդակի ապահովման դեպքում։

Денежные купюры России - Sputnik Արմենիա
Ուժեղ ռուբլին օգուտ է տալիս ԵԱՏՄ երկրների տնտեսություններին. փորձագետը բացատրեց` ինչու

Հստակ հասկացվել է, որ տվյալ պահին կրիպտոակտիվների շրջանառության մեջ կիրառվող տեխնոլոգիաները չեն կարող ապահովել սպառողների իրավունքների պաշտպանությունը։ Մեծ մասամբ անհասկանալի է` ով է պատասխանատու թրանզակցիայի համար, ով է կրիպտոակտիվների տերը, որտեղ ու ինչպես են դրանք կոնվերտացվում։ Այդ հարցերն ավելի արդիական են դառնում առևտրի խոշոր հարթակների վրա կատարված կիբերհարձակումների ֆոնին։

Բացի այդ, կրիպտոակտիվների փոփոխականությունը շուկայում մեծ է։ Ստացվում է, որ  չարդարացված ռիսկային է ներդրումներ անել ու հուսալ, որ բարձր եկամուտ կլինի։

Հայաստանի Կենտրոնական բանկը կոչ է անում զերծ մնալ թրանզակցիաներից, իսկ ֆինանսական  հաստատություններին խորհուրդ է տրվում ստուգել, արդյո՞ք դրանք համապատասխանում են փողերը լվանալու ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ստանդարտներին։

—Բլոկչեյի տեխնոլոգիան հեռանկարայի՞ն եք համարում։

— Շատ ոլորտներում այդ տեխնոլոգիան բարեհաջող կերպով օգտագործվում է։ Հնարավոր է` ժամանակի ընթացքում պարզվի, որ  նպատակահարմար է օգտագործել այդ տեխնոլոգիաները։ Համոզված եմ, որ մենք այդ ոլորտում լուրջ փոփոխությունների շեմին ենք։ Սակայն կարևոր է հասկանալ, որ ի սկզբանե այն չի ստեղծվել կրիպտոակտիվների շրջանառությունն ապահովելու համար։

Լրահոս
0