09:31 23 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Մհեր Գրիգորյան. ՀՀ փոխվարչապետ

Փոխվարչապետն առաջարկում է անցնել ԵԱՏՄ միասնական արժույթի

© Sputnik / Aram Nersesyan
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
23310

ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին մասնակցող ՀՀ փոխվարչապետը պատասխանել է Мир 24 հեռուստաալիքի հարցերին:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Мир 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին: Նա առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին:

«Առանց միասնական արժութային գոտու այն արդյունքները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն լինի, եթե աշխատում են մեկ այլ միության կամ մեկ այլ երկրի արժույթով: Այս գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կընթանա բավականին ակտիվորեն»,- ասել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Վլադիվոստոկում անցկացվող  համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես շեշտել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են մտածում դոլարից հրաժարվելու և ազգային արժույթներով առևտուր իրականացնելու մասին:

Ըստ թեմայի

ԲՀԿ-ական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին կարևոր հանդիպումների, այցերի չեն տանում. «Հրապարակ»
թեգերը:
Մհեր Գրիգորյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ