00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորություններ հիփոթեքային շուկայում. ներկայացնում է վարչապետը

© Photo : official site of YSUGUЖилое здание в районе Аван
Жилое здание в районе Аван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետը ֆեյսբուքում ներկայացրել է հիփոթեքային շուկայի վերաբերյալ կառավարության կայացրած վերջին որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց Երիտասարդ ընտանիքների հիփոթեքային ծրագրում կառավարության ընդունած վերջին որոշումը` նոր արտոնյալ պայմաններ սահմանելու մասին։

Փաշինյանը նշեց, որ ավելացվել է այդ ծրագրից օգտվելու համար սահմանված տարիքային շեմը։ Եթե նախկինում երիտասարդ ընտանիք համարվում էր մինչև 65 տարի գումարային տարիք ունեցող ամուսնական զույգը, ապա նոր որոշմամբ այդ տարիքը սահմանվել է մինչև 70 տարին։

Стройка - Sputnik Արմենիա
Երիտասարդ ընտանիքների հիփոթեքային բեռը կթեթևանա. փոխնախարար

Բացի այդ, նվազեցվել են վարկի տոկոսադրույքները` Երևանում առավելագունը մինչև 7.5 տոկոս, մարզերում` 5.5։ Բայց սա, ինչպես ընդգծեց վարչապետը, առավելագույն շեմն է, ուստի բացառված չէ, որ մրցակցությունից ելնելով բանկերն ավելի ցածր տոկոսադրույքներ սահմանեն։

«Այսօր քիչ առաջ ես զրուցում էի ԿԲ նախագահի հետ։ Նա հայտնեց, որ արդեն կան բանկեր, որոնք հայտարարել են, որ ավելի ցածր տոկոսներով կտրամադրեն վարկեր»,– ասաց Փաշինյանը։

Մեղմացվել է նաև կանխավճարի պահանջը։ Այժմ երիտասարդ ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել միայն 10 տոկոս կանխավճար վճարելով։ Բացի այդ, նրանք կարող են հիփոթեք ստանալ ծնողների բնակարանը գրավադրելով։

Այս արտահայտությունն անելիս` Փաշինյանը սկսեց ժպտալ, ապա մեկնաբանեց. «Ինչո՞ւ եմ ժպտում։ Որովհետև մտածում էի, որ փեսաներն ու զոքանչները ինչպես կվիճեն իրար հետ, թե ում բնակարանը պիտի գրավ դրվի»,– ասաց նա։

Բնակարանների արժեքները նոր ծրագրով սահմանվել է 25 մլն դրամ` երկրորդային շուկայի և 30 մլն դրամ` առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների համար։

Վարկի մարման ժամկետը ևս ավելացվել է` առաջնային շուկայի համար` մինչև 30, երկրորդային` 20 տարի ժամկետով։

«Հայաստանում հիփոթեքային վարկը նախկինում երբեք այսպիսի ժամկետով չեն տվել»,– ասաց Փաշինյանը և հիշեցրեց, որ եկամտահարկի վերադարձի դեպքում, փաստորեն միջինից բարձր եկամուտ ունեցող վարկառուները բնակարան ձեռք բերելիս հետ են ստանում իրենց տոկոսադրույքները։

«30 տարով անտոկոս վարկ է ստացվում։ Սա կարծում եմ լավ հնարավորություն է այն մարդկանց համար, ովքեր միջինից բարձր են ստանում»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է աշխատանք չունեցողներին, Փաշինյանը խոստացավ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում խրախուսվի աշխատանքն ու բարձր աշխատավարձը։

Իսկ այն խավերին, որոնց բնակապահովման վերաբերյալ պետությունն ունի պարտավորություններ, ինչպիսիք են, օրինակ` զինվորականները, Փաշինյանը խոստացավ կարգավորել պետական ծրագրում առկա խնդիրները։

Լրահոս
0