15:50 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
18110

Եթե հարկային փոփոխությունների մասին կառավարության դիրքորոշումը չներկայացվի հանրությանը, տնտեսական աճը կկանգնի ու նաև հետընթաց կապրի։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված աշխատողների թիվն ավելացել է 26-28 հազարով։

Այս մասին այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Նա այս ցուցանիշը պայմանավորեց հետհեղափոխական զարթոնքով` չհերքելով լրագրողների դիտարկումները, թե հեղափոխությունից հետո որոշ գործարարներ սկսել են գրանցել նախկինում առանց գրանցման աշխատող իրենց աշխատակիցներին։ Բայց այս ցուցանիշը Դավիթ Անանյանը չի շտապում տնտեսական գործոններով պայմանավորել։

«Տնտեսական քաղաքականության ուրվագծային տեսլական դեռևս կառավարությունը հանրությանը չի ներկայացրել` հայտնի հանգամանքներից ելնելով։ Հարկային օրենսդրության փոփոխությունների հստակ նախագիծը դեռ հանրությանը չի ներկայացվել։ Այս պարագայում տնտեսությունը կանգառ է վերցրել»,– ասաց ՊԵԿ նախագահը` չբացառելով, որ նման իրավիճակի երկարաձգման պարագայում տնտեսական աճը կարող է ոչ միայն կանգ առնել, այլև անկում ապրել։

ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև իր հրաժարականի մասին մամուլում առկա լուրերին` նշելով, որ դրանց հումորով է վերաբերվում։ Իսկ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված գումարների անհետանալու մասին լուրերը Դավիթ Անանյանն անհավանական է համարում։

ՊԵԿ նախագահը լրագրողներին հայտնեց, որ կառավարության նիստից հետո վարչապետի հետ հանդիպում է ունեցել, զեկուցել է առկա իրավիճակը, վարչապետն էլ իր աշխատանքից չի դժգոհել։

Ըստ թեմայի

Միջազգային տնտեսական համաժողով Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում. ֆոտոշարք
Գյուղատնտեսության ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարները նշանակվել են
Տնտեսական հարված. Ալավերդու պղնձաձուլական գործարանը կդադարի գործել. «Ժողովուրդ»
Տնտեսական թռիչք, թե՞ պարտադրված վարկ. քաղաքացիները վարչապետի պես լավատես չեն
թեգերը:
Դավիթ Անանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ