00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դիետիկ ձու»՝ հայկական քիմիայի հսկային. նախկին տնօրենն ահազանգում է

© Sputnik / Անցնել մեդիապահոցПожар на каучуковом заводе "Наирит" в Ереване
Пожар на каучуковом заводе Наирит в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամեն ինչ վաճառում են իրական արժեքից ցածր՝ պնդում է Կարեն Իսրայելյանը:

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

«Նաիրիտում» նախկինի նման վաճառում են գործարանի «հացը»՝ արտադրամասերը։

Завод Наирит - Sputnik Արմենիա
Հայաստանի քիմիական հսկայի գույքը վաճառում են. մուտքի մոտ պահակներն են, դատարանը լռում է

Իսկ վերջերս վաճառքի է դրվել երկու խողովակաշարերից մեկը, որով գործարանը տեխնիկական ջուր է ստանում։ Այդ խողովակները կտրելը նշանակում է գործարանը կտրել աշխատանքից։ Ինչո՞ւ են «տրուբադուրները» նման քայլերի գնում։ Այն պատճառով, որ գործարանը դիտավորյալ հաշմանդամ են դարձնում, վստահ է նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։

«Մենք պարիսպների հետևից նկարել ենք՝ ինչպես է էքսկավատորը հանում խողովակները։ Մենք պաշտոնապես չենք կարող իմանալ, թե ինչն են վաճառել, ինչը ոչ։ Սնանկության հարցերով կառավարիչը վաճառքի վերաբերյալ ոչ մի ակտ չի տալիս, դատավորը, որը վարում է գործը, նույնպես», - ասաց Իսրայելյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

«Նաիրիտը»` խորհրդային շրջանի քիմիական հսկան, գործել է մինչև 2000-ականների վերջը և եղել է աշխարհում քլորոպրենային կաուչուկի խոշորագույն արտադրողներից մեկը։ Այդ շրջանից ի վեր մի քանի ներդրողներ հետաքրքրվել են գործարանով, բայց հետո հեռացել։

Հերթում վերջինը մի ընկերություն էր Սլովակիայից՝ EU-Asia Business Holding-ը։ «Նաիրիտի» շուրջ բանակցություններում նրա շահերը ներկայացնում է Կարեն Իսրայելյանը։

Երբ հոլդինգի սեփականատերը առաջին անգամ դիմել է Հայաստանի կառավարությանը, վարչապետ Կարեն Կարապետյանը նկատել է, որ ներդրող ներկայացող անձը նույնիսկ չի էլ  հարցնում, թե որքան կարող է արժենալ գազը հինգ կամ տասը տարի հետո,  թեև եթե վերագործարկեն ձեռնարկությունը, գազը գնելու են միլիոնավոր խորանարդ մետրերով։

Բայց այլընտրանք  չի եղել․ հորիզոնում այլ ներդրողներ չեն եղել։ Ուստի մի քանի ամիս անց, դեռ հին կառավարության օրոք EU-Asia Business Holding-ի սեփականատիրոջ հետ հուշագիր է ստորագրվել։ Պայմանավորվել են, որ զննի գործարանը և որոշի՝ պատրաստ է արդյոք աշխատել։ Դրա համար նրան թույլ են տվել արտադրամասերում անցկացնել տեխնիկական աուդիտ։

Завод Наирит - Sputnik Արմենիա
Իշխանությունը կչեղարկի՞ «Նաիրիտի» ու «Վանաձորի Քիմպրոմի» պարտքերը. փոխնախարարի պատասխանը

«Նաիրիտի» վարկատուների խորհուրդը հավանություն է տվել այդ առաջարկին։ Նրանց շարքում պետությունն է՝ ի դեմս Երևան ՋԷԿ-ի և «Նաիրիտի 2»-ի (այդ ընկերությունը վերադարձնում է պետությանը փողերը, որոնք ծախսվել են պարապուրդի ժամանակ նաիրիտցիների աշխատավարձը վճարելու վրա)։ Որոշումն ընդունվել է հուլիսին։

Բայց օգոստոսին սնանկության հարցերով կառավարիչ Կարեն Ասատրյանը աուդիտորներին թույլ չի տվել մտնել գործարան, թեև հաշվետու է վարկատուներին և պետք է կատարի նրանց որոշումները։ Աուդիտորները դիմել են վարկատուներին, թե ո՞ւր մնաց պայմանը։ Վարկատուների շարքում է պետությունը ներկայացնող «Նաիրիտ 2»-ը, որը, սակայն, մյուս վարկատուների նման հեռու է քաշվել հարցից, չի ցանկացել խորանալ այդ նրբությունների մեջ՝ թողնելով դրանք կառավարչին։

«Միայն սեպտեմբերի վերջին թողեցին մտնել գործարան։ Մենք այդ ժամանակ նկատեցինք, որ կտրում են տեխնիկական ջրատարը։ Ինչ-որ մեկը կասի՝ և ի՞նչ։ Խողովակը խողովակ է։ Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ։ Առաջին հերթին, այն հաստ պատերով է  (10-12 մմ), մեծ տրամաչափով (առնվազն 1000մմ) և ամուր պողպատից։ Հայաստանու նման խողովակներ գրեթե չկան։ Առաքումը մեծ տրանսպորտային ծախս է։ Ընդ որում, խողովակը պետք է կիսել, իսկ առաքումից հետո մեծ ճշգրտությամբ կպցնել։

Եվ կրկին մոնտաժել։ Շատ մեծ ծախսեր են։ Այդ դեպքում ինչո՞ւ վաճառել այն։ Մենք կարծում ենք, որ «Նաիրիտը» դիտավորյալ ցանկանում են հաշմանդամ դարձնել։ Իսկ հետո տխուր դեմքով կերգեն, ինչպես թագավորը «Բրեմենյան երաժիշտներում»․ «Ես քեզ խնամքով կպարուրեմ»։ Բայց, ցավոք, առայժմ հոգատարություն չի երևում», - ասում է Իսրայելյանը։

Նկատենք, որ որոշումն այն մասին, թե կարևոր է արդյոք այդ ակտիվը գործարանի համար (լինի դա սեղան, խողովակաշար, թե աման թթվի համար), ընդունում է փորձագիտական հանձնաժողովը։ Այն կազմված է գործարանի աշխատակիցներից։ Կառավարիչը չի խառնվում նրանց աշխատանքին, բայց հենց նա է որոշում՝ որքան աշխատավարձ վճարել նրանց։

Завод Наирит - Sputnik Արմենիա
«Սարգսյանին դատել». Փաշինյանի կառավարությունը պատրա՞ստ է գործարկել «Նաիրիտը»

Իսկ ինչո՞ւ են վաճառում գործարանի ունեցվածքը։ Պետության, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիայի» և Երևան ՋԷԿ-ի պարտքերը փակելու համար։ Իսկ ի՞նչ են վաճառում գործարանում։ Ինտուիտիվ կարելի է ենթադրել․ կարելի է վաճառել սեղանները, աթոռները, ավտոմեքենաները, նույնիսկ քիմիական նյութերը։ Բայց արտադրամասերը պետք է բոլոր ջանքերով պահպանել, որպեսզի թեկուզ ինչ-որ հույս մնա, որ գործարանը կաշխատի։

«Իսկ հիմա ես փորձով կպատասխանեմ ձեր տեսությանը», - ասում է մեզ Իսրայելյանը։ -«Սնանկության հետ կապված վաճառքը պետք է հրապարակի կառավարիչը։ Բայց նա ինչ-որ բան վաճառում է առանց աճուրդների։ Դատավորը նրանց նման իրավունք է տվել՝ վկայակոչելով «Սնանկության մասին» օրենքի հոդվածը։ Մենք չգիտենք, թե ինչ է վաճառվում և ինչ գնով։ Հնարավոր է՝ արտադրական սարքավորումները։ Բայց, ինչպես ասացի, մեզ որևէ բան չեն ասում։ Մենք տվյալներ ունենք, որ ամեն ինչ վաճառում են իրական արժեքից ցածր»։

Ինչպիսի՞ «տրուբադուրներ» են որոշում գործարանի ճակատագիրը և ինչ «դիետիկ ձու» են նրանք պատրաստել, անհասկանալի է։ Այդ ամենի մասին Իսրայելյանը գրել է նաև իրավապահ մարմիններին և վարչապետին։ Արդեն երկրորդ ամիսն է, պատասխան չկա։

Լրահոս
0