01:02 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Նոր էլեկտրագնացք

«Հարավկովկասյան երկաթուղին» տուգանվել է. ո՞րն է պատճառը

© Sputnik / Aram Nersesyan
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
145 0 0

Ըստ ՏՄՊՊՀ հաղորդագրության` ընկերությունը չարաշահել է իր մենաշնորհային դիրքը։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԷ) ընկերությունը ենթարկվել է ֆինանսական պատասխանատվության:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօրվա` նոյեմբերի 21-ի իր նիստում որոշում կայացրեց «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԷ) ընկերությանը ենթարկվել ֆինանսական պատասխանատվության: Մենաշնորհային դիրքի չարաշահման համար ընկերության հանդեպ կիրառվեց տուգանք` 30 մլն դրամի չափով:

«ՀԿ երկաթուղին» փաստացի խոչընդոտել է «ԱՄ գրուպ» ընկերության գործունեությանը՝ պատճառելով լուրջ ֆինանսական վնասներ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «ԱՄ գրուպ» ընկերությունը:

Ըստ բողոքի, «Հարավկովկասյան երկաթուղին» չարաշահում է իր մենաշնորհային դիրքը, ինչի հետեւանքով ֆինանսական լուրջ վնաս է պատճառվել իր ընկերությանը և խաթարվել դրա բնականոն գործունեությունը: Խնդիրն այն է, որ «ԱՄ գրուպ» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղուց» ձեռք է բերել 40 երկաթուղային վագոն` դրանք հետագայում վերանորոգելու և Վրաստանում վերավաճառելու նպատակով: Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ երկաթուղին խոչընդոտում է տնտեսվարողի գործունեությանը, մասնավորապես` հրաժարվում է իրականացնել թե դրանց վերանորոգումը և թե փոխադրումը` վագոնները փաստացի պահելով իր տիրապետության տակ:

Քանի որ ՀՀ տարածքում երկաթուղային փոխադրում իրականացնող այլ ընկերություն չկա, հետևապես «ԱՄ գրուպը» իր տնտեսական գործունեությունը իրականացնելու համար այլընտրանք չունի, այսինքն` վագոններն այլ կերպ և այլ ճանապարհով Վրաստան տեղափոխումը պարզապես անհնար է:

Տեսնելով, որ տարեցտարի, վագոնների կանգնած մնալու հետեւանքով իր գործունեության վնասն ավելի է մեծանում, «ԱՄ գրուպը» խնդրել է դրանք տեղափոխել առանց վերանորգման, որից հետո, ՀԿԷ-ն պատասխանել է, որ տնտեսվարողը իրեն պարտք է ընդհանուր առմամբ 150 մլն դրամ, որը հաշվարկվել է որպես վագոնները իրենց պատկանող տարածքում կայանելու և պահպանման ծախս:

Ու թեև երկու կողմերի միջեւ պահպանման կամ նման այլ պարտավորությունների վերաբերյալ որևէ համաձայնություն կամ գրավոր փաստաթուղթ առկա չէ, այնուամենայնիվ այդ պատճառաբանությամբ ՀԿ երկաթուղին հրաժարվել է համագործակցությունից: Երկաթուղային միակ բեռնափոխադրող ընկերության վարքագծի հետեւանքով «ԱՄ գրուպը» կրել է լուրջ ֆինանսական վնասներ՝ հասնելով սնանկության։ Ֆինանսական խնդիրների պատճառով տնտեսվարողը վագոնները գրավադրել է «Արմսվիսբանկում»` հետագայում դրանք վաճառելու և բանկի պարտքը մարելու ակնկալիքով:

Սակայն, «Հարավկովկասյան երկաթուղու» վարքագծի հետևանքով վագոնների վաճառքի շուրջ Վրաստանի գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեղյալ են համարվել , հետևապես անհնար է դարձել նաև բանկի վարկի մարումը և գրավադրված վագոններն անցել են բանկի տիրապետության տակ:

Բանկը ևս իր հերթին փորձել է բանակցել ՀԿ երկաթուղու հետ՝ վագոնները Վրաստան տեղափոխելու եւ վաճառելու ուղղությամբ, սակայն մերժում է ստացել: Վերոնշյալից հետո ընդդեմ «Հարվկովկասյան երկաթուղու» ՀՀ ՏՄՊՊՀ է դիմել նաև «Արմսվիսբանկը», որն իր դիմում-բողոքում նշել է , որ անհասկանալի է երկաթուղու վարքագիծը, քանի որ վերջինս ըստ էության խոչընդոտում է իրացնել փաստացի արդեն բանկին պատկանող գույքը:

Մենաշնորհային դիրք ունեցող ընկերության վարքագծի, տվյալ պարագայում գերիշխող դիրքի չարաշահման հետևանքով անհնար է դարձել «ԱՄ գրուպի» հետագա գործունեությունը, ինչն էլ հասցրել է գործող ընկերության սնանկացման:

ՏՄՊՊՀ որոշմամբ` «Հարավկովկասյան երկաթուղին» պայմանագրի կողմերին՝ «ԱՄ գրուպին» և «Արմսվիսբանկին» պարտադրել է նրանց համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող տնտեսապես չհիմնավորված պայմաններ, ինչը հանդիսանում է օրենքի խախտում՝ գերիշխող դիրքի չարաշահում:

Ըստ թեմայի

Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենին
«Հարավկովկասյան երկաթուղին» նվազեցնում է Փոթիից ցորենի ներկրման գները
Հարավկովկասյան երկաթուղում ուղևորների և բեռների փոխադրումների աճ է գրանցվել
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ