21:21 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
ԱԷԿ

Մի քանի օրից հայկական ատոմակայանը կաշխատի նոր ուժով. նախարարի պաշտոնակատար

© Sputnik / Р. Мангасарян
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
16910

2019 թվականից հետո ԱԷԿ–ը վառելիքի նույն ծախսի դեպքում տարեկան մի քանի հարյուր միլիոն կՎտ/ժ ավել էլեկտրաէներգիա կսկսի արտադրել։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Մի քանի օրից հայկական ԱԷԿ–ի գեներատորներից մեկը նոր հզորությամբ կգործարկվի։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

Ռուսական վարկով կապիտալ վերանորոգման շրջանակում, 2018 թվականին ԱԷԿ–ը երկու ամիս (հունիսի 1-ից օգոստոսի 1-ը) կանգնած էր, և ևս 3.5 ամիս աշխատում էր և դեռ շարունակում է աշխատել կիսատ հզորությամբ (ապրիլի 15-ից հունիսի 1-ը և օգոստոսի 1-ից դեկտեմբերի 1-ը)։

2018 թվականի աշխատանքի արդյունքում կայանի հզորությունը կաճի 20 մգվտ–ով, իսկ 2019 թվականի վերջին` ևս 20-ով։ Արդյունքում կայանի հզորությունը 390-ից կդառնա մոտավորապես 430 մգվտ։ Վառելիքի նույն ծավալով կայանն ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրի` տարեկան մի քանի հարյուր միլիոն կՎտ/ժ։

Դեռ վերանորոգումը չի ավարտվել, կայանն ամբողջ հզորությամբ չի աշխատում, այս տարի արտադրել է մոտ 1/3-ով պակաս էլեկտրաէներգիա, ինչը երկրի էներգահամակարգի համար ավելի քան 12 մլրդ դրամի լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծել։

«Սակայն վերանորոգումն ընթանում է ըստ պլանի և արդարացնում է իրեն», – ընդգծեց նախարարը։

Ավելացել է նաև Երևանի ՋԷԿ–ի արդյունավետությունը։ Կայանն իր միջոցներով կատարելագործել է գազատուրբինը, ինչը 1%–ով բարձրացրել է նրա ՕԳԳ–ն։ Այստեղ խնայողականությունը նույնպես աճել է։ Կայանը 14-15 մգվտ–ով ավելի հզոր կդառնա, իսկ գազ կսպառի նույնքան, որքան նախկինում։ Արդիականացման աշխատանքներն իրականացրել են ամերիկյան General Electric և ճապոնական Fuji Electric ընկերությունները։

Երկու կայաններն էլ` հայկական ԱԷԿ–ն ու Երևանի ՋԷԿ–ը, պետության կառավարման ներքո են։

ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքն իրականացվում է Ռուսաստանի կառավարության կողմից հատկացրած մինչև 270 մլն դոլարի վարկային գծի և 30 մլն դոլարի դրամաշնորհի հաշվին։ Նախատեսվում է աշխատանքն ավարտել մինչև 2019 կամ 2020 թվականի վերջ, իսկ կայանի ծառայության նախագծային ժամկետը կերկարացվի մինչև 2027 թվականը։

Հիշեցնենք, որ Հայաստանում 2017 թվականին 5 մլրդ 620 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա է սպառվել։ Դա 2016 թվականի համեմատ ավելի է մոտ 5,5%–ով։

Ըստ թեմայի

Հայկական ԱԷԿ–ի հիմնանորոգումը կարող է ավելի երկար ժամանակ պահանջել
Ի՞նչ պիտի անեն ԱԷԿ–ն ու «Էլցանցերը», որպեսզի Հայաստանում էլեկտրաէներգիան էժանանա
ԱԷԿ–ի շահագործման հայկական փորձը եզակի է. նախարարի խորհրդական
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ