03:20 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
145 0 0

2018 թ.-ի հունվար-հոկտեմբերին արտասահմանյան ներդրումները Հայաստանում աճել են 5 տոկոսով՝ չնայած Ամուլսարի ոսկու հանքի աշխատանքի դադարեցմանը։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում ներդրումները 2018թ.-ի 10 ամիսների ընթացքում աճել են գրեթե 5 տոկոսով։ Այդ մասին ասվում է Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ։

Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.8 տոկոսով՝ կազմելով 59.8 մլրդ դրամ: Ընդամենը ներդրումների զուտ հոսքերը նվազել են 1.9 մլրդ դրամով։

Նշենք, որ ուղիղ ներդրումները գումարների հոսք են անմիջականորեն ձեռնարկություններ։ Դրանցից բացի ներդրումների մեջ ներառում են նաև ապրանքների արտահանում-ներկրումը, ինչպես նաև արտասահմանյան վարկերի վերադարձը։ Ուստի ընդհանուր ներդրումների բացասական հաշվեկշռում արտացոլվում են պետական պարտքի վճարումները․ 2018թ-ին դրանք կկազմեն բյուջեի բոլոր ծախսերի 10,7 տոկոսը։

Անցած տարվա նման ամենաշատ ներդրումները ստացվել են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման արդյունքում։ Բայց այս տարի փողերի հոսքն այստեղ կրճատվել է։ Հանքի արդյունահանումը չի սկսվում, քանի որ իշխանությունները կրկին ստուգում են, թե հանքը չի վնասում արդյո՞ք շրջակա միջավայրին։

Ուստի այս ուղղությամբ ներդրումները 58,9 մլրդ դրամից կրճատվել են մինչև 20,6 մլրդ դրամ։ Գերմանիան կատարել է մոտ 14,4 մլրդ դրամի ներդրում, Ռուսաստանը՝ 11,7։

Ըստ թեմայի

Ամուլսարի հարցի վերջնական լուծումը կտա միջազգային փորձաքննությունը
Ապացույց չունենք, որ մեզ բնապահպանական աղետ է սպասվում. Ավինյանը` Ամուլսարի մասին
ՀՀ փոխվարչապետը պետք է վերանայի իր մոտեցումները. բնապահպանը` Ամուլսարի հանքի մասին

Գլխավոր թեմաներ