10:42 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
Նիկոլ Փաշինյանը Երևանում. 23 նոյեմբերի 2018 թ.

Ապրել մինչև ապրիլ. ինչո՞ւ ընտրություններից հետո ներդրումային բում չի լինի

© Sputnik / Aram Nersesyan ,
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
135 0 0

Երկրի ներդրումային գրավչության ապահովման հարցում զգալի դեր կխաղա կառավարության ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Մոտ ապագայում Հայաստանում ներդրումային բում չի լինի. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Մեր նման երկրները պետք է կենտրոնանան արտաքին ներդրումների վրա, ընդ որում, ուղիղ։ Ներքին ռեսուրսները, դրանց գեներացումը կապված է տնտեսության իրական հատվածում տեղի ունեցող գործընթացների  հետ։ Իսկ այդ ռեսուրսների բազան վերջին տասնամյակի ընթացքում տնտեսական քաղաքականության պատճառով էապես փոքրացել է», – ասաց Մարգարյանը։

Ներքին ռեսուրսների ավելացումը, նրա խոսքով, հնարավոր է ապագայում միայն տնտեսության զգալի զարգացման դեպքում։

Ինչ վերաբերում է արտաքին ռեսուրսներին, ապա հունվար–սեպտեմբեր ամիսներին ուղիղ ներդրումներն աճել են 4,8%–ով, կազմելով  59,8 մլրդ դրամ։ Հիմնական երկրները, որոնք ապահովել են դա` Գերմանիան է, Ռուսաստանը, Լիբանանն ու Մեծ Բրիտանիան։

Վերջին եռամսյակում մի փոքր աճ է նկատվում նախկինի համեմատ, երբ ներդրումների ծավալն ընկավ 17 անգամ առաջին եռամսյակի համեմատ։

Ներքաղաքական իրավիճակի հետ կապված գործարարները խուսափում են ներդրումներից։

Մյուս կողմից, կային նաև սուբյեկտիվ պատճառներ. օրինակ, Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը, բայց չէ՞ որ այդ հատվածը կարող էր ներդրումների առյուծի բաժին ապահովել։

«Այս պայմաններում ներդրումային բում սպասելը մոտ ժամանակներս դժվար է, հաշվի առնելով այն, որ դեռ նոր խորհրդարան, նոր կառավարություն է պետք ձևավորել։ Ամենակարևորն այն է, թե ինչպիսին կլինի նախարարների նոր կաբինետի ծրագիրն առաջիկա 5 տարիների համար», – ասաց Մարգարյանը։

Նրա խոսքով` նախընտրական ծրագրերը քաղաքական բնույթ են կրում։ Այլ հարց է, եթե ծրագիրը նոր կառավարությունը ներկայացվի անմիջապես ներդրողներին։

Հանրային դիվանագիտության կենտրոնի վերլուծաբան Բենիամին Մաթևոսյանն իր հերթին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ  ներդրումներն ու կապիտալը հանգստություն են սիրում, կանխատեսելիություն և քաղաքական կայունություն, ինչը Հայաստանին վերջերս պակասում է։

««Ասֆալտին փռելու», «պատին սեղմելու» պատրաստակամության մասին վերջին հայտարարությունները հազիվ թե ներդրումների ներգրավմանը նպաստեն։ Բացի այդ, Հայաստանի յուրահատկությունը ենթադրում է, որ ավելի շատ ներդրումներ կարելի է սպասել բիզնեսից երկրի ներսում», – ասաց Մաթևոսյանը։

Ինչ վերաբերում է արտաքին ներդրողներին, ապա համեմատաբար լավ վիճակ է ստեղծվել Ռուսաստանի հետ։ Այն շարունակում է մնալ խոշորագույն ներդրող, մասնավորապես, նրա խոսքով, Մոսկվան 30 միլիոնանոց դրամաշնորհ  և 270 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել ԱԷԿ–ի արդիականացման համար։

«Պետք է խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, մասնավորապես, այդ ոլորտում։ Դա բխում է մեր շահերից և կարևոր է անվտանգության ապահովման համար», – նշեց Մաթևոսյանը։

Սակայն կապիտալի, մասնավորապես, խոշոր բիզնեսի  պաշտպանված չլինելը նույնպես բացասական դեր է խաղում։ Փորձագետը ևս ուշադրություն է հրավիրում նրան, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, անկախ արտանոգրի առկայությունից և ներդրումներից, չի կարող շարունակել գործունեությունն Ամուլսարի հանքավայրում։

Եթե «Լիդիանը» հանկարծ լքի Հայաստանի շուկան, ակնհայտ է, որ ընկերությունը միջազգային արբիտրաժային դատարան կդիմի։

Սա, իր  հերթին, լուրջ իմիջային հետևանքներ կունենա երկրի համար, ինչպես նաև կապիտալի կորուստ կնշանակի։

Նման իրավիճակը, Մաթևոսյանի կարծիքով, հանգեցնում է նրան, որ Հայաստանին բիզնես–ոլորտում դիտարկում են որպես ոչ կայուն գործընկեր։ Քաղաքական կայունության ապահովման ու առաջին հերթին բիզնեսի պաշտպանվածության հարցերը պետք է լուծվեն ընտրություններից հետո։

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանն իր հերթին ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ 150 մլն դոլարից մոտ 100–ը, որ ներդրվել է երկրում տարեսկզբից, բաժին է ընկնում առաջին եռամսյակին։

Ըստ նրա, դրա վրա ազդել են երկրի քաղաքական իրադարձությունները։ Փորձագետի կարծիքով` գործընթացն այդ  կարճաժամկետ կլինի, թեև մի քանի նախագիծ ամեն դեպքում կիրականացվի։ Խոսքը, օրինակ, Renco ընկերության կողմից ՋԷԿ–ի, Դեբեդ գետի վրա «Շնող» ՀԷԿ–ի կառուցման մասին է։

«Միևնույն ժամանակ կարելի է խոսել նաև կորուստների մասին։ Օրինակ, Սամվել Կարապետյանը ծրագրում էր մի քանի բազմաֆունկցիոնալ շենքեր կառուցել  Երևանի «Ֆիրդուսի» շուկայի տեղում և այդ գործի համար 900 մլն դոլար ներդնել», – նշեց Միքայելյանը։

Դա վերաբերում է արտաքին ներդրումներին։ Մյուս կողմից, Միքայելյանի կարծիքով, ներքին ներդրումներն ավելի կարևոր են Հայաստանի համար։

Բանն այն է, որ արտաքին ներդրումները վերջին տարիների ընթացքում շուրջ 400  մլն դոլար են կազմել, ինչը ավելի քիչ է, քան ներքինները։

«Ներքին ներդրումները շուրջ 2.5 մլրդ դոլար են կազմել, այսինքն 6 անգամ ավելի», – նշեց Միքայելյանը։

Ներքին ներդրումների նվազումը կարելի էր անուղղակիորեն նկատել շինարարության տեմպերի անկմամբ։

Նա կարծում է, որ մինչև մյուս տարվա ապրիլ խոշոր ներդրումներ պետք չէ ակնկալել։ Դրանից հետո կարելի կլինի ուրվագծել Հայաստանի նոր քաղաքական իրավիճակի նկատմամբ բիզնեսի վերաբերմունքը։

Ըստ թեմայի

Դավիթ Շահնազարյանը ՀՀ իշխանությանը մեղադրում է Արցախի շահերը դավաճանելու մեջ
Թորոսյան. «Ավելի լավ է` ունենանք լավ սանավիացիա, քան ամեն մարզում շատ մեծ հիվանդանոց»
ՀՀ տնտեսության ո՞ր ճյուղերը կարող են հետաքրքրել ներդրողներին. Արմեն Ավակ Ավակյան
թեգերը:
Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ