22:35 14 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Նիկոլ Փաշինյան

Ո՞վ կփոխարինի Փաշինյանին. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում «փոխարինողի» հարց է բարձացվել

© Ruptly .
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
192 0 0

Հայաստանը չի պնդում, որ հարցն անհապաղ լուծվի, բայց առաջարկում է այն թողնել օրակարգում։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի ներկայացվածության հարցը Երևանի համար զգայուն է, ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում։

«Ղեկավարվելով գործընկերային հարաբերությունների սկզբունքով և կառուցողական մոտեցումով այն ոլորտներում, որոնք վերաբերում են մեր միության գործունեությանը, մենք չենք պնդում, որ այդ հարցը պետք է անհապաղ քննարկել և ընդունել համապատասխան որոշում», – ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Հայաստանի համար դա զգայուն հարց է, և Երևանը կցանկանար այն թողնել քննարկումների ընդհանուր օրակարգում` բոլորի համար փոխըմբռնելի որոշում կայացնելու համար։

Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո պետության ղեկավար է դարձել վարչապետը։ Սակայն երկրի վարչապետը ԵԱՏՄ կանոնակարգով ստիպված է մասնակցել ինչպես Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովներին, այնպես էլ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հանդիպումներին վարչապետի ձևաչափով։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում Հայաստանի վարչապետին փոխարինելու համար պետք է շտկումներ կատարել նրա իրավական կարգավորումներում։

Նշենք, որ նոյեմբերի վերջին Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի գագաթնաժողովին մասնակցել է Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Սակայն տվյալ դեպքում պաշտոնական պատճառն այն է եղել, որ Փաշինյանն արձակուրդի մեջ էր։

Ըստ թեմայի

«Մենք» դաշինքի նախընտրական ծրագիրը. դուրս գալ ԵԱՏՄ–ից, բայց մնալ ՀԱՊԿ–ում
Պուտինը Հայաստանին հաջողություն մաղթեց ԵԱՏՄ նախագահությունում
Հայաստանը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել ԵԱՏՄ–ում ինտեգրացումը խորացնելու համար
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ)

Գլխավոր թեմաներ