00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատել, թե՞ չաշխատել. ի՞նչ են արժենում երկարատև տոները երկրի տնտեսությանը

© Sputnik / Andranik GhazaryanНовогодний вернисаж
Новогодний вернисаж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամանորի ու Սուրբ ծննդի հանգստյան օրերը համացանցում լուրջ քննարկումների պատճառ են դարձել։ Գործարարները դժգոհ են, աշխատողները` գոհ, ոմանք էլ հաշվում են պետությանն ու տնտեսությանը պատճառվող վնասները։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հայաստանի տնտեսությունն ու բիզնեսն ահռելի կորուստ են ունենում Նոր տարվա ու Սուրբ ծնունդի երկարատև արձակուրդներից։ Նման տեսակետ է իր ֆեյսբուքյան էջում հայտնել գործարար Վահրամ Միրաքյանը` հարուցելով ֆեյսբուքյան հետևորդների բուռն քննարկումը։

Պարզվում է այս եզրակացությանը գործարարն հանգել է սեփական բիզնես փորձով։

«Երբ դու ունես միջազգային բիզնես ու ամբողջ աշխարհն առաջ է շարժվում, Ամանորի ու Սուրբ ծննդյան երկարատև հանգիստը քեզ շատ է խանգարում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գործարարը։

Очередь - Sputnik Արմենիա
Գործարարների և ձեռներեցների համար. ինչպիսի՞ հարկեր կլինեն Հայաստանում

Նրա խոսքով` Վրաստանում իր գործընկերներն արդեն հունվարի 3-ից աշխատում էին, իսկ ինքը Հայաստանում չէր կարողանում նրանց հետ գործարք կատարել։ «Քանի որ մեզ մոտ ոչ աշխատանքային էր, չէինք կարողանում գումար փոխանցել, և դրա պատճառով ապրանքն ուշանում էր»,– ասաց նա։

Այս պատճառով, ըստ նրա, տուժում են հատկապես միջազգային շուկայում աշխատող ընկերությունները, քանի որ որոշ բաներ աշխատում են ու տեղական գործարքներ իրականացնում են, բայց արտերկիր այդ օրերին որևէ փոխանցում չի արվում։

Ի տարբերություն բանկերի, մաքսային մարմինները հունվարի 3-ից աշխատել են, թեև կես աշխատանքային օրով, բայց Վահրամ Միրաքյանի խոսքով` դա էլ բավական էր որոշ գործեր անելու համար։

Հարցին, թե իր աշխատակիցները համաձա՞յն են քիչ հանգստանալ, Վահրամ Միրաքյանը պատասխանեց, որ աշխատակիցների հետ այդ հարցը չի քննարկել, բայց մյուս կողմից, եթե լինի օրենք, ստիպված կլինեն ենթարկվել։

«Էս թեման մի քանի անգամ բացել եմ, ու մի քանի անգամ լավ քննադատել են արձակուրդների սիրահարները, բայց մեկ է` պետք է ասեմ`ոչ մի երկրի համար, ով ուզում է ուժեղ տնտեսություն ունենալ, խելամիտ չէ 10 օր արձակուրդ գնալը»,– ասում է գործարարը` հույս հայտնելով, որ կառավարությունը կկարճատի արձակուրդների տևողությունը։

Մեկ այլ գործարար, ով չցանկացավ հրապարակել իր անունը, հարցն արհեստական է համարում` առաջարկելով տնտեսության զարգացման համար այլ ուղիներ փնտրել, իսկ տոնական արձակուրդը չփչացնել։

Գործարարն Ամանորի արդյունքում տնտեսությանը հասցված վնասի հաշվարկման իր տարբերակն է առաջարկում. «Հունվարի 1–7-ը աշխատանքային օրեր հաշվելով` առանց շաբաթ–կիրակիի, ստացվում է տարեկան ՀՆԱ–ի 1.9 %–ը։ Եթե դրանից հանենք շաբաթ–կիրակի օրերը` 1.36%։ Եթե ամսի 1–ը և 5, 6–ը լինեն հանգստյան օրեր, ամսի 7–ի մեռելոցին էլ աշխատենք, կմնա 4 օր։ Եթե շաբաթ–կիրակի չի ընկնում մեջտեղ, կստացվի 1,09 %, իսկ եթե հանենք ևս երկու օր` շաբաթ–կիրակին` մոտ 0.54%»։

Հաշվարկի հեղինակը չի հերքում` Հայաստանի համար սա էլ փոքր թիվ չէ, բայց և հիշեցնում է` Եվրոպայում աշխատանքային շաբաթը 36, 37, 38 ժամ է, Հայաստանում` ամենապակասը` 40։ Այս հաշվարկով 1 տարվա կտրվածքով հայաստանցիները եվրոպացիներից 88 ժամ ավել են աշխատում։

«Հիմա ընդունենք 4 օր ենք ավել հանգստանում` 32 ժամ։ Այսպես թե այնպես, մենք նույնիսկ ամսի 8-ից աշխատելով տարվա մեջ ավելի շատ ենք աշխատում, քան միջին վիճակագրական եվրոպացին։ Միջին վիճակագրական եվրոպացու միջին աշխատավարձն ու տարեկան ճամփորդելու հնարավորություններն էլ չասած։ Վստահ եմ` տնտեսական հրաշքներ գործած երկրներում մի 2 օր ավել աշխատելու գործոնը շատ փոքր կշիռ է ունեցել։ Այլ տեղերում փնտրեք տնտեսական աճ չունենալու պատճառները»,– ասաց հանգստի կողմնակից գործարարը։

Предпраздничная суета в магазинах Еревана - Sputnik Արմենիա
Վայելեք, քանի տոկոսները չեն եկել. վարկով Նոր տարվա հայկական սովորույթը

Իսկ հայ գործարարների գործարքները չխափանելու համար, մեր զրուցակիցն առաջարկում է բանկային համակարգին այդ օրերին աշխատել հերթափոխով։

«ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում» 1996թ.–ից ամրագրված է. « Ծննդյան տոներ և Ամանոր` նշվում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը, ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ ծնունդ և Հայտնություն)»:

2001թ.–ից այս օրենքը լրացվեց ևս 4 ոչ աշխատանքային օրերով` հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը որակվեցին նախածննդյան տոներ։ Իսկ հունվարի 7-ը` «Սուրբ ծննդի և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի ոչ աշխատանքային օր»:

2017թ.–ին Ամանորին ընդառաջ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ 2018-ը կլինի վերջին տարին, երբ Հայաստանն այդքան երկար է հանգստանում ձմռանը, և նախաձեռնեց օրենքի փոփոխություն, որով տոների տևողությունը պետք է կրճատվեր մինչև 3 օր, իսկ մեռելոցները` դառնային աշխատանքային օրեր։

Կառավարության ընդունած օրենքի փոփոխության նախագիծը, սակայն, այդպես էլ չքննարկվեց ու չընդունվեց խորհրդարանում, և այս տարի ևս տոնական հանգիստը տևեց մեկ շաբաթից ավելի։

Լրահոս
0