00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հազար ու մի ձև Հայաստանում զարգացող բիզնեսը տապալելու համար. կլսի՞ Փաշինյանը գործարարներին

© Sputnik / Aram NersesyanКальян
Кальян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ ռեստորանատերերը պատրաստ են հրաժարվել բողոքի ակցիայից, եթե երկրի իշխանություններն իրենց հերթին զիջումների գնան և վերանայեն շրջանառության հարկն ավելացնելու մասին որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի ռեստորանատերերի ասոցիացիայի ներկայացուցիչները կրկին տեղափոխել են շրջհարկի բարձրացման դեմ նախատեսված բողոքի ցույցի օրը։ Ակնկալվող «ռեստորանային ապոկալիպսիսը» դադարեցրել է ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը։

Այսօր կայացավ Անանյանի և երկրի ռեստորանատերերի հանդիպումը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ռեստորանատերերի ասոցիացիայի նախաձեռնող խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը։

Очередь - Sputnik Արմենիա
Գործարարների և ձեռներեցների համար. ինչպիսի՞ հարկեր կլինեն Հայաստանում

«Մենք պայմանավորվեցինք, որ հունվարի 11-ին` ուրբաթ, կհանդիպենք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և արդեն նրա հետ կքննարկենք խնդիրն ու կփորձենք ուղիներ գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար», – ասաց Բարսեղյանը։

Նրա խոսքով` դեռ կոնկրետ որոշումներ չկան, սակայն կա իրավիճակը հասկանալու, ռեստորանատերերի դիրքորոշումը լսելու և հօգուտ երկու կողմի այդ հարցը լուծելու իշխանության ցանկությունը։ Այդ պատճառով, ռեստորանատերերը հետաձգել են բողոքի ակցիան, որի շրջանակում որոշվել էր զանգվածաբար փակել մայրաքաղաքի բոլոր հաստատությունները։

Հիշեցնենք, որ Հայաստանում 2018 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային վճարը (քմ–ից գանձվող հարկը) փոխարինեցին 6%–անոց շրջհարկով։ Ռեստորանատերերը մի կերպ համակերպվեցին այդ որոշման հետ, սակայն բողոքի նոր ալիք առաջացրեց այն, որ 2019 թվականի հունվարի 1-ից հարկը պետք է բարձրանա մինչև 8%, իսկ 2020 թվականից` մինչև 10%։

Ռեստորանատերերը հայտարարել էին ի նշան բողոքի դեկտեմբերին մայրաքաղաքի բոլոր հաստատությունները փակելու իրենց մտադրության մասին։ Սակայն արտահերթ խորհրդարանական ընտրությունները և դեռևս չձևավորված կառավարության և ԱԺ–ի կազմի փաստը շտկումներ մտցրին նրանց գործում։

«Փոփոխությունը, որը տեղի ունեցավ հարկային օրենսդրության մեջ հուլիսին, բավարար էր, որպեսզի կառավարությունը ստանար այն, ինչ ցանկանում էր։ Հարկերի հետագա բարձրացումը գնաճի կհանգեցնի», – ասաց Բարսեղյանը։

Նա նշեց, որ մի շարք հաստատություններ հունվարի 1-ից արդեն իսկ բարձրացրել են մենյուի մեջ առկա բոլոր ճաշատեսակների գները։ Բարսեղյանն ընդգծեց, որ վերջին տասը տարիների ընթացքում, ռեստորանատերերն իրենց շահույթի հաշվին զսպում էին գնաճը, սակայն հուլիսյան հարկային փոփոխություններից հետո «սեղմվելու» տեղ այլևս չկա։

«Տասը տարի է պետք եղել, որպեսզի երկրում ռեստորանային ոլորտը ոտքի կանգնի, այսօր կարելի է հպարտությամբ ասել, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է այդ ոլորտում ինչպես որակի, այնպես էլ հասարակական սննդի մշակույթի զարգացման առումով», – նկատեց Բարսեղյանը։

Այս ամենը կարող է փլվել`թղթե տնակի նման, եթե իշխանությունները չվերանայեն հարկային քաղաքականությունը։ Այդժամ ռեստորանատերերը ստիպված կլինեն կամ բարձրացնել ուտելիքի գները կամ վատացնել սպասարկումն ու սննդի որակը։

Работник парка развлечений - Sputnik Արմենիա
Դեմքով դեպի աշխատավոր դասը. ՀՀ իշխանությունն ի՞նչ հարկեր կքննարկի 2019 թվականին

Նա հիշեցրեց, որ ռեստորանատերերը վերահսկմանը դեմ չեն, նրանք դեմ են հարկերի բարձրացմանը։ Այդ ամենը կհանգեցնի ոլորտում շրջանառության նվազմանը, աշխատատեղերի կրճատմանը և գործարարների անվճարունակությանը։ Ասոցիացիան պահանջում է առաջիկա հինգ տարիների ընթացքում հարկային տոկոսադրույքի փոփոխություն չնախաձեռնել։

Եվս մեկ հարց, որը իշխանության կողմից անհապաղ լուծում է պահանջում` «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծի վերանայման անհրաժեշտությունն է։ Այդ նախագծի համաձայն` Հայաստանում առաջին անգամ օրենսդրությամբ կարգելվի ծխելը ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում, բուֆետներում, կազինոներում և առևտրի կենտրոններում։

Սակայն, ինչպես պնդում է Բարսեղյանը, նախագծում զգալի բացթողումներ կան, որոնք նախևառաջ վնասում են ռեստորանային բիզնեսին։

«Առողջապահության նախարարությունը օրինագիծ է նախապատրաստել, որը մեզ հետ չի քննարկվել։ Մեզ որևէ մեկը տեղյակ չի պահել, որպեսզի մենք կարողանանք քննարկման ժամանակ բարձրացնենք մեզ հետաքրքրող հարցերը։ Մեր շրջանառությանը հասցվող հաջորդ վնասը ծխելու արգելքն է», – ասաց Բարսեղյան։

Օրինակ` նախագծում գրված չէ, թե ինչպես այն կանդրադառնա հաստատությունների վրա, որոնք մասնագիտացած են նարգիլե ծխելու մեջ կամ սիգարների ակումբների վրա։ Չի նշվում, թե կարգելվի արդյո՞ք ծխելը ծածկած պատշգամբներում, կամ ինչու չի կարելի ծխել այնտեղ և ինչպես ռեստորանը, որը 2-3 հազար նստատեղ ունի, վերահսկի այդ քանակի հաճախորդներին և արգելի նրանց ծխել։

Բարսեղյանն ընդգծեց, որ շուտով, ասոցիացիայի ներկայացուցիչները նախատեսում են հանդիպել Առողջապահության նախարարության պատասխանատու անձանց հետ։ Նրանց գլխավոր պահանջն է, որ այդ նախագիծը ներկայիս տեսքով ԱԺ չմտնի։

Լրահոս
0