01:16 19 հունվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP628.13
  • EUR553.38
  • RUB7.31
Գազ

Կթանկանա՞ գազը Հայաստանում. մտահոգությունը վաղաժամ է

CC0 / tookapic / Чайник
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (64)
15710

Հայաստանի սահմանին գազը թանկացել է։ Սակայն ասել, որ այն կթանկանա նաև սպառողերի համար, հիմնավոր չէ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստան մատակարարվող գազը կթանկանա 1000 խմ–ի դիմաց 150–ից հասնելով մինչև 165 դոլար։ Սակայն արդյո՞ք ավելորդ այդ գումարները գազի մեր հաշիվներին «կնստեն»։ Փաստ չէ։

Նախ, սպառողների համար սակագների փոփոխման մասին քննարկումներ չեն լինի, քանի դեռ «Գազպրոմ Արմենիան» (որը հանրապետության սպառողներին գազ է մատակարարում) անձամբ չնախաձեռնի փոխել սակագները։ Եթե ընկերությունը համարում է, որ տեղավորվում է նոր գնի մեջ, ապա մենք մտածելու բան չունենք։

Եթե ոչ, այդ դեպքում ընկերությունը հայտ կներկայացնի ՀԾԿՀ։ Բայց ամեն ինչ միանգամից տեղի չի կարող ունենալ։ Դիմումը քննարկելու են հինգ ամիս։ Այստեղ էլ հենց կսկսվեն երկարատև բանակցությունները։

Շախմատ խաղալը, գուցե ավելի դժվար է, քան գազի գնի վերաբերյալ բանակցություններ վարելը։ Միայն թե տնտեսագետները մեզ հետ չեն համաձայնի։ Երկու կողմերն էլ`շուկայական կարգավորիչը և գազի օպերատորը, «դեմ» և «կողմ» տասնյակ փաստարկներ ունեն։

Թե ինչպես է ձևավորվում գազի գինը, մենք արդեն գրել ենք։

Արդեն այս մոտավոր հաշվարկում տասնյակ գործոններ են երևում, որոնց վրա երկու կողմն էլ կարող են «խաղալ»։

Տարեկան միջպետական հայ-ռուսական համաձայնագրերով «Գազպրոմ Արմենիայի» եկամտաբերության ներքին նորմը (IRR) սահմանված է 9%։ Այն հաշվվում է սկսած 300 մլն դոլարից, որի դիմաց ռուսական «Գազպրոմը» գնել է «ԱրմՌոսգազպրոմի» բաժնետոմսերի վերջին 20%–ը և դարձել Հայաստանի գազի ցանցի լիարժեք սեփականատեր։ Այդ 300 մլն–ին գումարվում են նոր ներդրումներն ու գնաճը։ Պայմանագրի ստորագրման պահից 5 տարվա ընթացքում 6%–ից մի փոքր ավելի գնաճ է արձանագրվել։ Այնուամենայնիվ, նոյեմբերի 1-ից փոխվում են (կամ պետք է փոխվեին) IRR–ի ֆինանսական հոսքերի հաշվարկների բանաձևերը։ Այժմ ֆինանսական այդ հոսքերը պետք է հաշվարկվեն ոչ թե պետական նորմատիվներով, այլ «Գազպրոմ Արմենիայի» սեփական բյուջեից։ Հնարավոր հարցերից մեկն այն է, թե արդյոք կկիրառվի այդ դրույթը։

Մեկ այլ հարց. հնարավոր է արդյո՞ք կրճատել, եթե ոչ շահույթը, ապա «Գազպրոմ Արմենիայի» նորմատիվային ծախսերը։ Թե՞ ՀԾԿՀ–ն կարող է պայմանավորվել նրանց հետ, ինչպես և «Էլցանցերի»։ Այսինքն`ցանցը թարմացնելու ծախսերը կմտցնեն սակագնի մեջ, բայց ոչ միանգամից, այլ աստիճանաբար, 20 կամ 30 տարվա կտրվածքով։

Սակայն արդյո՞ք կհամաձայնի դրան «Գազպրոմ Արմենիան»։ Չէ՞ որ ընկերության ղեկավարությունը բազմիցս հիշեցրել է` փոքր տրամագիծ ունեցող խողովակները (բնակելի շենքեր և ձեռնարկություններ տանող) համեմատաբար նոր են։ Իսկ ահա մայրուղային խողովակները շատ մեն շարքից դուրս եկած ու մաշված։ Սահմանված 30 տարվա փոխարեն, դրանք գործում են արդեն 40-45 տարի։ Այդ պատճառով խողովակների մեջ ստիպված են լինում ավելի ցածր ճնշման տակ գազ մատակարարել։ Այլապես դրանք կարող են պարզապես պայթել։ Բացի այդ, դրանց շահագործման համար գերնորմատիվային ծախսեր են պահանջվում։ Եվ ահա այդ ծախսերը սակագներում ներառված չեն։ Ընկերությունն այդ ծախսերը հոգում է իր մաքուր շահույթից (8%)։

Սրանք ընդամենը մի քանիսն են բանակցային տասնյակ այն կետերից, որոնց մասին միշտ չէ որ պետք է խոսել բացեիբաց (դրա համար էլ բանակցային են դրանք)։ Մի բան պարզ է. դեռ վաղ է պնդել, որ գազի գինը կթանկանա։ Առավել ևս պետք չէ ուրախանալ, որ նոր կառավարությունը «պարտվել է»։ Ինչո՞ւ։

Գնի մեջ մի շարք գործոններ են առկա, որոնք փոխվում էին 2018 թվականի վերջից։ Այն էլ ոչ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության պատճառով, այլ խիստ միջպետական համաձայնագրի դրույթների համաձայն, համաձայնագրեր որոնք ստորագրվել են դեռևս 2013 թվականին և որոնց մասին մենք արդեն խոսել ենք։

Օրինակ`հավելյալ վճարե՞լ նորմայից ավելի գազի կալորիականության համար (նորման հազար խմ–ի դիմաց 7900 կկալ է կազմում, Հայաստան գազը ստացվում է 8200 կկալ և ավելի)։ Կամ, ինչպես մենք արդեն ասացինք, ինչպե՞ս պետք հաշվարկել IRR–ն։ Այս հարցերը դարձյալ պետք է քննարկել 2019 թվականից։ Եվ լուծումը ստիպված էր գտնել ցանկացած կառավարություն, լինի այն նախկին կամ նոր։

Հայտնի չէ, թե ինչ դիրքորոշում կզբաղեցնի այդ հարցրերի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիան»։ Ամեն դեպքում, ընկերությունը միշտ և պատրաստակամ է բանակցել պետության հետ, այն էլ ոչ միշտ իր օգտին։

թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (64)

Ըստ թեմայի

Հայաստանը խորացնում է ՌԴ–ի հետ հարաբերությունը, բայց կան բնականոն տարաձայնություններ. ԱԳՆ
Կառավարությունից պարզաբանել են, թե ինչի հաշվին կպահպանվի գազի սակագինը բնակչության համար
Ով և որքան է վճարում Հայաստանում գազի համար. համեմատություն Եվրոպայի, ՌԴ–ի և Բելառուսի հետ
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ