00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը հույս ունի, որ գազի գինը կնվազի հայ սպառողների համար

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցПроверка газового оборудования
Проверка газового оборудования - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետը հույս ունի, որ գազի գինը կնվազի։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ հայ սպառողների համար գազի գինը կնվազի։ Այդ մասին նա հայտարարել է ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

2018թ.–ի դեկտեմբերի 31–ին Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ սահմանին ռուսական գազի գինը փոխվել է, սակայն բնակչության համար ներքին սակագները նույնը կմնան։ Ավելի ուշ «Գազպրոմը» հաղորդել էր, որ «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկությունը «կապույտ վառելիք» կգնի 1000 խորանարդ մետրի համար 165 դոլարով, նախկին 150 դոլարի փոխարեն։

Проверка газового оборудования - Sputnik Արմենիա
ՀՀ կառավարությունը գազի գինը չի սուբսիդավորի. Փաշինյան

Փաշինյանի կարծիքով` գազի գնի հարցը ԵԱՏՄ տարածքում ամենազգայուն հարցերից է։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019թ.–ին հայ սպառողի համար գազի գինը նույնը պահելու մասին, բայց բանակցությունները շարունակվում են։

Լրագրողների այն նկատառմանը, որ մեկ տարի անց գազի գինը կբարձրանա նաև Հայաստանի համար, Փաշինյանը ոչ միանշանակ պատասխան է տվել։

«Ինչո՞ւ եք այդպես մտածում։ Հուսով եմ, որ նվազում կլինի», – ասել է նա։

Հայաստանը ցանկանո՞ւմ է արդյոք էներգակիրների առումով ավելի քիչ կախվածություն ունենալ Ռուսաստանից, ինչպես դա ուզում են որոշ երկրներ, մասնավորապես, դեմ լինելով «Հյուսիսային հոսանք 2»–ին հարցին, Փաշինյանը պատասխանել է. «Ցավոք, Հայաստանում «Հյուսիսային հոսանք 2» չի կառուցվում»։

«Մենք շահագրգռված ենք տարանցիկ խողովակաշար կառուցելու մեջ, որը Ա կետից Բ կետ կտեղափոխեր գազ կամ նավթ։ Մենք հետաքրքրված ենք նման նախագծերով», – ասել է Փաշինյանը։

«Հյուսիսային հոսանք 2» նախագիծը ենթադրում է տարեկան 55 միլիարդ խմ գազ հզորությամբ խողովակաշարի երկու ճյուղերի շինարարություն Ռուսաստանից մինչև Գերմանիա` անցնելով Բալթիկ ծովով։ Նոր խողովակաշարը նախատեսվում է կառուցել գործող «Հյուսիսային հոսանքի» մոտ։

 

Լրահոս
0