15:34 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Հանրապետության հրապարակ, արխիվային լուսանկար

«Տնտեսական հեղափոխությունը» մնում է հայտարարությունների մակարդակում. Հակոբյան

© Sputnik / Asatur Yesayants
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
83 0 0

Աշխատանքի հստակ ալգորիթմ չկա, պատրաստ չէ նույնիսկ կառավարության կառուցվածքը։ Առանց դրա տրամաբանությունից դուրս է կառավարության ծրագրի ընդունումը։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. «Տնտեսական հեղափոխությունը» Հայաստանում դեռ իրական բովանդակություն չի ստացել։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով` թեև իշխանափոխությունից 8–9 ամիս է անցել, բայց իրական արդյունք դեռ չի երևում։ Բիզնեսն ու հասարակությունն ուզում են իրենց հարցերի լուծումը գտնել, բայց չկա աշխատանքի հայեցակարգ, կառավարության ծրագիրը ներկայացված չէ։

«Մինչև հիմա հասկանալի չէ` ինչ է իրենից ներկայացնում «տնտեսական հեղափոխությունը», – ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` նկատվում են իրար հետ առանձնապես կապ չունեցող գործողություններ։ Փոխարենը պաշտոնյաները հրապարակային վեճերի մեջ են մտնում, իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ «հանգցնում» է իր վարկանիշի հաշվին` հանդես գալով «հրշեջի» դերում։

Դեռ ոչ մի ալգորիթմ չի երևում, կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների ծրագիր էլ առայժմ չկա։

«Ինձ զարմացնում է, որ կառավարության կառուցվածքի նախագիծ դեռ չկա, բայց կարող է կառավարության ծրագիր ներկայացվել։ Անորոշության պատճառով ստեղծված այդ մրրկայնությունը կարող է մի քանի ամսով արգելակել նախարարությունների աշխատանքը», – ասաց Հակոբյանը։

Սկզբնական շրջանում որոշ հարցեր պայմանավորվում էր անփորձությամբ, բայց այդ բացատրությունն արդեն անտեղի է։

Հատկապես, որ ընտրությունների միջոցով իշխանությանը տված «քարտ բլանշն» արդեն այդքան ուժեղ չէ։ Հասարակությունն արդեն արել է անհրաժեշտ ամեն բան, ու հիմա ժամանակն է, որ իշխանությունն աշխատի։

Այս պայմաններում հանրության շրջանում առաջացած գերակնկալիքները կարող են չար կատակ խաղալ իշխանության հետ։

Ըստ թեմայի

Մանրամասն բաղադրատոմս. ինչպես տնտեսական հեղափոխություն իրականացնել Հայաստանում
Աշխարհը մեզանից սպասելու է տնտեսական, մշակութային հեղափոխություններ, հրաշքներ. Սարգսյան
«Մեզ այսպիսի՞ հաղթանակներ և տնտեսական հեղափոխություն է սպասում». Շարմազանով
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ