03:06 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
«Արմենիա» ՀԸ շենքը

«Արմենիա» հեռուստաընկերությունը դարձավ Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը

© Sputnik / Andranik Ghazaryan
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
4039 0 0

«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարում է գործունեությունը դադարեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. «Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարում է որպես մեդիա միավորում գործունեությունը դադարեցնելու մասին։ Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

«Պանարմենիան Մեդիա Գրուպի» հետ համագործակցող ընկերությունների բաժնետերերի կազմում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, ATV-ի բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատեր է դարձել գործարար, հեռուստատեսային մենեջեր, ԱՄՆ-ում հեռարձակվող «Պանարմենիան TV» հեռուստաընկերության ղեկավար Դավիթ Ավետիսյանը, իսկ 49 տոկոսի սեփականության իրավունքը փոխանցվել է ամերիկյան «Panarm Inc.» ընկերությանը:

Փոփոխություններ են տեղի ունեցել «Արմնյուզ» հեռուստաընկերության, «Լավ» ռադիո»-ի և «Թերթ.am» լրատվական կայքի բաժնետերերի կազմում: «Արմնյուզը», «Լավ ռադիոն» (Ռադիո 107fm) և «Թերթ.am»-ն անցել են «Քառյակ Մեդիային»:

Իսկ «Արմենիա» հեռուստաընկերության և «Ռադիո Ջանի» (Ռադիոպռո) բաժնետոմսերի 100 տոկոսն արդեն հանդիսանում է հայտնի մեդիագործիչ, ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը։

Հաշվի առնելով մասնակից ընկերությունների բաժնետերերի ցանկությունը՝ որոշում է կայացվել դադարեցնել «Պանարմենիան Մեդիա Գրուպի» գործունեությունը որպես մեդիա միավորում, լուծել նրա հետ համագործակցող բոլոր մեդիա ընկերությունների հետ կնքած կառավարման պայմանագրերը:

Ըստ թեմայի

Որտե՞ղ է Կարեն Կարապետյանը, և ի՞նչ է պատրաստվում անել նա մայիսին. «Իրատես»

Գլխավոր թեմաներ