00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անցած տարվա ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ

Բաժանորդագրվել
ՊԵԿ–ը ներկայացնում է 2018թ–ի ընթացքում և 2019–ի անցնող ամիսներին տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ–ի չափերն ու 2017թ.–ի հետ համեմատությունները։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի –Sputik. Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2018 թվականի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել (ավարտվել) է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 894 ուսումնասիրություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցվող 78.241,8 մլն դրամ ընդհանուր գումարից ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել 74.076,3 մլն դրամը, հիմնավորված չի համարվել 4.165,5 մլն դրամի չափով գումար:

Советская экспериментальная модель электромобиля ВАЗ-2801 - Sputnik Արմենիա
Կառավարությունն էլեկտրամոբիլների ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու մեխանիզմ է առաջարկում

Հաշվետու ժամանակահատվածում մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգով ներկայացված «առանց ուսումնասիրության» նշագրմամբ  322 հայտից պարզեցված ընթացակարգով բավարարվել է 228-ը, որոնցով պահանջված ընդհանուր գումարը կազմել է 1.021,6 մլն դրամ, իսկ 94 հայտ չի բավարարել որոշմամբ սահմանված չափանիշներին և դրանց մասով ընդհանուր սահմանված կարգով իրականացվել են ուսումնասիրություններ:

Այսպիսով, 2018 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) 79.326,5 մլն դրամի չափով գումար: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի ընթացքում տնտեսվարող սուբյեկտներին վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 59.950,3 մլն դրամ գումար կամ 2018 թվականին 2017 թվականի նույն ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 32 տոկոսով:

ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելով պայմանավորված` սկսած 2017 թվականի 2-րդ կիսամյակից ԱԱՀ վճարողներին ընձեռվեց իրենց շրջանառու միջոցներն առավել արդյունավետ կերպով տնօրինելու և օգտագործելու հնարավորություն: Այսպես` ՀՀ հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերության համաձայն, «Եթե յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին»:

Экспорт армянских помидоров - Sputnik Արմենիա
Հստակեցվել են հայաստանցի արտահանողներին ԱԱՀ–ի վերադարձման նոր ժամկետները

Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող (դեբետագրված) 11.450,1 մլն դրամ ընդհանուր գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից 2018 թվականի ընթացքում իրականացվել (ավարտվել) է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 208 ուսումնասիրություն: Դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել 10.820,1 մլն դրամը (կիսամյակային դեբետ), որն ամբողջությամբ մուտքագրվել է միասնական հաշվին,  հիմնավորված չի համարվել 630,0 մլն դրամի չափով գումար:

Այսպիսով, 2018թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 մլն դրամի չափով ԱԱՀ:

Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2019 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցվող գումարների, հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների գծով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով, ինչպես նաև ՀՀ կառավարության 30.03.2017թ. N 333-Ն որոշմամբ սահմանված պարզեցված ընթացակարգով բավարարված դիմումների մասով միասնական հաշվին է մուտքագրվել 8.299,3 մլն դրամի չափով ԱԱՀ: Նույն ցուցանիշը 2018 թվականի հունվար ամսին կազմել է 1.776,5 մլն դրամ:

Լրահոս
0