17:39 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Շինարարությունում աշխատող բանվորներ

Հայաստանը ցեմենտում է շուկան. Իրանի հետ մրցակցությունը վտանգավո՞ր է

© Sputnik / Laura Sarkisian
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
279 0 0

Վերջին մեկ տարվա ընթացքում Իրանից ցեմենտի ներկրումն աճել է։ Հայկական գործարանները պահպանում են տեղական շուկայի 3/4-ը, սակայն մտավախություն ունեն, որ հարևաններից էժան ապրանքի հոսքը կավելանա։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի ցեմենտի գործարանները բողոքում են Իրանի հետ մրցակցությունից։ Տեղական արտադրողների խոսքով` գնալով ավելի շատ մարդ է սկսում իրանական ցեմենտ գնել։ Հիմնականում այն պատճառով, որ այն էժան է։

«Գաղտնիք չէ, որ Իրանում գազը շատ էժան է։ Իսկ ցեմենտի մեջ կեսից ավելին էներգակիրների ծախսերն են։ Ճիշտ է, մենք բողոքներ ենք լսում նաև այն մասին, որ ձմռանը, ցրտերին, այն սկսում է ճաքել, քանի որ հարմարեցված չէ մեր կլիմայական պայմաններին։ Համենայն դեպս, նման բողոքներ են եղել», – իրավիճակը Sputnik Արմենիային մեկնաբանեցին «Հրազդան ցեմենտում»։

Դրա պատճառով գործարանում դանդաղում են վաճառքները. մեկ ամսվա համար նախատեսված խմբաքանակը, ստիպված են լինում վաճառել 2-3 ամսվա ընթացքում։ Իսկ դա նշանակում է, որ եկամուտները ուշանում են։ Իսկ ծախսերը (գազի, էլեկտրաէներգիայի, աշխատավարձերի և այլն) սպասել չեն սիրում։

Ճիշտ է, ցեմենտը գաբարիտային ապրանք է, և մեծ տարածություններ դրա տեղափոխումը  իրեն չի արդարացնում։ Սակայն հարևան Հայաստան իրանական գործարանները կարողանում են հասնել։ Եվ ոչ միայն Հայաստանի. մինչև 2015 թվականի Իրանը տարեկան մի քանի միլիոն տոննա ցեմենտ էր արտահանում նաև հարևան Իրաք։  Անվտանգության հետ կապված իրավիճակի սրացումից հետո, մատակարարումներն Իրաք կրճատվեցին։ Սակայն Իրանը շարունակում է ցեմենտ արտահանել և՛ Իրաք, և՛ Աֆղանստան, և՛ Քուվեյթ, և՛ Քաթար։

Նկատենք, որ Իրանը մտնում է աշխարհում ցեմենտի խոշոր  արտադրողներին լավագույն տասնյակի մեջ. այնտեղ ցեմենտի շուրջ 70 գործարան կա։ Ընդ որում` իսլամական հեղափոխությունից հետո արտադրությունը չի կրճատվել, այլ հակառակը, անդադար աճել է։ 40 տարվա ընթացքում այն աճել է մոտ 5 անգամ, նշում է  Global Cement ամսագիրը։

Պետական աջակցության և էժան գազի շնորհիվ, ցեմենտի գինը ցածր է։ Այնքան, որ այժմ իրանական ընկերությունները ուղիներ են փնտրում Արևելյան Աֆրիկայի շուկաներ դուրս գալու համար։

Վերջին մեկ տարվա ընթացքում Իրանից Հայաստան ցեմենտի արտահանումը  աճել է ավելի քան 3.5 անգամ. մոտավորապես 46-ից մինչև 170 հազար տոննա։

Միևնույն ժամանակ տեղական արտադրողի համար դեռ բավարարում են և՛ պատվերները, և՛ շուկան։ Նախկինի պես մեծ քանակության ցեմենտ են գնում Հյուսիս–հարավ ավտամայրուղու (Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահման) շինարարության համար։ Ազգային վիճակագրության տվյալների համաձայն` Հայաստանում 2018 թվականին ցեմենտի արտադրությունն աճել է 1.5 անգամ` մինչև 546  հազար տոննա։ Այլ կերպ ասած, ներկրվող ցեմենտի յուրաքանչյուր տոննային Հայաստանում տեղական ցեմենտի 3 տոննա է բաժին հասնում։

Որքանո՞վ են ամուր «ոտքերի վրա կանգնած» տեղական գործարանները։ Դրանց մենեջերների խոսքով` աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին դեռ խոսք չկա (երկու տեղական գործարաններում` «Հրազդան ցեմենտում» և «Արարատ ցեմենտում», ավելի քան 1000 մարդ է աշխատում)։ Իրանական գործարաններին նոր մրցակցային առավելություններ մոտ ապագայում ևս չեն սպասվում։

ԵԱՏՄ–ի և Իրանի միջև առևտրային արտոնությունների մասին համաձայնագիրը բոլոր կողմերը կվավերացնեն հեռու ապագայում։ Կողմերը կնվազեցնեն մաքսային տուրքերը և կպարզեցնեն ընթացակարգը մի քանի հարյուր անուն ապրանքների համար։ Սակայն ցեմենտն այդ ցանկում չէ։

Այնուամենայնիվ, Հայաստանն ուզում է որպես երաշխիք «ցեմենտել» իր շուկան։ Կառավարությունն այսօրվա նիստում առաջարկել է ԵԱՏՄ երկրներից դուրս ցեմենտի համար նոր մաքսատուրք հաստատել։ Առաջիկա շաբաթների ընթացքում այդ հարցը կքննարկի խորհրդարանը։

Ըստ թեմայի

«Ասա՛ ինձ անունդ, հանքատե՛ր». միգուցե միանգամից ազգայնացնե՞նք
Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում են մի կետից. Փաշինյան
Ամուլսարի ճակատագիրը կլուծվի. կառավարությունը փողը տվեց
Կառավարությունը մաքսային արտոնություն է տրամադրում զենք արտադրելու համար
թեգերը:
ՀՀ կառավարություն, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ