08:44 19 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.52
  • GBP644.88
  • EUR552.15
  • RUB7.53
Սարո Ղազարյանի տանձենու այգին. Ձորագյուղ, Գեղարքունիքի մարզ

Հարկային տեսուչը փոխել է աշխատանքը. նա մարդկանց համար տանձ կաճեցնի

© Photo : provided by Saro Ghazaryan
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
406 0 0

Հարկային տեսչության նախկին պետը մի քանի հեկտար տանձի այգի է տնկել և երկու տարի անց սպասում է բերքի։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Այդ «մարտունեցի Դիոկղետանոսը» երկար տարիներ հարկային տեսուչ է աշխատել։

Ոչ, նա ոչ մեկի գլուխը չի թռցրել։ Կայսեր հետքերով նա անցել է խաղաղ գործի. Սարո Ղազարյանը թողել է պետական ծառայությունը` հողագործությամբ զբաղվելու համար։

«Ես ուզում էի խնձորենիներ տնկել։ Բայց ոչ բոլորն են լսել Մարտունու խնձորի մասին։ Ժամանակակից լեզվով ասած` դա ապրանքանիշ չէ։ Իսկ ահա տանձը բոլորը գիտեն, հատկապես «անտառային գեղեցկուհին»։ Ուստի վերջին տարիներին մեր գյուղերում ավելի շատ են տնկում տանձենիներ», – ասում է Ղազարյանը։

Грушевые сады Саро Казаряна в селе Дзорагюх
© Photo : provided by Saro Ghazaryan
Սարո Ղազարյանի տանձենիների այգին. Ձորագյուղ, Գեղարքունիքի մարզ

Նա մի քանի հեկտար այգի է տնկել Մարտունի քաղաքի մոտ գտնվող Ձորագյուղում` այնտեղ, որտեղ Գեղամա լեռներն իջնում են Սևանա լճի մոտ։ Այստեղ հողն այդքան հյուրնկալ չէ այգիների համար. երկու հազար մետր ծովի մակարդակից, երկար ձմեռներ։ Հետո էլ դաշտերի և այգիների համար հողերն այդքան շատ չեն (ավելի շատ լեռներ են և արոտավայրեր)։ Բացի այդ, գյուղերը բավական խոշոր են։ Այնպես որ, երբ 90–ականներին այստեղ մասնավորեցրել են հողը, հողաբաժիններն այդքան մեծ չեն ստացվել. 1000-2000–ական քառակուսի մետր։

Բոլոր այդ հարցերը եղել են նաև խորհրդային շրջանում։ Եվ այդ ժամանակ դրանք օգնել է լուծել պետական ծրագիրը և կոլտնտեսությունում երաշխավորված աշխատանքը։ Բայց արդեն այդ տարիներին մարտունեցիներն արտագնա աշխատանքի էին մեկնում ԽՍՀՄ այլ հանրապետություններ։

«Հիմա շատերը նույնպես արտագնա աշխատանքի են, այստեղ չեն ապրում։ Այնպես որ, կարծես թե հողը քիչ է, բայց անմշակ տարածքները՝ շատ են։ Իմ հարևանությամբ` նույնպես։ Ուզում եմ գնել դրանք, ուղղակի թանկ են վաճառում», – ասում է Ղազարյանը։

Ղազարյանը եղել է Պետեկամուտների կոմիտեի Մարտունու բաժնի պետը։ Բայց հետո որոշել է. հերիք է, ինչքան հարկ հավաքեց, հիմա տալու ժամանակն է։

«Իհարկե, առանց հարկի նույնպես չի լինի։ Բայց պետք է նաև ստեղծել։ Տեսեք. այստեղ դատարկ հող է եղել։ Իսկ մենք ծառ ենք տնկել, արդեն երրորդ տարին է` մշակում ենք։ Եվ մարդիկ գործ ունեն, և բերք կլինի», – ասում է Ղազարյանը։

Կապալառուի աշխատանքը լավ գործ է։ Դրա համար մարտունեցիներն ամեն տարի մեկնում են Ռուսաստան։ Իսկ գյուղատնտեսությունն անշնորհակալ է. չկա գումար վաստակելու  երաշխիք։

Բայց Ղազարյանը դեմ է գնում այս մտայնությանը։

«Մենք պետք է մեր հողը մշակենք։ Ուրիշ մարդ չկա։ Իսկ աշխատանք այստեղ միշտ կա։ Մարդիկ տեսնում են դա և գալիս», – ասում է նա։

Այգին աճում է արդեն երրորդ տարին, իսկ առաջին բերքը կլինի երկու տարուց։ Տանձենու բուռն պտղաբերությունը սկսվում է 7–րդ տարուց։ Այդ ժամանակ մի ծառից կարելի է ստանալ 200–ից մինչև 400-500 կգ տանձ։

Որպեսզի այդ կիլոգրամները հայտնվեն մեր սեղանին, գյուղացիները դեռ շատ աշխատանք ունեն կատարելու։

Грушевые сады Саро Казаряна в селе Дзорагюх
© Photo : provided by Saro Ghazaryan
Սարո Ղազարյանի տանձենիների այգին. Ձորագյուղ, Գեղարքունիքի մարզ

Մինչ այդ գյուղացիներն ուրախանում են ծանր և ոչ այդքան եկամտաբեր բանով. անցած գարնանը ծառերը ծաղկել էին։

Ըստ թեմայի

Երևանյան «ժամանակի մեքենան». կոնյակն ու գինին` միջնադարյան մատուցմամբ
Արտադրանքը թուրքականից լավն է, բայց... Կապանի կարի ֆաբրիկան օգնող ձեռք չունի. լուսանկարներ
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ
Ինչպես առանց բանկի գումար գտնել. արտասահմանցիները կօգնեն մեզ կորպորատիվ կառավարման հարցում

Գլխավոր թեմաներ