00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազավորված ըմպելիքները կթանկանան, Հայաստանում տեղ կբացվի թուրքական արտադրանքի համար

© AFP 2024Газированные напитки
Газированные напитки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գազավորված ըմպելիք արտադրողներն իրենց մտահոգություններն են հայտնում իրենց արտադրանքի թանկացման, արտադրության ծավալների ու ոլորտում աշխատատեղերի կրճատման վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Գազավորված ըմպելիքներն առաջիկայում կթանկանան մի քանի տասնյակ դրամով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեցին ոլորտի ներկայացուցիչները` մեկնաբանելով հարկային օրենսգրքում ֆինանսների նախարարության առաջարկած փոփոխությունները, որով նախատեսվում է 5 տոկսով ավելացնել գազավորված ըմպելիքների 1 լիտրի համար կիրառվող հարկը։

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ Հասարակական կապերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնության նախնական տարբերակը հարկային բեռի ավելացում էր նախատեսում միայն շաքար պարունակող ըմպելիքների համար, բայց վերջնական տարբերակում ընդգրկվել են նաև հանքային ջրերը։

Арман Погосян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պողոսյան. Գազավորված ըմպելիքի ակցիզային հարկի բարձրացումը սոցիալական վատ հետևանք չի ունենա

«Արդեն խոսվում է նրա մասին, որ հարկվելու են բոլոր ըմպելիքները` անկախ նրանից պարունակում են շաքար, թե ոչ։ Օրինակ` եթե կա հանքային ջուրը, որը պարունակում է համահոտային հավելումներ 1 լիտրի համար 30 դրամ հարկ պիտի վճարի»,– ասաց Էլինա Մարգարյանը` հավելելով, որ իրենց համար այս տրամաբանությունն անհասկանալի է։

«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ Գլխավոր տնօրեն Գուրգեն Նարիմանյանի հաշվարկով գազավորված ըմպելիքների նկատմամբ հարկային բեռի ավելացման արդյունքում, դրանց գները կավելանան 30-40 տոկոսով։

«Բնականաբար, դրանից հետո կնվազեն վաճառքները, կկրճատվեն շահույթները, ի վերջո նաև աշխատատեղերը։ Եվ սա ընդամենը նախնական հետևանքներն են, որոնցով ամեն ինչ չի սահմանափակվի։ Մենք խոսում ենք մի մեծ շղթայի մասին, որի միայն մի մասն է այս պահին կանխատեսելի։ Այդ շղթայի մեջ են մտնում մատակարար ընկերությունները, սպառող ընկերությունները»,– ասաց Նարիմանյանը։

Նրա խոսքով` մի միջազգային ընկերության ուսումնասիրության համաձայն` այս ոլորտում 1 աշխատատեղը հարակից ոլորտներում ևս 5.5 լրացուցիչ աշխատատեղեր է ապահովում, հետևաբար, 1 աշխատատեղի կրճատումը կհանգեցնի 5 այլ աշխատատեղերի կրճատման։

Ինտերակտիվ-Փայլակ Թադևոսյան (02.02.19) - Sputnik Արմենիա
Հարկային օրենսդրության մշակումը պետք է հիմնվի սկզբունքների վրա. Փայլակ Թադևոսյան

«Հայ Կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանն էլ մտավախություն հայտնեց, որ տեղական ըմպելիքների արտադրության նկատմամբ հարկերի ավելացումը կհանգեցնի 90-ականներից ծանոթ մի իրավիճակի, երբ հայկական շուկան ողողված էր թուրքական արտադրության ըմպելիքներով։

«Բյուջեի ճեղքը լցնելու պատրվակով հնարել են այս հարկատեսակը»,– ասաց Հովսեփյանը` հավելելով, որ հայ արտադրողների համար այս հարկատեսակն ունենալու է կործանարար հետևանքներ։

Հիմնավորումը, թե այս խստացումը պայմանավորված է սպառողի առողջության մասին կառավարության մտահոգությամբ, արտադրողները չեն ընդունում։ Հակառակը` պատրաստվում են ընդդեմ ֆինանսների նախարարության դատական հայց ներկայացնել իրենց արտադրանքի բարի համբավն արատավորելու և այն վնասակար որակելու հիմքով։

Հիշեցնենք`Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։

Լրահոս
0