00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սաշիկի մենաշնորհը». ինչպես Ստեփանավանի էկզոտիկ մուրաբան ու օղին հաղթեցին կեղծիքը

© Sputnik / Arpi BeglaryanДендропарк, Степанаван, Армения
Дендропарк, Степанаван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Գրիգորյանը գյուղապետի պաշտոնը լքեց հանուն սիրելի գործի։ Նա սոճու կոներից և ծաղկափոշուց մուրաբա, մարմելադ ու նույնիսկ օղի է պատրաստում։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik, Արամ  Գարեգինյան. «Տաբուրետկից» էլ կարելի է «սամոգոն» քաշել, ասում էր Օստապ Բենդերը։

Гарегин Макинян и Инга Русиду (Русова), владельцы семейного бизнеса в городе Ванадзор - Sputnik Արմենիա
Հունական «համով», հայկական ոգով. ինչպես վանաձորցի ընտանիքը հրուշակարան բացեց

«Տաբուրետովկան» ընդամենը մեկն էր այն 150 օղիներից, որոնք նա գիտեր պատրաստել: Այնպես որ, եթե նա Հայաստան գար, հաստատ կզարմացներ նույնիսկ Սամվել Ալեքսանյանին՝ «ալքիմիայի մեծագույն մագիստրոսին»։

Բայց եթե Օստապը հասներ Ստեփանավան, արդեն ինքը կզարմանար: Այստեղ նա կտեսներ 151–րդ տեսակի օղին։ Ստեփանավանից քիչ հեռու` Գյուլագարակ գյուղում, օղի են պատրաստում սոճու կոներից («շիշկաներից»)։ Եվ ոչ միայն օղի, այլև մուրաբա։

«Քոնը պիտի ստեղծես, ոչ թե ֆալշիվկա անես։ Ստի ոտները կարճ են», – ասում է մեզ գյուլագարակցի Ալեքսանդր Գրիգորյանը։

Մի քանի տարի առաջ Երևանի խանութներում հայտնվել էին նրա արտադրած մուրաբաների կեղծիքները։ Կեղծելիս երկար չէին մտածել. բանկաների մեջ լցրել են վառած շաքար ու արոմատիզատոր։ Բայց լոռեցու համառությամբ նա իր գործը չթողեց։

© Sputnik / Aram GareginyanԳյուլագարակցի ձեռներեց Ալեքսանդր Գրիգորյանը
«Սաշիկի մենաշնորհը». ինչպես Ստեփանավանի էկզոտիկ մուրաբան ու օղին հաղթեցին կեղծիքը - Sputnik Արմենիա
Գյուլագարակցի ձեռներեց Ալեքսանդր Գրիգորյանը

«Ճիշտ էլ արեցի։ Բոլոր կեղծիքները տրաքեցին, սատկեցին։ Մարդն էլ որ ուտում ա, հո տեսնում ա՝ ինչ ա ուտում: Պադդելկա անողները էդքանը չեն հասկանում», – ասում է Գրիգորյանը։

Житель города Мегри Микаэл Цатрян - Sputnik Արմենիա
Հայաստանում բանան, զեյթուն և զկեռ է աճում․ սահմանապահ զորքերի վետերանի էկզոտիկ այգին

Կոները նա հավաքում է մատղաշ վիճակում. քանի դեռ ավելի թարմ ու բուրավետ են։ Դրանցից մուրաբան տասնյակ օգտակար նյութեր է ստանում, ֆիտոնիցիդներ (հակաբորբոքային և ախտահանիչ նյութեր), եթերայուղեր, վիտամիններ և միներալներ։

Կոների ու սոճու փոշու պակաս չկա. Գյուլագարակի մոտակայքում է գտնվում հայտնի Ստեփանավանի դենդրոպարկը։

«Էստեղ ով տուբերկուլյոզով ա հիվանդ, ամենալավ տեղն ա նրա համար: Մի մետրից բարձր էստեղ մանրէներ չկան, էդ նյութերից մեռնում են», – ասում է Գրիգորյանը։

Նրա պատրաստած մուրաբան իր տեսակով առայժմ միակն է Հայաստանում: Կարելի է ասել՝ «Սաշիկի մենաշնորհն է», միայն թե՝ հասարակության համար բոլորովին անվնաս։ Դեռ մի բան էլ օգտակար։

«Ուստա Սաշիկ» են նրան ասում ընկերներն և համագյուղացիները։ Մնացածների համար նա Ալեքսանդր Գրիգորյան է (տարիքով մարդ է,  ի՞նչ Սաշիկ)։

Грушевые сады Саро Казаряна в селе Дзорагюх - Sputnik Արմենիա
Հարկային տեսուչը փոխել է աշխատանքը. նա մարդկանց համար տանձ կաճեցնի

«Մոնոպոլիստ Սաշիկի» ընտանեկան բիզնեսում աշխատում են նաև կինն ու երեք երեխաները։ Նա սիրում է աշխատել, բայց եկամուտը հաշվել չի սովորել. արտադրածի մեծ մասը ընկերներին և համագյուղացիներին է նվիրում, եթե ինչ–որ մեկը բողոքում է առողջությունից։ Այժմ նա ուզում է կանոնավոր վաճառք ապահովել Հայաստանում, իսկ եթե բախտը ժպտա, նաև Ռուսաստանում։ Այդ դեպքում մի քանի հոգու էլ աշխատանքով կապահովի։

«Ինձ մոտ էսօր էլ են աշխատում։ Ուղղակի գյուղում ամեն մեկը չի, որ ուզում ա գա ուրիշի մոտ գործ անի։ Ասում են՝ ամեն մեկս մեր այգում, մեր դաշտում կաշխատենք։ Դրա համար սեզոնին, երբ մարդիկ ա պետք լինում, Վանաձորից եմ բերում տաքսիով», – պատմում է նա։

Թե որքանով է բուժիչ սոճու մուրաբան, նա ուզում է ցուցադրել իրական փորձով. մուրաբայի մի խմբաքանակ նա որոշել է փոխանցել Աբովյանի հակատուբերկուլոզային դիսպանսերին։

«Կասեմ նրանց` անվճար տալիս եմ ձեզ 50 կամ 100 բանկա։ Ուզում եք, տարեք լաբորատորիա, տեսեք, որ մեջը կողմնակի նյութ, թույն չկա: Ու տվեք հիվանդներին։ Եթե լավացում տեսնեք՝  գերազանց է. թույլ տվեք ձեր դեղատանը էդ մուրաբաները մատչելի գներով վաճառքի դնեմ։ Եթե չօգնի, ոչ մի գումար հետ չեմ ուզի։ Կասեմ՝ «կերան, անուշ արին, Աստված առողջություն տա»», – ասում է Գրիգորյանը։

Хачатур Геворкян, основатель фисташковых садов в городе Агарак - Sputnik Արմենիա
Այգիներ` անապատի փոխարեն. Հայաստան–Իրան սահմանի «պիստակային դրախտը»

Կոների և ծաղկափոշու բաղադրությամբ նա սկսել է նաև օղի արտադրել (իհարկե, ոչ տուբերկուլյոզով հիվանդների համար)։ Օղու օգտակար հատկությունները նա առայժմ ընկերների վրա է փորձարկում՝ ի անսահման ուրախություն վերջիններիս։

Հանուն այս հաճելի և օգտակար գործերի Գրիգորյանը թողել է գյուղապետի պաշտոնը։ Այժմ ուզում է նաև նոր արտադրանք թողարկել` մարմելադ։ Այստեղ գործի կդրվեն անտառային բոլոր բարիքները` կոներ, ծաղկափոշի, վայրի մրգեր ու հատապտուղներ: Դրանց կավելացվի ժելե ու շաքարավազ։ Փորձնական խմբաքանակն արդեն պատրաստել է, միայն թե դարձյալ տանջվում է մարկետինգի հարցում։ Վաճառքի գործում իսկապես հմուտ չէ, նրա մոտ շատ ավելի լավ է ստացվում արարելն… ու նվիրելը։

Դե ինչ, ինչպես հայերս ենք ասում, Աստված տվողին տա։ Իսկ նրա գնորդներն օրեցօր ավելանում են։

Նախագծի համար բիզնես–խորհրդատվություն է տրամադրել Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ):

Լրահոս
0