01:54 19 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.78
  • GBP598.37
  • EUR534.35
  • RUB7.43
Բողոքի ակցի. 11.03.2018

Գազավորված ըմպելիք արտադրողները պատրաստվում են ավելի մեծ բողոքի

© Sputnik / Aram Nersesyan ,
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
113 0 0

Գազավորված ըմպելիք արտադրողները երկու օր են սպասելու ֆինանսների նախարարության պատասխանին, իսկ հետո վերսկսելու են պայքարը։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Ֆինանսների նախարարությունը գազավորված ըմպելիք արտադրողներից հավելյալ ժամանակ է խնդրել` նրանց խնդիրը լուծել–չլուծելու հարցով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ երեկ գազավորված ըմպելիք արտադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել` հարկային օրենսգրքում ֆինանսների նախարարության առաջարկած փոփոխությունների դեմ, որով նախատեսվում է շուրջ 5 տոկոսով ավելացնել 1 լիտրի համար կիրառվող հարկը։

«Հայ կոլայի» տնօրենի խոսքով` չնայած երեկ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն իր հետ քննարկման ժամանակ նշել էր, որ մարտի 12–ին, կհայտնի նախարարության դիրքորոշումը, սակայն այսօր կրկին ժամանակ է խնդրել։ «Ես զանգահարեցի, խոսեցի, սակայն նախարարությունից ինձ ասացին, որ առայժմ չեն կողմնորոշվել և մեկ օրը սխալ են հաշվարկել, այսինքն` չեն կարող պատասխան տալ մեկ օրում, ինչպես երեկ խոստացել էին։ Ես ասացի, որ ինձ կոնկրետ ժամկետ ասեն, թե երբ կհայտնեն իրենց դիրքորոշումը, քանի որ մեր աշխատակիցներից յուրաքանչյուրին է հետաքրքրում այս հարցը։ Սակայն ինձ պատասխանեցին, թե դուք ազատ եք ձեր գործողությունների մեջ, նախարարը տեղյակ է գործընթացից»,–ասաց Հովսեփյանը` հավելելով, որ իրեն հայտնել են նաև, որ ՊԵԿ–ը պետք է որոշ հաշվարկներ կատարի։

Վերջինս կարծում է, որ նախարարությանն ուղղակի ժամանակ էր պետք, որպեսզի կրքերը մարեն ու երեկվա ցույցն էլ ցրվի։ Հովսեփյանը, սակայն, հավաստիացնում է, որ իրենք երկու օր են սպասելու ֆինանսների նախարարության որոշմանը, իսկ հետո վերսկսելու են պայքարը։

«Երկու օր կսպասենք և եթե պատասխան չստանանք, կամ լինի ոչ մեր ակնկալած պատասխանը, ապա հինգշաբթի, ուրբաթ օրերին ավելի մեծ բողոքի ակցիա ենք նախապատրաստելու։ Մեր բողոքի ակցիաներին արդեն իսկ կմասնակցեն բոլոր շահառու կազմակերպությունները` շուրջ 80 արտադրող։ Այլ տարբերակ չկա»,–ասաց Հովսեփյանը։

Ֆինանսների նախարարության մամուլի բաժնից էլ մեզ հայտնեցին, որ «Հայ կոլա» ընկերության տնօրենին տեղեկացվել է, որ հարցը քննարկվելու է գերատեսչությունների հետ։ «Մենք տեղեկացրել ենք, որ հարցը քննարկման փուլում է, և այն քննարկվում է տնտեսական զարգացման, էկոնոմիկայի, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության տեսչության հետ։ Նաև հայտնել ենք, որ մանրամասների մասին նրանք լրացուցիչ կտեղեկացվեն»,–ասացին նախարարությունից։

Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի նոր փաթեթով նախատեսվում է 2020 թ. հունվարի 1-ից բարձրացնել էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից և հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի և IQOS տեխնոլոգիայի ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկի դրույքաչափերը, 2020 թ. հունվարի 1-ից ակցիզային հարկով (1 լիտրի համար՝ 30 դրամ) հարկել նաև գազավորված՝ ոչ ալկոհոլային ըմպելիքները (բացառությամբ հանքային ջրերի):

Ըստ թեմայի

Երևանում վարորդները բողոքի ցույց են կազմակերպել. ի՞նչն է պատճառը
Կառավարության դիմաց բողոքի ակցիա է. ի՞նչ են պահանջում գազավորված ըմպելիք արտադրողները
Դըմփ–դըմփ–հու. գազավորված ըմպելիքի արտադրողները բողոքի ակցիա անցկացրին կառավարության առջև
թեգերը:
Բողոքի ակցիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ