08:29 26 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Mercedes-Benz Fashion Week Russia մոդայի շաբաթը. արխիվային լուսանկար

Թուրքիայի փոխարեն Հայաստանո՞վ. բուլղարական բիզնեսը Իրան տանող «վարդի» ճանապարհ է ընտրում

© Sputnik / Алексей Куденко
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
20620

Այժմ բուլղարական տեխնիկան Իրան են արտահանում թուրք մատակարարները։ Հայաստանը պատրաստ է առաջարկել իր առավելությունները։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հայաստանը կարող է հետաքրքրիր միջանցք դառնալ իրանական շուկա դուրս գալու համար։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Բուլղարիայի Արդյունաբերական կապիտալի ասոցիացիայի խորհրդի նախագահ Վասիլ Վելևը Երևանում հայ–բուլղարական գործարար համաժողովի ընթացքում։

«Բուլղարիայում պահպանվում է բավական զարգացած մեքենաշինություն։ Մենք ունենք ընկերություններ, որոնք ունեն հիդրավլիկ շարժիչներ, էլեկտրական մարտկոցներ, ամբարձիչներ։ Մենք աշխատում ենք իրանական շուկայում, բայց ոչ թե ուղղակիորեն, այլ Թուրքիայի մատակարարների միջոցով։ Հիմա մենք ցանկանում ենք քննարկել Հայաստանի տարածքով տեղափոխման հնարավորությունները», – նշեց Վելևը։

Նա նշեց, որ իրենց հայտնի են Հայաստանի մրցակցային առավելությունները. Եվրասիական միությունը պայմանգիր ունի Իրանի հետ արտոնյալ առևտրի մասին։ Իսկ Հայաստանը միության միակ երկիրն է, որն ընդհանուր սահման ունի Իրանի հետ։

Բուլղարիան ցանկանում է նաև հայկական և իրանական շուկա տեղափոխել հայտնի վարդի յուղը։ Բուլղարիան եղել և մնում է աշխարհում այդ յուղի խոշորագույն արտադրողներից մեկը։

«Գրեթե բոլոր ֆրանսիական օծանելիքների վարդի բույրն առանց բուլղարական յուղի չեն ստանում։ Հիմա մենք ցանկանում ենք այն առաջարկել նաև կոսմետիկայի հայ արտադրողներին, իսկ հայ սպառողներին` պատրաստի կոսմետիկա, որը նույնպես մեզ մոտ են արտադրում», – հավելեց նա։

Նշենք, որ համաժողովին մասնակցել են մոտ 150 գործարարներ և հասարակական հատվածի ներկայացուցիչներ։

Ըստ թեմայի

Գազավորված ըմպելիք արտադրողները պատրաստվում են ավելի մեծ բողոքի
Չալաբյան. «Կանենք հնարավորը, որ կառավարությունը հրաժարվի պետտուրքը բարձրացնելու մտքից»
«Իրականում». Սիրիական փաստարկը բոլորի համար է աշխարհաքաղաքական ծանրակշիռ գործոն
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ