07:43 21 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD480.03
  • GBP611.99
  • EUR535.62
  • RUB7.44
YouTube վիդեոհոսթինգի տարբերանշանը

Առաջնահերթը Youtube-ի հայաֆիկացումն է, հարկելու պահը զուտ ենթահարց է

© Ingenieur.de
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
74 0 0

Youtube վիդեոհոսթինգի հայաֆիկացման և այնտեղ տեղակայված տեսանյութերի կոմերտիզացիայի արդյունքում ստացած եկամուտի հարկման թեմայի շուրջ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik, Արմեն Հակոբյան. Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Youtube-ի հայաֆիկացման խնդրին, մասնավորապես, նշեց, որ այդ հարցի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի՝ հետաքրքրված անձանց առաջարկելով իրենց տեսակետներն արտահայտել դրա վերաբերյալ:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը  Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց.  «Կա երեք խնդիր: Մեկն այն է, որ Youtube-ը թույլ չի տալիս այստեղից գումար վաստակել, այսինքն, մարդը պետք է նշի, որ ինքը Հայաստանից չէ, որպեսզի իր ստեղծած տեսանյութերից սկսի որոշակի եկամուտ ստանալ: Երկրորդը՝ Youtube-ում տեղադրվող գովազդն ունի խնդիրներ, այն հայաֆիկացված չէ, ինչի պատճառով տեղական բիզնեսը շատ քիչ է օգտագործում այդ հարթակը: Իսկ երրորդը ամենադիտվող տեսանյութերի խնդիրն է. оրինակ, Հայաստանի պահով դա նորմալ չի աշխատում, այսինքն Հայաստանն առանձին տիրույթ չի դիտարկում: Նշածս երեք գործոնները բերում են նրան, որ այս ոլորտում լուրջ թերզարգացածություն կա»:

Բնականաբար, ենթադրվում է, որ Սամվել Մարտիրոսյանն էլ կընդգրկվի նշված աշխատանքային խմբի կազմում, ուստի մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կտա Youtube-ի հնարավոր հայաֆիկացումը:

«Դա, ինչպես բիզնեսին, այնպես էլ տեսա-բլոգերներին (վլոգերներին) թույլ կտա  նորմալ գումար աշխատել: Վլոգերներին հնարավորություն կտա ավելի ինքնուրույն լինել այդ հարցում: Ի վերջո, կան մեծաթիվ դիտողների բանակ ունեցող վլոգերներ, և այդ թիվն աճում է, հատկապես երիտասարդների շրջանում, լրատվականների Յութուբյան ալիքների դիտումներն են աճում: Մի խոսքով, լուրջ ներուժ ու հեռանկարներ այս առումով կան»:

Մեդիափորձագետը շատ հանդարտ է վերաբերվում հետագայում Youtub-ի միջոցով ստացվող եկամուտների ենթարդվող հարկմանը, այն առումով, որ եթե կա գործունեություն, որը եկամուտ է ապահովում, ապա տրամաբանական է, որ այն հարկային դաշտում լինի:

«Չեմ կարծում, թե հարկման հարցն է առաջնայինը: Իրականում առաջին քայլը հայաֆիկացումը պետք է լինի, իսկ հարկային պահը որպես ենթահարց է դիտարկվում»,-նկատեց Սամվել Մարտիրոսյանը:

Հետաքրքիրն այն է, որ նախարարի խոսքից հետո շատերը հենց հարկման խնդրի վրա են կենտրոնացել: Ըստ երևույթին նման սևեռման պատճառը գազավորված ըմպելիքների, ծխախոտի հարկերի բարձրացման թեմայի շուրջ վերջին օրերի աշխույժ անցուդարձն է: Հասկանալի է, որ «Յութուբի» հնարավոր հայաֆիկացման խնդրի համատեքստում հարկերին վերաբերող պահն իսկապես ենթահարց է:

Ըստ թեմայի

Ինչո՞ւ 60 անգամ. որտե՞ղ են թաքնված գրավատների պետտուրքի ավելացման արմատները
«Գործիք, որն անհրաժեշտ է, թե՛ պետության, թե՛ գործարար աշխարհին». Լորիս Հարությունյան
Ինչպես կատարել գրագետ փոխանցումներ. Sputnik-ի հյուրը Զառա Մելքումովան է
Մելքումովա. «Հարկ վճարողների համար ընթացակարգը պարզեցվել է»
թեգերը:
ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ