07:00 22 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.10
  • GBP640.24
  • EUR554.45
  • RUB7.64
Ջազվե

«Նարգիլե առաջարկող օբյեկտների տերերին չեմ հավատում». ծխելու արգելքը չի վնասի բիզնեսին

© Sputnik / Asatur Yesayants
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
91 0 0

Գայանե Գաբրիելյանը կարծում է, որ Հայաստանում հակածխախոտային արշավը չի վնասի ռեստորանային բիզնեսին։ Առողջապահության հարցերով փորձագետ Սամվել Գրիգորյանը վստահ է, որ զբոսաշրջիկների քանակը կավելանա։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Հայաստանի հասարակական վայրերում ծխելու արգելք նախատեսող օրինագիծը չի կարող բացասաբար անդրադառնալ տնտեսության վրա: Հակառակը` այն կհանգեցնի միջոցների խնայողության` ուղղված ազգի առողջության պահպանմանը։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց տնտեսագետ Գայանե Գաբրիելյանը։

Օրենքը կընդունվի մայիսի 1–ից, որոշ դրույթներ անմիջապես կսկսեն գործել, մի մասը` 2020թ.–ից, մյուս մասը` 2021–ից։ Կարճաժամկետ հեռանկարում հնարավոր է, որ հանրային սննդի կետերում, որտեղ մարդիկ սովոր են ծխել, այցելուների թիվը կրճատվի։

Տնտեսագետի խոսքով` օրինագծի նպատակը ոչ թե բյուջե հարկային վճարումների ավելացնելն է, այլ քաղաքացիների առողջությունը պահպանելը և ծխողների թիվը կրճատելը։ Նա վստահ է, որ ծխախոտի գների աստիճանական բարձրացումը երկրորդ խնդիրն ավտոմատ կերպով կլուծի։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ հանրային սննդի օբյեկտները, սրճարանները և բարերը կորուստներ կկրեն, ապա, նրա կարծիքով, խնդիրն արհեստականորեն ուռճացվում է։ Նա գտնում է, որ որոշ հաստատությունների եկամուտները ոչ միայն կկրճատվեն, այլ հակառակը։

Նարգիլեի ոլորտի ներկայացուցիչների փաստարկներին, թե հաստատությունները փակելն անխուսափելի կդառնա և 2-3 հազար աշխատատեղ կկրճատվի, Գաբրիելյանը հակադարձում է. դա լուրջ հետևանքներ չի ունենա տնտեսական առումով։

Փորձագետը կասկածի տակ է դնում այն, որ 30 նման օբյեկտներում աշխատում են 100–ական աշխատակիցներ։ Բացի այդ, նրա կարծիքով, տվյալ ոլորտի ներկայացուցիչներին արտոնություններ տրամադրելը կհանգեցնի շուկայում անհավասար պայմանների, քանի որ օրենքը նարգիլեն չի առանձնացնում մյուս ծխախոտային ապրանքներից։

«Նրանք կարող են օգտագործել նարգիլեն հաստատությունների բացօթյա հատվածում և եկամուտ ստանալ։ Բացի այդ, նման հաստատություններում ոչ միայն նարգիլե են ծխում, այլ նաև ուտում և խմում են, հետևաբար եկամուտը կախված է ոչ միայն դրանից», – նշեց Գաբրիելյանը։

Առողջապահության հարցերով փորձագետ Սամվել Գրիգորյանը կարծում է, որ սահմանափակումները դրական կանդրադառնան զբոսաշրջային հոսքերի վրա։ Նրա համոզմամբ` արդեն վաղուց ամբողջ քաղաքակիրթ աշխարհում հասարակական հաստատություններում նման արգելքի բացակայությունը զարմանք է առաջացնում, և երբեմն զբոսաշրջիկները լքում են սրճարանները և ռեստորանները ծխի պատճառով։

Սակայն փորձագետը մտավախություն ունի` կապված օրենքը հավասար կիրառման հետ։ Նա նշեց, որ օրենքի կիրառումից հետո ծխախոտային ապրանքների գները կբարձրանան, սակայն դա աննշան կերպով կարտացոլվի ծխելու գաջեթների գների վրա։

Հայաստանում ծխողների թիվը
© Sputnik / Shushanik Sargsyan

Նրա համոզմամբ` դա ոչ միայն անհավասար պայմաններ  կստեղծի, այլ նաև չի նպաստի ծխողների քանակի կրճատմանը։

«Եթե ծխելու գաջեթներն ավելի էժան լինեն, ապա ծխողները սիգարետից անցում կկատերն դրանց։ Երիտասարդությունը նույնպես կսկսի օգտագործել դրանք, քանի որ գաջեթները նորաձև են, և արտադրողները ներգործության որոշակի պայմաններ են ստեղծում, ինչը դրանք ավելի գրավիչ է դարձնում։ Հետևաբար, օրենքը չի հասնի իր նպատակին` քաղաքացիների առողջությունը պահպանելուն», – նշեց Գրիգորյանը։

Նշենք, որ Հայաստանում հակածխախոտային արշավը գլխավորում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա համոզված է, որ նոր օրենքը բնակչության առողջության վրա միայն դրական կանդրադառնա։

Կառավարության նախաձեռնած օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է արգելել ծխելը հանրային վայրերում, առաջարկվում է ընդունել մինչև 2019թ.–ի ապրիլի վերջը։ Փակ տարածքներում ծխելը նախատեսվում է արգելել 2019 թվականի մայիսի 1-ից, իսկ կիսափակ տարածքներում` 2022 թվականի մայիսի 1-ից:

Վաճառասրահներում ծխախոտ, սիգար, նարգիլե, այքոս և ծխախոտի այլ փոխարինիչներ ցուցադրելու արգելքն ուժի մեջ կմտնի 2020 թ.-ի հունվարի 1-ից:

Օրենքը խախտողների համար նախատեսված են տուգանքներ` 50 000 դրամ և ավելի չափով։

Ըստ թեմայի

Երևանում բողոքում են նարգիլե ծխելու համար. ի՞նչ են ուզում ցուցարարները
Նարգիլե առաջարկող ռեստորանների ու սրճարանների հույսը Փաշինյանն է
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ