17:50 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
45510

Կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների շրջանակում Հայաստանի տրանսպորտի նախարարությունը կվերանվանվի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում գիտության ոլորտը կտրված է արդյունաբերությունից, և ապագա բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության խնդիրների մեջ մտնում է այդ կապի վերականգնումը։ Այդ մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների շրջանակում Արշակյանի գլխավորած գերատեսչությունը կվերանվանվի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության։ Մեր զրուցակցի խոսքով` անվանումը կարտացոլի գերատեսչության գործառույթները և խնդիրները։

«Մենք պետք է կամուրջներ կառուցենք կրթության ոլորտի և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության միջև։ Մենք կարծում ենք, որ պետք է միավորել այդ երկու ոլորտները։ Օրինակ, մենք պետք է հնարավորություններ ստեղծենք, որպեսզի Պոլիտեխնիկական համալսարանի վերջին կուրսերի ուսանողներն ունենան իրենց ստարտափները», – նշեց նախարարը։

Կրթության և արդյունաբերության միջև օրգանական կապ ապահովելու համար, Արշակյանի կարծիքով, պետք է հետևողականորեն աշխատել մասնավոր հատվածի և կրթության նախարարության հետ։ Եվս մեկ կարևոր բաղադրիչ են ներդրումները ռազմարդյունաբերական ոլորտում` գիտելիքահենք արտադրանք ստեղծելու նպատակով։

«Հաճախ, երբ մենք խոսում ենք ռազմարդյունաբերական համալիրի մասին, մարդկանց թվում է, որ խոսքը սպառազինությունների նմուշների կամ ռազմական տեխնիկային մասին է։ Սակայն, նույնիսկ ոչ մեծ դետալի արտադրությունը կարող է մեծ քանակությամբ աշխատատեղեր և  զգալի միջոցների շրջանառություն ապահովել», – ասում է Արշակյանը։

Ընդհանուր առմամբ Արշակյանը նախարարության խնդիրներից մեկը համարում է Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում բարձր տեխնոլոգիաների բաժնի մեծացումը։ Դրա համար կան բոլոր նախադրյալները։

Նոր գերատեսչության կազմում ստեղծվում է ստորաբաժանում, որը կզբաղվի արտասահմանյան  գործընկերների հետ գիտատեխնիկական համագործակցությամբ։

«Օրինակ, մենք ունենք «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կամ «Արմատ» ազգային ինժեներային լաբորատորիաները։ Մենք կարծում ենք, որ հնարավորություններ կան` այդ կենտրոններում ստեղծվող տեխնոլոգիական լուծումներն այլ երկրներում կիրառելու համար», – նշեց նա։

Արշակյանը համոզված է, որ հայ ինժեներներն առաջարկելու բան ունեն գործընկերներին։

Նա համոզված է, որ գիտատեխնիկական կոոպերացիայի արդյունքում կշահեն բոլորը։

Ըստ թեմայի

Հայ բժշկի նոու-հաուն կարող է վերակենդանացնել ուղեղը կաթվածի դեպքում
Երևանցի Դավիթն էլեկտրամոբիլ է սարքել և «թավշյա հեղափոխություն» է անում ճանապարհներին
Էլեկտրամոբիլը շքեղություն չէ, այլ փոխադրամիջոց. նոր նախագիծ Հայաստանում
թեգերը:
Հայաստան, Հակոբ Արշակյան

Գլխավոր թեմաներ