06:40 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Ռանչպար գյուղը. Արարատի մարզ

Վարկի տակ մնացել, տունս եմ վաճառել. գյուղացին չգիտի՝ ինչ տոկոսներ էին գումարվել իր վարկին

© Sputnik / Aram Nersesyan ,
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
539 0 0

ՀՀ կառավարությունը հուլիսին որոշում կայացրեց ներել գյուղացիական վարկերի տույժ–տուգանքներն ու գյուղացուն հնարավորություն տալ մարել միայն մայր գումարը։ Գյուղացին այս որոշումից գոհ է, բայց չի հասկանում` ինչպես է լինում, որ ինքը մի քանի տարի վճարել է, բայց վարկի մայր գումարը մնացել է նույնը։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik, Նելլի Դանիելյան. Վարկի տակ եմ մնացել, տունս վաճառել եմ, հիմա տղայիս տանն եմ ապրում։ Գյուղացիական վարկի մասին մեր հարցին ի պատասխան Արարատի մարզի Ռանչպար գյուղի բնակիչ Քյարամ Գիլոյանը հիշում է կորցրած տունն ու ավելացնում. «Հիմա ստիպված տղայիս տանն եմ ապրում»։

Житель села Ранчпар Кьярам Гилоян
© Sputnik / Aram Nersesyan ,
Ռանչպար գյուղի բնակիչ Քյարամ Գիլոյանը

Թե ինչպե՞ս էր 10 000 դոլարի վարկը մի քանի տարվա մեջ այնքան ավելացել, որ իրենք չկարողացան մարել, գյուղացին այսօր էլ դեռ չի հասկանում։

«Ասում էին 8 տոկոսանոց վարկ է, բայց բարձրացել էր, դարձել 24 տոկոս։ Ես թվաբանությունից այնքան լավ չեմ, որ հասկանամ, թե ինչպես էին հաշվում»,– ասաց նա` հավելելով, որ այդ վարկը «Արդշինինվեստ» բանկից էր ստացել։
Եվ 3 500 դոլարի գյուղատնտեսական վարկ էլ մի քանի տարի առաջ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկից է վերացրել` կարտոֆիլի սերմացու գնելու ու բերքը վաճառելուց հետո պարտքը վճարելու հույսով, բայց եղանակը ավիրել է և՛ բերքը, և՛ հույսը։
«Այդ 3.5 հազարի վրա 9000 դոլարի տոկոս ու տուգանք էր ավելացել։ Էլի գոհ ենք մեր կառավարությունն ու վարչապետը տուգանքներն ու տոկոսները հեչ արեց։ Հիմա մնում է այդ 3.5 հազար մայր գումարը վերադարձնենք»,– ասաց նա։

Քյարամ Գիլոյանի` իշխանությանն հասցեին արված գովասանքը նրա կինը` Թամար Գիլոյանն այնքան էլ չի ողջունում։

 

Ամուսնու խոսքն ընդմիջելով նա պատմեց, որ 3 տարի շարունակ անձամբ է ամեն ամիս պարտաճանաչ կատարել բանկի վճարումները։ Բայց երբ մի օր բանկում հարցրել է, թե որքան է նվազել իրենց պարտքը, պարզել է, որ այն ոչ մի դրամով չի նվազել։
«Ասեցին` էդ ինչքան որ մուծել ես, գնացել է տոկոսներին, վարկի գումարը ինչքան որ 3 տարի առաջ կար, այնքան էլ մնացել է»,– ասաց Թամար Գիլոյանը։

Житель села Ранчпар Тамара Гилоян
© Sputnik / Aram Nersesyan ,
Ռանչպար գյուղի բնակիչ Թամար Գիլոյանը

Ի դեպ, կառավարության վերջին նիստում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ բանկերը առավելագույնը 24 տոկոս տոկոսադրույքով են վարկեր տրամադրում` դրանում ներառելով բոլոր լրացուցիչ գանձվող գումարներն ու միջնորդավճարները։

Գյուղացիական վարկերի համար, որպես կանոն բանկերն ավելի ցածր` արտոնյալ տոկոսադրույքներ են սահմանում։ Բայց փաստ է, որ անգամ այդ արտոնյալ վարկերի պատճառով հայ գյուղացին տարիներ շարունակ աշխատած վերջին գումարները վճարում է բանկին կամ վաճառում տունը, քանի դեռ այն աճուրդով չեն վաճառել ու իրեն թողել փողոցում։

Թե իրականում Հայաստանյան գյուղերում քանի գյուղացի է ապրում վարկի ծանր բեռի տակ ու կառավարության նախաձեռնած տույժերի ու տուգանքների ներման գործընթացը որքանով է թեթևացրել գյուղացիների հոգսը, պաշտոնական վիճակագրություն այս պահին գոյություն չունի։ Sputnik Արմենիայի հարցին, թե ի վերջո այս գործընթացի արդյունքում քանի վարկային պայմանագիր է վերանայվել ու ինչ գումար է ներվել վարկառուներին, ո՛չ Կենտրոնական բանկում, ո՛չ էլ գյուղնախարարությունում չպատասխանեցին` ասելով, որ այդ վիճակագրությունը կթարմացվի միայն մեկ ամսից` ապրիլի վերջին։

 

Իսկ այս պահին ամենաթարմ տվյալները 2018թ–ի դեկտեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցանիշներն են։

Դրանց համաձայն, Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 963 վարկառուի:

 

Ըստ թեմայի

Վաղաժամ ուրախանալ պետք չէ. երբ ծաղկում է ծիրանենին, բնության զարթո՞նք է, թե՞ հավելյալ հոգս
Բանկերը կզիջեն մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները
Գյուղվարկերի տույժ-տուգանքների համաներումը լինելու է մեկանգամյա
«Դուխով», «նյուխով», «սլուխով» բիզնեսմեննե՛ր, էստի՛ համեցեք
Կառավարությունը նոր համաներում է ծրագրում. տաքսու վարորդները կազատվե՞ն տույժ–տուգանքներից
թեգերը:
Կենտրոնական բանկ (ԿԲ), Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն

Գլխավոր թեմաներ