05:29 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Մեղրի ազատ տնտեսական գոտի

Իրանից ներկրվող որոշ ապրանքներ կէժանանան. ԱԺ-ն քննարկում է ազատ առևտրի համաձայնագիրը

© Sputnik / Aram Nersesyan
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Հայաստանի հեռանկարը ԵԱՏՄ–ում (112)
296 0 0

Հայաստանը պատրաստվում է վավերացնել Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը: Փոխնախարարը հայտնեց, թե որ ապրանքների գները կփոփոխվեն:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ՀՀ ազգային ժողովն այսօր հերթական նիստում քննարկում է «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը» վավերացնելու հարցը:

Ինչպես խորհրդարանում  հարցի ներկայացման ժամանակ նշեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը, համաձայնագրին կից ներկայացված են կոնկրետ ապրանքների ցանկեր, որոնցից պարզ է դառնում, թե որ ապրանքային խմբի ներկրման ու արտահանման վրա ինչ ազդեցություն կունենա համաձայնագիրը:

«Գյուղատնտեսական ապրանքների մասով հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք ՀՀ-ի համար արտահանման առաջնային հետաքրքրություն են ներկայացնում և ունեն մեծ տեսակարար կշիռ դեպի Իրան արտահանման ծավալներում, մասնավորապես՝ տավարի միս, հանքային և գազավորված ջրեր, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր, ոչ ոգելից խմիչքներ»,- ասաց փոխնախարարը:

Շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքի, հրուշակեղենի մասով կողմերը համաձայնել են փոխադարձ զիջումների գնալ: Իսկ մի շարք  ապրանքատեսակների մասով որոշվել է գործող մաքսատուրքի դրույքաչափերը պահպանել` սառեցնել: «Նշված ցանկում հայկական կողմից հետաքրքրություն ունեցող ապրանքներից են ոչխարի միսը, ձուկը և մեղրը: Իրանական կողմից մշակված ցանկում ներառված են այնպիսի գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են կարտոֆիլը, լոլիկը, կաղամբը, վարունգը, խնձորը, լոլիկի մածուկը և խնձորի հյութը»,– ասաց Բաբայանը:

Իսկ արդյունաբերական ապրանքներից  ցանկում ներառված են ՀՀ-ից ԻԻՀ մեծ ծավալի արտահանում ունեցող դեղամիջոցները, մարտկոցներն ու տրիկոտաժից արտադրանքը:

Համաձայնագրի ներկայացումից հետո պատգամավորները հիմնականում մտահոգություն հայտնեցին, որ Հայաստանի շուկան դրա արդյունքում կարող է ողողվել իրանական արտադրության ապրանքներով, հիմնականում`գյուղմթերքով, ինչն իր բացասական ազդեցությունը կունենալ Հայաստանի գյուղատնտեսության առանց այդ էլ բարդ վիճակի վրա:

«Համաձայնագիրն ունի որոշակի գործիքակազմ և նման վտանգի դեպքում թույլ է տալիս համապատասխան քայլեր ձեռնարկել»,- ի պատասխան պատգամավորների արտահայտած մտահոգության ասաց Ալբերտ Բաբայանը:

Միաժամանակ, նրա խոսքով, հայկական կողմի համար շատ ավելի կարևոր ու հեռանկարային են իրանական կողմի տրամադրած արտոնությունները` արտահանվող ապրանքների մաքսատուրքերի մասով:

«Դեղամիջոցների մասով իրանական կողմը տրամադրել է 25-12.5 տոկոս նվազեցված մաքսատուրք, մարտկոցների մասով` 55-32.5 տոկոս, տրիկոտաժի մասով` 55-38.5 տոկոս, տավարի մսի համար` 26-10 տոկոս, հանքային և գազավորված ջրերի համար` 55-14, շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքի, հրուշակեղենի համար` 55-20: Այս ապրանքատեսակները կազմում են ՀՀ-ից արտահանվող հիմնական մասը, և մենք կարծում ենք, որ այս համաձայնագիրը նոր թափ կհաղորդի Հայաստանից Իրան արտահանման պոտենցիալի ավելացման համար»,- ասաց Բաբայանը:

Նշենք, որ քննարկվող համաձայնագիրը ստորագրվել է 2018 մայիսի 17-ին, ԵԱՏՄ Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում:

Փաստաթուղթը համարվում է  Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլը և կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասին:

Համաձայնագիրն արդեն վավերացրել են ԵԱՏՄ անդամ 5 երկրներից 3-ը` Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Իրանը ևս համաձայնագիրը դեռ չի վավերացրել:

թեմա:
Հայաստանի հեռանկարը ԵԱՏՄ–ում (112)

Ըստ թեմայի

Ռուսաստանը միայն կողջունի Հայաստանի ու Իրանի համագործակցությանը. սենատոր
«Իրականում». Իրանի հարցում Երևանը Վաշինգտոնի առջև էլ է պարտավոր շահերի մասին բարձրաձայնել
ԵԱՏՄ–ի տարածքում ռոումինգը կչեղարկվի. Տիգրան Սարգսյան
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ)

Գլխավոր թեմաներ