20:46 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.33
  • GBP621.06
  • EUR536.06
  • RUB7.43
Վլադիմիր Լեպյոխին

Հայաստանի համար չափազանց կարևոր է վարկային «ասեղին» չնստելը. փորձագետ

© Sputnik / Asatur Yesayants
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
10710

Փորձագետը բացատրեց, թե ինչպիսի բազային պայմաններ են անհրաժեշտ հայկական տնտեսության հաջող գործունեության և դրա արդիականացման համար։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանը պետք է պրագմատիկ և ինքնիշխան տնտեսական մոդել մշակի, որը կհենվի բոլոր առկա պաշարների վրա։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց ռուս փորձագետ, ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը խոսելով հանրապետության ղեկավարության հայտարարած տնտեսական հեղափոխության մասին։

«Հասկանալի է, որ Հայաստանը պակաս ձեռնտու իրավիճակում է, քան շատ հետխորհրդային երկրներ։ Նա ելք չունի դեպի ծով, հարուստ չէ բնական պաշարներով, գտնվում է ոչ այդքան բարյացակամ շրջապատում։ Այդ պայմաններում պետք է առավել արդյունավետ օգտագործել ունեցածը», – ասաց Լեպյոխինը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա որոշակի բազային պայմաններ է ապահովում հայկական տնտեսության հաջող զարգացման և դրա արդիականացման համար։ Դա առաջին հերթին ռուսական հսկա շուկա մուտք գործելու և էժան գազից օգտվելու հնարավորությունն է։ Եթե շեղվենք տեխնիկական և բյուրոկրատական խնդիրներից, ապա ընդհանուր առմամբ Ռուսաստանի և ԵԱՏՄ շուկան բաց է Երևանի համար։ Եվ դա պետք է առավելագույն կերպով օգտագործել։

Անդրադառնալով Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացմանը` Լեպյոխինն ասաց, որ պետք չէ այդ որոշման մեջ քաղաքական ենթատեքստ որոնել։

«Մենք տեսնում ենք, որ մի կողմից ռուբլին անկում է ապրում, մյուս կողմից` ռուսական իշխանությունը սկսում է հաշվել էներգակիրները։ Օրինակ, նույն Բելառուսի նկատմամբ այդ քաղաքականությունն ավելի կոշտ է դրսևորվում», – կարծում է Լեպյոխինը։

Նրա խոսքով` ժամանակին Ռուսաստանում իրավիճակը թելադրել է էներգակիրների էժան գներ։

«Նախկինում դեմպինգային գնով առաքում էին արտասահման, Ռուսաստանն ընդառաջում էր իր դաշնակցիներին։ Բայց պատժամիջոցներից հետո երկրի իշխանությունները սկսել են հաշվել փողերը», – նշեց նա։

Փոփոխություններից հետո տնտեսությունում տեղի է ունեցել վերահաշվարկ Բելառուսի համար գազի գնագոյացման վերաբերյալ։ Այդ գործընթացներն առնչվել են նաև Հայաստանին, և այստեղ ոչ մի քաղաքականություն չկա, դա զուտ տնտեսություն է, կարծում է Լեպյոխինը։

Տնտեսական փոխգործակցության մեջ Հայաստանի ևս մի հաղթաթուղթը Ռուսաստանում ուժեղ սփյուռքի առկայությունն է։

«Ռուսաստանում ուժեղ հայկական սփյուռք կա, կան ռուս–հայկական փողեր, որոնք գնում են Հայաստան։ Ցանկալի կլիներ, որպեսզի այդ գործընթացը շարունակվեր», – հավելեց նա։

Լեպյոխինը կարծում է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է վարկային «ասեղի» վրա չնստելը։ Բավական է նույն ԱՄՀ–ից մեկ վարկ վերցնելը, և արդեն կարելի է կատարել է մի շարք սխալներ` հաշվի առնելով այն, որ միջազգային վարկատուներն առանց ինչ–որ պայմանների փող չեն տալիս։

Ըստ թեմայի

Արդյո՞ք ՌԴ-ն պատրաստ է նպաստել ՀՀ տնտեսական հեղափոխությանը. պարզաբանում է դեսպան Կոպիրկինը
Հունաստանում հաստատված հայ գործարարը հայկական շուկայում գործընկեր է փնտրում
Ինչպես են զարգանում հայ–իրանական հարաբերությունները. դեսպանի գնահատականը
Բենզինի, բանանի, շաքարավազի շուկաներում կենտրոնացվածությունը նվազել է. նախարար
թեգերը:
Ռուսաստան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան

Գլխավոր թեմաներ