20:48 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.33
  • GBP621.06
  • EUR536.06
  • RUB7.43
Սևան

Սևանից բաց թողնված լրացուցիչ ջրի հաշվին պետական բյուջեն ավելացել է կես միլիարդով

© Sputnik / Asatur Yesayants
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
74 0 0

Կառավարության ընդունած որոշմամբ` ավել արտադրված էլեկտրաէներգիայի գումարը կփոխանցվի պետական բյուջե:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. 2018թ. ընթացքում Սևան լճից բաց թողնված ջրի՝ 170 մլն խմ գերազանցող չափաքանակի հաշվին «Հրազդան» ՀԷԿ-ում շուրջ կես միլիարդ դրամի ավել էլեկտրաէներգիա է արտադրվել: Այս մասին է վկայում կառավարության նիստում այսօր ներկայացված որոշման նախագիծը:

Դրա համաձայն, արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից  «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ներում լրացուցիչ 481 720 000 դրամ գումարներ է առաջացել:

Այս գումարը կառավարության որոշմամբ կփոխանցվի ՀՀ պետական բյուջեի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաբյուջետային հաշվին:

Հիշեցնենք`  Սևանա լճից 2018թ.-ին  ոռոգման նպատակով բաց է թողնվել 210 մլն խմ ջուր, ինչը 40 մլն խմ-ով գերազանցում է Սևանի մասին օրենքով նախատեսված 170 մլն խմ-ը:

Ըստ թեմայի

Ո՞ւր են հոսում Սևանի ջրերը. բնապահպանները` Սևանից լրացուցիչ ջրառի մասին
«S.O.S Սևան». վարչապետին խնդրում են հետ կանչել հավելյալ ջրառի օրինագիծը
Բադեյան. «Սևանից լրացուցիչ ջրառի որոշումը հակաօրինական է»
թեգերը:
ՀՀ կառավարություն, Սևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ