08:47 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.57
  • GBP620.02
  • EUR536.23
  • RUB7.42
Հայկական պատվիրակությունը ԵԱՏՄ գագաթնաժողովում

ԵԱՏՄ–ն կարող է Հայաստանի տնտեսության համար լավ «շարժիչ» դառնալ. Ռուսակով

© Photo: official site of the Prime minister of RA
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
159 0 0

Ռուսակովը Հայաստանի համար ԵԱՏՄ–ին այլընտրանք դեռ չի տեսնում, Երևանը պետք է օգտագործի բացվող հնարավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը կարող է խթանել Հայաստանի տնտեսության զարգացումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց  Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի  գործադիր  տնօրեն  Անդրեյ  Ռուսակովը:

«Ցանկացած կառավարություն պետք է աշխատի հօգուտ իր երկրի։ Հայաստանը սուվերեն պետություն է, դրա ընտրությունը պայմանավորված է ազգային շահերով, թե ինչ ուղղություն ընտրել, ում հետ համագործակցել», – ասաց Ռուսակովը։

Նրան դուր է գալիս, որ նոր ղեկավարությունը զգույշ էր մոտենում ԵԱՏՄ–ի հետ կապված  ձևակերպումներին։ Փաշինյանի քաղաքական բեքրաունդը, ռուսական տեսակետից ի սկզբանե ոչ միանշանակ էր ընկալվում, հաշվի առնելով, որ նրա ղեկավարած «Ելք» դաշինքը քարոզում էր ԵԱՏՄ–ից դուրս գալը», – նշեց Կենտրոնի տնօրենը։

Միաժամանակ պետք չէ մոռանալ, որ ՀԱՊԿ–ը Հայաստանի անվտանգության գործոններից է, ու առանց ԵԱՏՄ–ի ինտեգրացիոն նախագծերի բավականին դժվար կլինի ներդրումներ գրավել փոքր երկիր, եթե հաշվի առնենք սպառողների փոքր քանակն ու բնակչության ցածր եկամուտները։

«Հայաստանը դատապարտված է լինել որևէ ինտեգրացիոն միավորումի մաս», – վստահ է Ռուսակովը։

Նրա կարծիքով` դա հատկապես կարևոր է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ փակ սահմանների պարագայում։ ԵԱՏՄ–ն ընդհանուր շուկա է (182 միլիոն մարդ), այն կարող է դառնալ «շարժիչ», որը նպաստելու է երկրի տնտեսության զարգացմանը։

Ռուսակովը նշեց նաև, որ պարբերաբար հանդիպումներ են անցկացնում ռուս–վրացական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ոչ պաշտոնական երկխոսության շրջանակում։ Հանդիպումներն անցկացնում են Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ու Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։ Այդ երկխոսության շրջանակում Վրաստանի միջով տրանսպորտային միջանցքների ստեղծմանն ուղղված աշխատանք է իրականացվում։ Բանակցությունների բարեհաջող ավարտը կարող է թույլ տալ Հայաստանին նոր ելք ստանալ դեպի արտաքին շուկա։

«Նախկինում Հայաստանը տնտեսական աճի իմաստով առաջատար էր ԵԱՏՄ երկրների շարքում, սակայն բազային ցուցանիշը ցածր էր։ Բայց ԵԱՏՄ–ի շրջանակում կայացրած որոշումները խթանեցին տնտեսական զարգացումը»,  –ասաց Ռուսակովը։

Ցանկացած երկրի ամենակարևոր խնդիրը քաղաքացիների բարեկեցությունը բարձրացնելն է։ Պետք է ապահովել այն մոդելը, որը տնտեսական աճ կապահովի։ Այս պահին առանձին երկիրը չի կարող դա անել։

Այդ պատճառով, Ռուսակովի կարծիքով, ԵԱՏՄ–ն կարող է անհրաժեշտ պայման դառնալ Հայաստանի առաջընթացի համար։ Նա Միությանը այլընտրանք չի տեսնում, նշելով, որ բավականին կասկածելի է, թե ԵՄ–ն հայկական ապրանք ստանալու ցանկություն ունի։

թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ռուսաստան, Հայաստան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ)

Գլխավոր թեմաներ