15:21 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Դպրոցական ճաշարան

Ուզում ես դպրոցականներին հաց ու միս մատակարարե՞լ. պետգնումների կարգը կպարզեցվի

© Sputnik / Саид Царнаев
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
36320

Պետական գնումների կարգը կպարզեցնեն փոքր բիզնեսի, ինչպես նաև հարկային և վարկային պարտքեր ունեցող ընկերությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik, Արամ Գարեգինյան. ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է պարզեցնել պետական գնումների կարգը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարության պետգնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը։ Համապատասխան փոփոխություններն արդեն քննարկվում են մասնավոր հատվածի հետ` նախագծի մակարդակով։ Այնուհետև կառավարության որոշումներում կներկայացվի փոփոխությունների նախագիծը։

Մասնավորապես, հարկային պարտք ունեցող ընկերությունները,  անմիջապես չեն զրկվելու մրցույթներից։ Նրանց ժամանակ կտրվի պարտքերը մարելու  համար։ Առաջարկվում է նաև բանկում վարկային պարտք ունեցող ընկերությունների համար ևս պարզեցնել մասնակցության կարգը։

Բացի այդ, բիզնեսից փաստաթղթեր և տեղեկանքներ չեն պահանջի այն տվյալների վերաբերյալ, որոնք պետությունը կարող է ստուգել ինքնուրույն։

Ֆինանսների նախարարությունը նաև առաջարկում է փոքր բիզնեսի համար ընդլայնել պետգնումներում մասնակցության «պատուհանը»։ Ներկայիս կարգով, եթե պետգնումների լոտը 5 մլն դրամից քիչ է կազմում, փոքր բիզնեսը կարող է մասնակցել դրանց առանց լրացուցիչ պահանջների։ Այսօր այդ շեմն ուզում են կրկնապատկել` հասցնելով մինչև 10 մլն դրամի։ Այդպիսով, ոչ խոշոր ընկերությունները կկարողանան ավելի հեշտ մատակարարել ապրանքների փոքր խմբաքանակներ. օրինակ, մթերք դպրոցի համար։

Ֆինանսների նախարարությունն ուզում է կանխել նաև այնպիսի խախտումները, ինչպիսիք են, օրինակ, կոնկրետ մատակարարի համար պետական մրցույթի «ձևումը»։ Այսպես, 2018 թվականին ՏՄՊՊՀ–ն մի շարք դեպքեր է բացահայտել, երբ գերատեսչությունները մրցույթին մասնակցելու համար չափանիշները կազմել են այնպես, որ այդ պարամետրերին համապատասխանի միայն կոնկրետ մատակարար (օրինակ՝ մեքենա գնելու դեպքում մրցույթի պահանջներում կոնկրետ ապրանքանիշի և մոդելի տեխնիկական տվյալներ էին ներառված)։

Որպեսզի նման բան տեղի չունենա, ֆինանսների նախարարությունը մրցույթների նախագծերը հանրային քննարկումների կդնի։ Եթե մրցույթին մասնակցողներից որևէ մեկը կասկածի, որ պետական մրցույթի կազմակերպիչները խաղում են ի շահ իրենց մրցակիցների, նա կարող է բողոքել` ներկայացնելով բավարար փաստարկներ։ Բոլոր բողոքներն ու դրանց պատասխանները կհրապարակվեն։

Վերջապես, մարտի 25-ից օրենքի մեջ են մտել  ԵԱՏՄ նոր պահանջները. հայտարարություններն ու նոր պետական մրցույթների սպեցիֆիկացիաները անհրաժեշտ կլինի հրապարակել ոչ միայն հայերենով, այլև ռուսերենով, որպեսզի դրանց կարողանան հետևել նաև ԵԱՏՄ այլ պետությունների ձեռնարկությունները։

Ւսկ բիզնեսը (և՛ հայկական, և՛ արտասահմանյան) կկարողանա  հետաքրքիր ծանուցումներ ստանալ մրցույթների մասին։ Դրա համար անհրաժեշտ կլինի գրանցվել ARMEPS  պետական գնումների էլեկտրոնային համակարգում  և նշել սեփական գործունեությանը համապատասխանող ապրանքների  խմբերը։

Բոլոր այդ փոփոխությունները կքննարկվեն բիզնեսի հետ և կներկայացվեն կառավարությանը մոտ ապագայում։

Ըստ թեմայի

Այնպես էր ստացվում, որ միայն գազավորված ըմպելիքներն էին «անտեր» մնացել. Տիգրան Հովսեփյան
«Լուսավոր Հայաստանը» կառավարության կառուցվածքի նոր մոդել է առաջարկում
Հարուստները կարող են գործել «ստվերում». տնտեսագետը` էլիտար անշարժ գույքի հարկման մասին
«Արմաթ» լաբորատորիաների խմբավարներն աշխատավարձ չեն ստանում. նամակ վարչապետին
Գրավատներն ու փոխանակման կետերը չեն հանձնվում. ԱԺ–ում քննարկել են տուրքի բարձրացման հարցը
թեգերը:
Հայաստան, ՀՀ կառավարություն

Գլխավոր թեմաներ