00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միքայել Մինասյանին անձամբ ճանաչում եմ. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է պտտվող լուրերը

© Sputnik / Aram GareginyanГендиректор компании "Спайка" Давид Казарян на пресс-конференции (5 апреля 2019). Еревaн
Гендиректор компании Спайка Давид Казарян на пресс-конференции (5 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սպայկա» ընկերության հիմնադիր–տնօրենը ասել է, թե ով է իրականում եղել իր հիմնադրած ընկերության համասեփականատերը։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Թիվը ուռճացրել են, որ հնչեղ լինի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով 7 մլրդ դրամի հարկային պարտավորություններից խուսափելու մասին իրեն ներկայացված մեղադրանքը, ասաց «Սպայկա» ընկերության հիմնադիր–տնօրեն Դավիթ Ղազարյանը։

«7 մլրդ–ից մոտավերապես 5.5 մլրդ–ը ԱԱՀ է»,– ասաց Ղազարյանը` հավելելով, որ քանի որ ապրանքը Հայաստան է ներկրվել մի քանի օր ժամկետով, ապա` արտահանվել ԵԱՏՄ, այդ 5.5 մլրդ դրամը, հարկային օրենսդրության համաձայն, ենթակա էր վերադարձման։

Грузовые автомобили компании Spayka - Sputnik Արմենիա
«Հետապնդում է իմ նկատմամբ». «Սպայկայի» տնօրենը` ՊԵԿ–ի միջնորդության մասին

Իսկ ինչ վերաբերում է մնացած 1.5 մլրդ դրամին, Դավիթ Ղազարյանի խոսքով, «Սպայկան» նույնիսկ այդ գումարի հետ ոչ մի կապ չունի։ Ըստ նրա, ապրանքը ներմուծողն ու արտահանողը ՊԵԿ–ի հաղորդագրության մեջ հիշատակված «Գրինպրոդուկտ» ընկերությունն է։ Իսկ «Սպայկան» միայն բեռնափոխադրման ծառայություններ է մատուցել, ինչի մասին «Գրինպրոդուկտի» հետ ունի պայմանագիր։

Դավիթ Ղազարյանը նաև հայտարարեց, որ «Գրինպրոդուկտը» «Սպայկայի» հետ շաղկապված ընկերություն չէ։

«Սպայկայի» տնօրենը պատասխանեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ շաղկապված լինելու մասին լուրերին։

«Ռոբերտ Քոչարյանի մասով կապ չի եղել և չկա նման բան, իսկ այդ լուրերը երևի 8 տարի առաջ են պտտվել ԶԼՄ–ներում, որոնց մենք չենք պատասխանել, ասել ենք` դե, գրում են, գրում են։ Միքայել Մինասյանին անձամբ ես ճանաչում եմ, բայց մենք գործնական հարաբերություններ չունենք։ Մեր համասեփականատերը եղել է Ռոզա Ստեփանյանը»,– ասաց Ղազարյանը` հավելելով, որ Ստեփանյանը տարիներ առաջ է հեռացել ընկերությունից և ինքն առ այսօր շարունակում է վճարել նրա փայաբաժինը։

Премьер-министр Никол Пашинян принял участие на торжественном открытии молочного завода компании Спайка (26 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Սպայկա» ընկերության տնօրենին ձերբակալե՞լ են, թե՞ ոչ. ընկերության պատասխանը

Հիշեցնենք` երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այսօր դատարանը քննարկելու է նրա նկատմամբ ՊԵԿ քննչական մարմնի միջնորդությունը` Դավիթ Ղազարյանին կալանավորելու մասին։

Նշենք, որ ըստ ՊԵԿ–ի առաջադրված մեղադրանքի, 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում «Սպայկա» ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։

Արդյունքում, ըստ ՊԵԿ–ի, «Սպայկան» պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

Լրահոս
0