00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սպայկայի» պատմությունը և ՀՀ գործարար մթնոլորտը. տնտեսագետը բացատրել է՝ ինչպես չվնասել

© Sputnik / Asatur YesayantsСотрудники компании "Спайка" перед зданием суда административных районов Кентрон и Норк-Мараш (8 апреля 2019). Еревaн
Сотрудники компании Спайка перед зданием суда административных районов Кентрон и Норк-Мараш (8 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոշակի հավանականություն կա, որ բիզնեսը «Սպայկայի» տնօրենի դեմ հարուցած քրգործը բացասական կընկալի։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան.  ՀՀ իշխանություններն ու քննչական կառույցները պետք է չափազանց զգույշ լինեն, որպեսզի «Սպայկա» ընկերության շուրջ ստեղծված պատմությունը վնաս չհասցնի բիզնես միջավայրին։

Омбудсмен РА Арман Татоян  - Sputnik Արմենիա
Թաթոյանը կայցելի կալանավորված Դավիթ Ղազարյանին

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։

ՊԵԿ–ը ապրիլի 4-ին հայտարարեց, որ «Սպայկայի» հետ փոխկապակցված ընկերությունները 7 մլրդ դրամ չեն վճարել բյուջե։ ՊԵԿ–ի պնդմամբ, այդ ընկերությունները երրորդ երկրներից միրգ ու բանջարեղեն են ներկրել Հայաստան, սակայն ձևակերպել են դրանք որպես ԱԱՀ–ից և տուրքերից ազատված ապրանքներ։ Այս կապակցությամբ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին ապրիլի 4-ին մեղադրանք է առաջադրվել։ Ապրիլի 8-ին Ղազարյանին կալանավորել են, ինչի կապակցությամբ ընկերության հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիա սկսեցին` պահանջելով ազատ արձակել նրան։

Активисты заблокировали вход в здание Комитета гос.доходов (17 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
ՊԵԿ-ը կոչ է անում «Սպայկային» մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը

«Շատ կարևոր է հասկանալ, ինչպես «Սպայկայի» տնօրենի նկատմամբ հարուցած քրեական գործը կընդունի բիզնես հանրությունը։ Դեռ այս հարցին դժվար է պատասխանել։ Սակայն, հուսով եմ շատ շուտով այդ մասին կիմանանք։ Կա այնպիսի ցուցանիշ, ինչպես ապագայի նկատմամբ բիզնեսի վստահությունը։ Այդ ցուցանիշը ամեն եռամսյակի համար հաշվարկում է ԿԲ–ն՝ հարցում անցկացնելով խոշոր և միջին բիզնեսի շրջանում», – ասում է Միքայելյանը։

Նրա խոսքով` հերթական ինդեքսի հիման վրա կարելի կլինի տեսնել, ինչպես են այսօրվա իրադարձություններն ազդել գործարար կլիմայի վրա։ Եվ քանի որ կա հավանականություն, որ բիզնեսն այդ գործը բացասաբար կընկալի, շատ կարևոր է թափանցիկ հետաքննություն անցկացնել։ Ինչպես կարծում է Միքայելյանը, եթե կառավարության նպատակը չվճարված հարկերը ստանալն է, ապա այդ նպատակը պետք է իրականացվի։ Այլապես գործն այլ ենթատեքստ է ունենալու, այդ թվում՝ նաև քաղաքական։

«Սպայկայի» հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացրել տնօրենի ձերբակալման դեմ - Sputnik Արմենիա
Երևանում կրկին բողոքի ակցիա էր. ի՞նչ էին պահանջում «Սպայկայի» աշխատակիցները. տեսանյութ

«Բիզնեսի համար չափազանց կարևոր է, որ քրեական գործը սեփականության վերաբաշխման չհանգեցնի, և ընկերությունը շարունակի աշխատել նորմալ հունով։ Այն, թե ինչպես կդասավորվի «Սպայկայի» հետագա ճակատագիրը, մեծամասամբ կորոշի Հայաստանում գործարար հանրության տրամադրությունները», – ավելացրեց մեր զրուցակիցը։

Բացի այդ, տնտեսագետի կարծիքով, եթե ընկերության տնօրենը առանձնակի վտանգ չի ներկայացնում, ապա նրան կարելի է ազատ արձակել գրավի դիմաց։ Իրավական մեխանիզմների ավելորդ կիրառումը կարող է միայն վնասել։

Ճակատագրի հեգնանքով դեռ մարտի վերջին «Սպայկայի»՝ պանրի արտադրությամբ զբաղվող նոր ձեռնարկություններից մեկն այցելեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այցի ընթացքում ընկերության ղեկավարությունը հայտարարեց, որ արտադրության մեջ շուրջ 15 մլն դոլարի ներդրում է իրականացվել և բացվել 120 աշխատատեղ։ Ինչպես տեսնում ենք, Փաշինյանի այցը և հնչեցրած ներդրումները չփրկեցին ընկերության տնօրենին կալանքից։

Сотрудники компании Спайка направляются к Дому правительства Армении (8 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Սպայկան» բավարարված չէ Փաշինյանի պատասխանից. ակցիան ավարտվեց` վերսկսվելու ակնկալիքով

Միքայելյանը չի բացառում, որ Փաշինյանը ձեռնարկությունում որոշակի խնդիրներ և խախտումներ է հայտնաբերել։ Ըստ նրա, պետք չէ մոռանալ նաև, որ ընկերության գործունեությունը մինչ օրս կապում են Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի անվան հետ։ Որոշ տեղեկությունների համաձայն` Մինասյանը դեռ անցած տարի է վաճառել ընկերության իր մասնաբաժինը։

«Այժմ հնարավոր է այս քրեական գործի նպատակն է հետաքննել ընկերության  գործունեության այն ժամանակահատվածը, երբ դրա մի մասը դեռ Մինասյանին էր պատկանում», – ավելացրեց Միքայելյանը։

Նշենք, որ ընկերության տնօրենը երկուշաբի լրագրողներին հայտարարեց, որ անհեթեթ է համարում կալանավորման մասին դատարանի  որոշումը։

Դատարանն իր որոշումը բացատրում է նրանով, որ Ղազարյանը իբրև թե կարող է ճնշում գործադրել դեռ չհարցաքննված վկաների վրա։ Միևնույն ժամանակ, Ղազարյանի փաստաբանների խոսքով, որևէ փաստ չկա կապված նրա հետ, որ իրենց պաշտպանյալ նույնիսկ փորձել է նման բան անել։

Լրահոս
0