08:07 17 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.40
  • GBP605.13
  • EUR539.06
  • RUB7.43
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

«Գազպրոմ Արմենիայում» զանգվածային կրճատումների մասին խոսք չկա. փոխվարչապետ

© Photo / official site of the Prime minister of RA
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
57 0 0

Գրիգորյանը կասկած հայտնեց, թե ընկերությունում աշխատանքի հնարավոր օպտիմալացումը կհանգեցին հազարավոր աշխատողների կրճատման։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. «Գազպրոմ Արմենիայի» հազարավոր աշխատակիցների կրճատման մասին խոսք չկա, այսօր ԱԺ–ում կառավարական ժամի ընթացքում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով ընկերությունում առաջիկա օպտիմալացման մասին գյումրեցի պատգամավոր Սարիկ Մինասյանի հարցին։

«Չեմ կարծում, որ խոսքը «Գազպրոմ Արմենիայում» զանգվածային կրճատումների մասին է։ Աշխատանքի օպտիմալացում, եթե նույնիսկ լինի, ապա պետք է լինի կառավարման համակարգի զարգացման հաշվին», – ասաց Գրիգորյանը։

Եթե տեսուչների մասին խոսենք, ապա հնարավոր է, որ այսօրվա թվով տեսուչների կարիք չլինի, քանի որ փոխվել են հաշվիչների տեսակները։ Տեխնոլոգիական զարգացման պայմաններում,  ըստ նրա, կրճատումները տրամաբանական են։

Միևնույն ժամանակ նա համոզմունք հայտնեց, որ սպասվող հազարավոր կրճատումների վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում։

Պատգամավորներից մեկի` կրճատումները կանխելու քայլեր ձեռնարկելու խնդրանքին, Գրիգորյանը նշեց, որ իշխանությունների գործողությունները պետք է խելամտության շրջանակում լինեն և չպետք է բերեն գազի սակագնի բարձրացման։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ սպառողների համար գազի ներկայիս սակագինը պահպանելու համար  «Գազպրոմ Արմենիայի» տեսուչներից շատերը աշխատանքից ազատման ծանուցում կստանան։

Ըստ թեմայի

Ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք. Փաշինյանը` Զարթոնքի միջադեպի մասին
Փաշինյանը հասկացրեց՝ ԱԱԾ–ն դեռ իր ենթակայության տակ կմնա
«Գազպրոմի» և ՀԿԵ–ի աշխատակիցներին ցույց կտան, ինչպես հանգստանալ Հայաստանում
Նիկոլ Փաշինյանը 1000 դրամների հետ կապված խախտումներ է նկատել
թեգերը:
ՀՀ կառավարություն, Մհեր Գրիգորյան, գազի սակագին, «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, գազ

Գլխավոր թեմաներ