00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զարդերից մինչև շամպուն. հայ գործարար կանայք բացահայտել են իրենց հաջողության գաղտնիքը

© Sputnik / Aram NersesyanМатерчатая сумка производства Грачуи Даниелян на выставке продукции женщин - предпринимателей (26 апреля 2019). Еревaн
Матерчатая сумка производства Грачуи Даниелян на выставке продукции женщин - предпринимателей (26 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ կին գործարարները պատմել են իրենց հաջողության գաղտնիքի մասին։ Պարզվել է, որ շատ բան պետք չէ` ստեղծարար միտք և տքնաջան աշխատանք։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հայ կանայք Կին ձեռներեցների միջազգային համաժողովի շրջանակում Երևանում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացրել էին ոսկերչական զարդեր, գործած իրեր, ապակե շրջանակներ, էկոօճառ, կտորից պայուսակներ` հայկական զարդանախշերով, թեյեր, մեղր և բազմաթիվ այլ արտադրանքներ։

© Sputnik / Aram NersesyanՀայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հրաչուհի Դանիելյանի տաղավարի մոտ՝ Կին ձեռներեցների միջազգային համաժողովում
Զարդերից մինչև շամպուն. հայ գործարար կանայք բացահայտել են իրենց հաջողության գաղտնիքը - Sputnik Արմենիա
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հրաչուհի Դանիելյանի տաղավարի մոտ՝ Կին ձեռներեցների միջազգային համաժողովում

Նրանք խոստովանում են, որ բիզնեսում ոչ մի խտրականություն չեն զգում, հակառակը, հաճախ հայ տղամարդկանց ջենտլմենությունն օգնում է շարունակել ձեռնարկատիրական գործունեությունը։ Որպես ապացույց` նրանք մեջբերում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը համաժողովում, որում նա կոչ է արել բոլոր կանանց չվախենալ ձեռնարկատիրական գործունեությունից և «հեծանիվ հորինել»։

«Ունեցե՛ք այդ համարձակությունը, արե՛ք այդ քայլը, և դուք անպայման կհաղթեք: Ձեր հաղթանակի արդյունքում կհաղթի Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը և ընդհանրապես մարդկությունը», – հայտարարել է նա։

Ոսկերիչ Հեղնար Պետրոսյանը համաձայն է նրա հետ։  Դեռ 10 տարի առաջ նա չի վախեցել և սկսել է չորացրած բնական ծաղիկներով զարդերի արտադրությունը։ Գլխավոր սկզբունքն այն է, որպեսզի յուրաքանչյուր զարդ օրիգինալ և անկրկնելի լինի։ Նրա խոսքով` կնոջ համար կարևոր է, որպեսզի նա ոչ մի տեղ չտեսնեն այնպիսի զարդ, որն արդեն կրում է։

© Sputnik / Aram NersesyanՀեղնար Պետրոսյանի ոսկերչական աշխատանքների տաղավարը՝ Կին ձեռներեցների միջազգային համաժողովում
Զարդերից մինչև շամպուն. հայ գործարար կանայք բացահայտել են իրենց հաջողության գաղտնիքը - Sputnik Արմենիա
Հեղնար Պետրոսյանի ոսկերչական աշխատանքների տաղավարը՝ Կին ձեռներեցների միջազգային համաժողովում

«Հաճախորդներն իրենք են գտնում ինձ։ Նրանցից շատերի հետ մենք արդեն ընկերացել ենք, և նրանք իմ աշխատանքի գլխավոր գնահատողներն են», – պատմեց Պետրոսյանը։

Արփինե Բարսեղյանը նույնպես մտերիմ է իր գնորդների հետ, չէ որ նրանց հիմնական մասը կանայք են։ Դեռ 2014թ–ին նա սկսել է էկոլոգիապես մաքուր օճառի արտադրություն։ Ի սկզբանե արտադրությունն անհրաժեշտություն է եղել, քանի որ նա մաշկային խնդիրներ է ունեցել, հետո դա վերածվել է հոբբիի, իսկ հիմա` բիզնեսի։ Օճառից բացի նա արդեն արտադրում է շամպուններ, կրեմներ, սկրաբներ, մաշկի խնամքի միջոցներ։

© Sputnik / Aram NersesyanԱրփինե Բարսեղյանի արտադրած էկոօճառների տաղավարը՝ Կին ձեռներեցների միջազգային համաժողովում
Զարդերից մինչև շամպուն. հայ գործարար կանայք բացահայտել են իրենց հաջողության գաղտնիքը - Sputnik Արմենիա
Արփինե Բարսեղյանի արտադրած էկոօճառների տաղավարը՝ Կին ձեռներեցների միջազգային համաժողովում

«Ինձ համար շատ կարևոր է տեղի հումքի` հայկական խոտաբույսերի ու յուղերի օգտագործումը», – ասաց Բարսեղյանը։

Украшения из камня Римы Гедакян - Sputnik Արմենիա
Քարե զարդեր՝ ինքնատիպ կանանց համար. բիզնես-հոբբի, որ ծնվեց որդու շնորհիվ

Բոլոր սեղանիկների մոտ մարդաշատ է։ Հիմնական այցելուները կանայք են։ Նրանք հիմնականում մանրակրկիտ ուսումնասիրում են արտադրանքը, հարցեր տալիս և սակարկում։ Հատկապես շատ են հաճախորդները կտորից պայուսակներով տաղավարի մոտ` զարդարված հայկական զարդանախշերով։ Այդ ապրանքանիշը ներկայացնում է Հրաչուհի Դանիելյանը, թեև դրա տերերը և գաղափարի հեղինակները նրա քույրն ու եղբայրն են։ Նրանք շատ են ճանապարհորդում, և գործնական ու գեղեցիկ պայուսակներ ստեղծելու մտահղացումը ծագել է հերթական ուղևորության ժամանակ։

© Sputnik / Aram NersesyanՀրաչուհի Դանիելյանի արտադրանքի տաղավարը՝ Կին ձեռներեցների միջազգային համաժողովում
Զարդերից մինչև շամպուն. հայ գործարար կանայք բացահայտել են իրենց հաջողության գաղտնիքը - Sputnik Արմենիա
Հրաչուհի Դանիելյանի արտադրանքի տաղավարը՝ Կին ձեռներեցների միջազգային համաժողովում

Պայուսակներ, թեյեր տեղի խոտաբույսերից, չրերի տեսականի, երիտասարդ կնոջ օրիգինալ հայելիներ. բոլոր այդ գաղափարները հանկարծակի են ծնվել հաջողակ գործարար կանանց գլխում։ Եվ գրեթե բոլորը խոստովանում են, որ գաղափարների իրականացման համար շատ ջանքեր են պահանջվել։

Լրահոս
0