21:13 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Դավիթ Անանյան

ՊԵԿ նախագահը Գագիկ Ծառուկյան անուն-ազգանունով գործարար չի ճանաչում

© Photo / official site of the Prime minister of RA.
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
21810

ՀՀ ՊԵԿ նախագահն անդրադարձել է հանրային հարցադրմանը, թե ինչու Գագիկ Ծառուկյանի հետ շաղկապված բիզնեսներն ավելի քիչ են ստուգում, քան ՀՀԿ–ականներինը։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը բոլոր հարկատուներին չի հիշում, նրանք շատ են։ Այսօր Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՊԵԿ նախագահը։

«Ակտիվ հարկ վճարողները, ովքեր հարկային համակարգում ինչ-որ գործողություններ են կատարում, այսինքն՝ հաշվետվություններ են ներկայացնում, հարկեր են վճարում, շուրջ 85-90 հազար են։ Եթե դուք կարծում եք, որ ես այդ բոլորին անգիր գիտեմ, շնորհակալություն եմ հայտնում, բայց այդպիսի ակնկալիքներ իմ հիշողությունից մի ունեցեք»,– ասաց Անանյանը։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյան անուն–ազգանունով գործարար կա խոշոր հարկատուների ցանկում։ Դավիթ Անանյանը, սակայն ասաց, որ այդպիսիք շուրջ 1500 են ու ինքն անուն առ անուն բոլորին չգիտի։

«Ես ասեմ՝ ամենօրյա վարչարարություն իրականացնելիս այդպիսի անուն-ազգանունով գործարար ինձ չեն ներկայացրել իմ ենթակաները»,– ասաց Անանյանը` միաժամանակ նաև հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյանի հետ անհատական շփումներ ինքը չունի։

Ապրիլի 19-ին ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ինքը կայացած գործարար է, 47 բիզնեսների սեփականատեր։

Ըստ թեմայի

«40 հոգով չէ, ուզում են 1500 հոգով գային». Ծառուկյանը խոսեց «Առինջ մոլի» մասին
Ապացուցեք, գործարանը կնվիրեմ. Ծառուկյանը բարկացավ, Սիմոնյանը նրան հազիվ հեռացրեց ամբիոնից
Գագիկ Ծառուկյանը կառավարությունում է
թեգերը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Դավիթ Անանյան, Գագիկ Ծառուկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ